base.notification_banner.text
project.favorite.title

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

project.digest.title

project.digest.no project.digest.username_date project.digest.status project.digest.text project.digest.uploaded_file project.digest.conclusion project.digest.article
1 2 3 4 5 6
1 03.04.2023 12:38:33 Պետական մարմնի հանրային ծառայողի (առավել ևս՝ հարկային ծառայողին) ՀՀ քրեական օրենսգրքի 32-րդ գլխի /տնտեսական հանցագործություններ/ շրջանակներում հարուցված քրեական վարույթի շրջանակներում որպես փորձագետ ներգրավելը ակնհայտորեն հանգեցնելու է շահերի բախման։ Ուստի ՀՀ քրեական օրենսգրքի 32-րդ գլխով նախատեսված քրեական վարույթներին տվյալ կատեգորիայի պետական ծառայողների ներգրավումը որպես փորձագետ պետք է բացառվի որպես այդպիսին։
2 04.04.2023 04:23:38 Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի ՛՛անհամատեղելիության պահանջները՛՛ վերատառությամբ 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից: Նույն օրենքի12-րդ հոդվածի համաձայն՝ սույն օրենքի իմաստով` գիտական աշխատանք է համարվում գիտական կազմակերպությունում, հիմնարկում, բարձրագույն ուսումնական հաստատությունում կամ այլ կերպ գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական, գիտամանկավարժական, փորձատեխնոլոգիական, նախագծակոնստրուկտորական, նախագծատեխնոլոգիական աշխատանքներ կատարելը։ 13-րդ հոդվածի համաձայն՝ սույն օրենքի իմաստով` կրթական աշխատանք է համարվում ուսուցիչ, դասախոս (ասիստենտ) աշխատելը կամ հանրակրթական (հիմնական, լրացուցիչ) ծրագրերի յուրացման և առարկայական չափորոշիչների պահանջների ապահովման գործընթացին, ինչպես նաև ուսուցման մեթոդների կիրառման միջոցով համապատասխան գիտելիքների, հմտությունների, կարողությունների ձեռքբերմանը, արժեքային համակարգի ձևավորմանը նպաստող և (կամ) դրանք ապահովող այլ աշխատանք կատարելը։ 14-րդ հոդվածի համաձայն՝ սույն օրենքի իմաստով` ստեղծագործական աշխատանք է համարվում մշակույթի և արվեստի երկեր, գեղարվեստական, գեղարվեստական ժողովրդական ստեղծագործություններ և արհեստներ, բանահյուսություն, բարոյագիտական և գեղագիտական գաղափարատիպեր (իդեալներ), վարվեցողության կանոններ և ձևեր, լեզուներ, բարբառներ և խոսվածքներ, ազգային ավանդույթներ և սովորույթներ, պատմաաշխարհագրական տեղանուններ, մշակութային գործունեության մասին գիտական հետազոտությունների արդյունքներ և մեթոդներ, մշակութային ժառանգության առարկաներ (օբյեկտներ) ստեղծելը կամ մեկնաբանելը։ Այսպիսով, նախագծով առաջարկվում է պետական մարմնի հանրային ծառայողին քրեական վարույթներում որպես փորձագետ ներգրավվելու կառուցակարգեր ներդնել: Սակայն, ինչպես արդեն նշվեց, հանրային ծառայողը չի կարող (...) կատարել վճարովի այլ աշխատանք (օրենսդրի իմպերատիվ պահանջը): Սույնով կարող ենք արձանագրել, որ հանրային ծառայողի կողմից քրեական վարույթում վճարովի հիմքունքներով որպես փորձագետ ներգրավելը ուղիղ հակասության մեջ է գտնվում Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի հետ: Առաջին հայացքից, անվճար հիմքունքներով որպես փորձագետ ներգրավվելը կարող է վերը նշված արգելքը շրջանցող մեկնաբանություն հանդիսանալ, սակայն, տվյալ իրավիճակն էլ իր հերթին հակասության մեջ կգտնվի նույն օրենքի ՛՛Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների սոցիալական երաշխիքները՛՛ վերատառությամբ 47-րդ հոդվածի հետ, քանի որ քրեական վարույթում որպես փորձագետ ներգրավելը որպես պարտականություն չի կարող ամրագրվել հանրային ծառայողի պաշտոնի անձնագրում: Միևնույն ժամանակ պետք է արձանագրել, որ նախատեսվող փոփոխությունը էապես դրական ազդեցություն կունենա քրեական վարույթի ընթացքի, վրա, ուստի առաջարկում եմ սույն նախագիծը դնել քննարկման, ՛՛Հանրային ծառայության մասին՛՛ ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելուց հետո:
home.european_union.image_alt
home.european_union.text