04.12.2022
Կարծում եմ արդարացի կլինի,որ բուհ սովորող և որոշակի խնդիրներով պայմանավործ տարկեում ստացած սովորողները նույնպես օգտվեն ԲՏՃՄ ուղղություններով տարկետում ստանալու իրավունքից:Հատկապես այն ուսանողները ,ովքեր ունեն բարձր առաջադիմություն:
9 - project.vote.yes
1 - project.vote.no
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԲՆԱԳԻՏԱԿԱՆ, ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ, ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ և ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ (ԲՏՃՄ) ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԵՎ ԿԱՐևՈՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԲՈՒՀԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ» ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
«Բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու կարգը և պայմանները» սահմանելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է հիմք ընդունելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի հոկտեմբերի 5-ի ՀՕ-364-Ն օրենքով կատարված լրացումները, որով սահմանվում է, որ «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է նաև բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորողին: Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու կարգը և պայմանները, ինչպես նաև բուհերի և բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով համապատասխան մասնագիտությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:
Քաղաքացիների կրթության հիմքով տարկետում տրամադրելու գործող ընթացակարգով բակալավրի կրթական ծրագրով սովորելու համար քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տրամադրվում է համապատասխան օլիմպիադաններում մրցանակակակիր լինելու և http://www.shanghairanking.com/ կայքի տվյալ տարվա ցանկերի առաջին հինգ տասնյակում ընդգրկված հաստատություններում սովորելու համար, իսկ մագիստրատուրայում և ասպիրանտուրայում նաև համապատասխան նվաճումներ ունենալու և կարգով սահմանված նշանակալի նվաճումների հաշվարկի մեթոդաբանությամբ համապատասխան միավորներ ունենալու դեպքում: Նշված ձևաչափով կարգը կիրառվել է ավելի քան 6 անգամ, և արդեն միանշանակորեն կարելի է պնդել, որ գործող կարգավորումներով դրա կիրառումը հանգեցնում է մի շարք անտրամաբանական հետևանքների, մասնավորապես, ստացվում է այնպես, որ բակալավրի կրթական ծրագրով տարկետման իրավունքով կրթություն ստանալու համար քաղաքացին եթե օլիմպիադանների մրցանակակիր չէ, ապա պետք է մեկնի արտերկիր սովորելու: Նշված կարգավորման պատճառով ՀՀ-ում գործող բուհերը շատ տաղանդավոր ուսանողների համար դառնում են ոչ մրցունակ, որի պատճառով մեր բուհերը կորցնում են լավագույն ուսանողներ, իսկ պետությունը ՀՀ-ում սովորող և ապագայում գիտելիքները գիտության և մասնագիտական ոլորտում կիրառող մի շարք քաղաքացիների: Նշված կարգավորումը նաև սոցիալական անհավասարություն է առաջ բերում, քանի որ շատ քաղաքացիներ չունենալով համապատասխան ֆինանսական միջոցներ՝ նույնիսկ կրթաթոշակի առկայությամբ, բայց ունենալով համապատասխան գիտելիքներ չեն կարողանում տարկետման իրավունքով կրթություն ստանալու հնարավորություն ունենալ: Հետևաբար բակալավրի կրթական ծրագրով սովորող քաղաքացիների համար տարկետում տրամադրելու գործող համակարգը չի նպաստում ՀՀ գիտակրթական համակարգի զարգացմանը, չի ապահովում համապատասխան գիտելիքներով բանակ զորակոչիկներով ապահովումը, ինչպես նաև սոցիալական անհավասարություն է ստեղծում:
Հիմք ընդունելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի հոկտեմբերի 5-ի ՀՕ-364-Ն օրենքով կատարված լրացումները, մշակվել է «Բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու կարգը և պայմանները» սահմանող ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որով կարգավորվում են բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով (այսուհետ՝ ԲՏՃՄ) պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով՝ համապատասխան բուհերում սովորող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու հետ կապված հարաբերությունները:
Ներկայացված նախագծով սահմանվում է Հայաստանի Հանրապետության բուհերի և համապատասխան մասնագիտությունների ընտրության ընթացակարգը, ինչպես նաև նշված բուհերում համապատասխան մասնագիտությամբ ընդունվելու և սովորելու պայմանները, որոնք հիմք են հանդիսանում քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելուն:
Նախագծի ընդունմամբ կստեղծվի գործուն մեխանիզմ, որով հնարավոր կլինի սահմանել Հայաստանի Հանրապետության բուհերի և համապատասխան մասնագիտությունների ընտրության ընթացակարգը, ինչպես նաև նշված բուհերում համապատասխան մասնագիտությամբ ընդունվելու և սովորելու պայմանները, որոնք հիմք են հանդիսանալու քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելուն: ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
«Բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու կարգը և պայմանները» սահմանելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը չի բխում վերը նշված ռազմավարական փաստաթղթերից:
6.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:
project.old_project_time.text
18.11.2022 - 04.12.2022
project.type.title
Decision
project.area.title
Education and science
project.ministry.title
Ministry of Education, Science, Culture and Sport
project.views.title 3341
project.print.title04.12.2022
Կարծում եմ արդարացի կլինի,որ բուհ սովորող և որոշակի խնդիրներով պայմանավործ տարկեում ստացած սովորողները նույնպես օգտվեն ԲՏՃՄ ուղղություններով տարկետում ստանալու իրավունքից:Հատկապես այն ուսանողները ,ովքեր ունեն բարձր առաջադիմություն:
29.11.2022
1. Նախագիծը փաստացի մշակվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի (11.10.2022թ. ՀՕ-364-Ն, այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջի համաձայն։ Ընդ որում, Օրենքի նշված կետում սահմանվել է, որ համապատասխան կարգի և պայմանների, ինչպես նաև բուհերի և մասնագիտությունների ցանկը պետք է հաստատվի ակտով, այսինքն մեկ ակտով։ Մինչդեռ Նախագծի հավելվածի 8-րդ կետով, ինչպես նաև ՀՀ վարչապետի 08.11.2022թ. N 1325-Ա որոշման համաձայն նախատեսվում է ընդունել թվով 2 որոշումներ կամ ակտեր, որը կարծում եմ հակասում է Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջին։ Այսինքն, ըստ էության պետք է ընդունվի մեկ միասնական ակտ, որում սահմանվեն կարգն ու պայմանները, ինչպես նաև բուհերի ու մասնագիտությունների ցանկերը, իսկ հետագայում՝ փոփոխությունների անհրաժեշտության դեպքում՝ այլ ակտով/երով կկատարվեն լրացումներ կամ փոփոխություններ։ Միաժամանակ գտնում եմ, որ տվյալ դեպքում ԲՏՃՄ առաջնահերթ կամ գերակա համարվող մասնագիտությունների ցանկերը պետք է սահմանվեն՝ հաշվի առնելով ՀՀ կառավարության ռազմավարությունը կամ ոլորտային ռազմավարական ծրագրերը, որի դեպքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն) ստիպված չի լինի յուրաքանչյուր տարի իրականացնել Նախագծի հավելվածով սահմանված մասնագիտությունների և բուհերի, տարկետման համար հատկացվող տեղերի որոշման բավականին աշխատատար և ժամանակատար գործընթացը։
29.11.2022
2․ Նախագծի հավելվածի 3-ից 8-րդ կետերում սահմանվել է մեխանիզմ, թե ինչպես պետք է յուրաքանչյուր տարի պետական մարմինները քննարկեն և սահմանեն մասնագիտությունների ցանկ, որոնք անհրաժեշտ են իրենց ոլորտային զարգացման գործընթացում։ Բացի այդ, 4-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն պետական մարմինները պետք է կանխատեսեն պայմանները և սովորողների ստացած գիտելիքների օգտագործման շրջանակը։ Կարծում եմ, որ այս կետերով նախատեսված կանխատեսումները չեն կարող իրատեսական լինել, քանի որ սովորողների ուսումնառության ժամանակաշրջանի ավարտից (6-8 տարի անց) հետո ինչպես ոլորտները, այնպես էլ ոլորտների ժամանակակից պահանջները կարող են շատ արագ փոփոխվել և չհամապատասխանել տարիներ առաջ կատարված կանխատեսումներին։