base.notification_banner.text
project.favorite.title

Under development

«ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ  

«ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 11-ի ՀՕ-152-Ն օրենքի (այսուհետ` Oրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, 11-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ և 16-րդ կետերը, 12-14-րդ և 17-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի՝

1) 9-րդ կետից հանել «սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ամենամյա ծրագրի շրջանակներում,» բառերը.

2) 10-րդ կետում «սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ամենամյա ծրագրի (այդ թվում` զբաղվածության պետական յուրաքանչյուր ծրագրի և ծառայության)» բառերը փոխարինել «զբաղվածության պետական յուրաքանչյուր ծրագրի և ծառայության» բառերով։

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասում «միջոցով և իրականացնում ամենամյա ծրագրին համապատասխան» բառերը փոխարինել «և իրականացնում Միասնական սոցիալական ծառայության միջոցով» բառերով։

 Հոդված 5. Օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետից հանել «ամենամյա ծրագրով նախատեսված» բառերը։

Հոդված 6. Օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ և 4.1-ին մասերից հանել «ամենամյա ծրագրի շրջանակներում կազմակերպվող» բառերը։

Հոդված 7. Օրենքի 24-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում «ամենամյա պետական ծրագրի» բառերը փոխարինել «զբաղվածության պետական ծրագրերի» բառերով.

2) 3-րդ մասից հանել «և օգտագործվում ամենամյա ծրագրի պլանավորման, իրականացման, մոնիթորինգի, գնահատման և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ նպատակներով» բառերը։

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

 

  • project.old_project_time.text

    24.01.2023 - 08.02.2023

  • project.type.title

    Law

  • project.area.title

    Job and employment

  • project.ministry.title

    Ministry of Labor and Social Affairs

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 1313

project.print.title

project.sentences.title

home.european_union.image_alt
home.european_union.text