base.notification_banner.text
project.favorite.title

«Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2013 թվականի դեկտեմբերի 5-ի Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 18-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Դատավարական իրավունքների կամ այլ հնարավորությունների չարաշահում թույլ տված անձանց նկատմամբ կիրառվում են չարաշահմանը համաչափ` սույն օրենսգրքով նախատեսված դատական սանկցիաներ կամ օրենքով նախատեսված իրավական ներգործության այլ միջոցներ:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը, 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, 48-րդ հոդվածի 1-ին մասը, 58-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 59-րդ հոդվածը, 60-րդ հոդվածի 1-ին մասը, 61-րդ հոդվածի 1-ին մասը, 64-րդ հոդվածի 2-րդ մասը, 89-րդ հոդվածի 3-րդ մասի 7-րդ կետը, 101.1-ին հոդվածի 2-րդ մասը, 105-րդ հոդվածի 1-ին մասը, 106-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 117-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը համապատասխան հոլովաձևերով «փորձագետ» բառից հետո լրացնել «,» կետադրական նշանով և «մասնագետ» բառով՝ համապատասխան հոլովաձևերով:

 

Հոդված 3. Օրենսգրքի 9-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը «նշանակված փորձագետը» բառերից հետո լրացնել «,» կետադրական նշանով և «կողմի միջնորդությամբ հրավիրված մասնագետը» բառերով, իսկ 3-րդ մասը «փորձագետները» բառից հետո լրացնել «մասնագետները» բառով և «,» կետադրական նշանով:

 

Հոդված 4. Օրենսգրքի 25-րդ հոդվածի 2-րդ մասը «(ցուցմունքը)» բառից հետո լրացնել «մասնագետի բացատրությունը» բառերով և «,» կետադրական նշանով:

 

Հոդված 5. Օրենսգիրքը հետևյալ բովանդակությամբ 40.1 հոդվածով.

 

«Հոդված 40.1       Մասնագետի բացատրությունը

  1. Մասնագետը տեսական կամ կիրառական գիտելիքներ ունեցող ֆիզիկական անձն է, որը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ դատարանի նախաձեռնությամբ հրավիրվում է դատական նիստին՝ գործի քննության համար նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ առանց նախնական հետազոտությունների իրականացման մասնագիտական բացատրություններ տալու համար:
  2. Որպես մասնագետ կարող է հրավիրվել համապատասխան կրթություն, ունակություն, հմտություն կամ փորձ, իսկ օրենքով նախատեսված դեպքում՝ նաև որակավորում (թույլտվություն, լիցենզիա, արտոնագիր և այլն) ունեցող լրիվ գործունակ անձը:
  3. Անձը, որին դատարանը հրավիրել է որպես մասնագետ, պարտավոր է ներկայանալ առաջին կանչով և դատական նիստում տալ բանավոր բացատրություններ:
  4. Մասնագետն իրավունք ունի դատարանի թույլտվությամբ ծանոթանալու գործի նյութերին, մասնակցելու դատական նիստերին, խնդրելու դատարանին տրամադրել լրացուցիչ նյութեր:
  5. Մասնագետը կարող է հրաժարվել բացատրություններ տալ այն հարցերի վերաբերյալ, որոնք դուրս են իր հատուկ գիտելիքների շրջանակներից, պահանջում են փորձաքննության անցկացում, ինչպես նաև այն դեպքերում, երբ իրեն տրամադրված նյութերն անբավարար են դատարանի և գործին մասնակցող անձանց հարցերին պատասխանելու համար:
  6. Մասնագետը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում ակնհայտ կեղծ բացատրություններ տալու համար:
  7. Մասնագետի հարցաքննությունը կատարվում է վկայի հարցաքննության համար սույն օրենսգրքով սահմանված կարգով:
  8. Դատարանը նախազգուշացնում է մասնագետին ակնհայտ կեղծ բացատրություն տալու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին։ Դատարանը մասնագետից ստորագրություն է վերցնում նախազգուշացման մասին, որը կցվում է դատական նիստի արձանագրությանը:»:

 

Հոդված 6. Օրենսգրքի 57-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

« Հոդված 57. Պետական տուրքը

 

  1. Պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը, վճարման կարգը, պետական տուրքի վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու, պետական տուրքը և դրա դրույքաչափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
  2. Դատական ակտը միայն դատական ծախսերի մասով բողոքարկելու դեպքում բողոք բերող անձից պետական տուրք չի գանձվում:
  3. Եթե հիմնական պահանջից բացի ներկայացված են ածանցյալ պահանջներ, որոնք հիմնական պահանջի բավարարման դեպքում ենթակա են անվերապահ բավարարման, ապա ածանցյալ պահանջների համար պետական տուրք չի գանձվում:
  4. Եթե հայցվորն օրենքով ազատված է պետական տուրքի վճարումից կամ դատարանը կիրառել է նման արտոնություն, ապա պետական տուրքը դատական ակտով բռնագանձվում է պետական տուրքի վճարումից չազատված գործին մասնակցող մյուս անձից` բավարարված պահանջների չափին համամասնորեն:
  5. Հայցի առարկան փոփոխելու դեպքում պետական տուրքի գումարի չբավականացնող մասը գանձվում է հայցի առարկան փոփոխելիս` փոփոխված հայցի առարկային համապատասխան:»:

 

Հոդված 7. Օրենսգրքի 73-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով՝

2.1. Սույն օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կամ պաշտոնատար անձի ներկայացրած հայցադիմումը պետք է պարունակի նշում այն մասին, թե վարչական մարմնի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ պետության կամ համայնքի որ իրավունքներն են խախտվել կամ անմիջականորեն կարող են խախտվել, որոնց պաշտպանության լիազորությունը դրված է իրենց վրա, և վեճը ենթակա չի եղել լուծման վերադասության կարգով:»:

 

Հոդված 8. Օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում և 86-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետում «կամ փորձագետ» բառերը փոխարինել «, փորձագետ կամ մասնագետ» բառերով:

 

 Հոդված 9. Օրենսգրքի 80-րդ հոդվածի՝

  • 3-րդ մասից հանել «և երրորդ անձին» բառերը.
  • 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

  «4. Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշումը վերացվելու դեպքում դատարանը հայցադիմումն ընդունում է վարույթ, եթե բացակայում են սույն օրենսգրքով նախատեսված հայցադիմումը վերադարձնելու հիմքերը: Այս դեպքում հայցադիմումը համարվում է դատարան ներկայացված այն սկզբնապես ներկայացնելու օրը:»:

 

Հոդված 10. Օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասը «կատարումը» բառից հետո «կամ հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության կամ էական վնաս հասցնել միջնորդություն ներկայացնող անձին» բառերով:

 

  Հոդված 11. Օրենսգրքի 95-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.

«1.1. Բացի սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքից, դատարանը վերսկսում է գործի վարույթը, եթե գործի վարույթը կասեցնելուց հետո ի հայտ է եկել գործի վարույթը կարճելու հիմք:»:

 

 

Հոդված 12. Օրենսգրքի 114-րդ հոդվածի 6-րդ մասը «պաշտոնական կայքի միջոցով» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի, երբ դատական ակտը պետք է հրապարակվի դատական նիստում» բառերով:

 

Հոդված 13. Օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ նախադասությունում 2-րդ՝ «117-րդ հոդվածի 1.1-ին մասով» բառերը փոխարինել «118.2-րդ հոդվածի 2-րդ մասով» բառերով:

 

Հոդված 14. Օրենսգրքի 121-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 1. Արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշման կայացման պահից դատարանն անցնում է գործն ըստ էության լուծող դատական ակտի կայացմանը:

  1. Գործն ըստ էության լուծող դատական ակտը պետք է հրապարակվի ոչ ուշ, քան արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշման կայացման օրվանից 15‑օրյա ժամկետում:
  2. Գործն ըստ էության լուծող դատական ակտի հրապարակման նշվում է արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշման մեջ:»:

Հոդված 15. Օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, վճռի պարզաբանման» բառերը:

 

Հոդված 16. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 147.1-րդ հոդվածով.

«Հոդված 147.1 Վերաքննիչ դատարանի որոշման մեջ առկա վրիպակների, գրասխալների և թվաբանական սխալների ուղղումը, լրացուցիչ որոշումը

 

  1. Վերաքննիչդատարանի որոշման մեջ առկա վրիպակների, գրասխալների թվաբանական սխալների ուղղման և լրացուցիչ որոշման վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան կանոնները, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ։

 

Հոդված 17. Օրենսգրքի 152-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով

«3. Անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից` դատական ակտը ենթակա է բեկանման, եթե առկա են սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ 7-րդ, և 9-րդ կետերով սահմանված` դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը:»:

 

Հոդված 18. Օրենսգրքի 158-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի 4-րդ կետից հանել «, կամ որոնք են նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հետևանքով գործի վերանայման հիմքերը և դրանց հիմնավորումները» բառերը,

2) 3-րդ մասից հանել «, ինչպես նաև նոր կամ նոր երևան եկած հանգամանքի առկայությունը» բառերը:

 

Հոդված 19. Օրենսգրքի 160-րդ հոդվածի՝

«1) 1-ին մասի 1-ին կետից հանել «բացակայում է կամ» բառերը:

2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«6) չեն վերացվել վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված թերությունները կամ բողոքը կրկին ներկայացնելու դեպքում թույլ են տրվել նոր խախտումներ»:

3) 2-րդ մասում «հոդվածի պահանջներին» բառերից հետո լրացնել «, վճռաբեկ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բացակայում է բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը, կամ դատարանը մերժել է պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու վերաբերյալ միջնորդությունը» բառերը:

 

Հոդված 20. Օրենսգրքի 166.1-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝

«Հոդված 166.1 Վճռաբեկ դատարանում բողոքի քննության կարգը

  1. Վճռաբեկ բողոքը դատական նիստում քննելու վերաբերյալ որոշում կայացվելու դեպքում բողոք բերած անձը և գործին մասնակցող մյուս անձինք ծանուցվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին:
  2. Դատական նիստը նախագահողը նշանակված ժամին բացում է դատական նիստը և հայտարարում դատարանի կազմը, քննության ենթակա գործը։
  3. Նախագահողը պարզում է դատավարության մասնակիցների ներկայությունը, ստուգում վերջիններիս ներկայացուցիչների լիազորությունները, նիստին ներկա դատավարության մասնակիցներին պարզաբանում է նրանց իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև կարգը դատական նիստում։ Պատշաճ ծանուցված դատավարության մասնակցի չներկայանալն արգելք չէ բողոքի քննության համար:
  4. Բողոքի քննությունը սկսվում է զեկուցող դատավորի զեկուցումով: Զեկուցողը ներկայացնում է վճռաբեկ բողոքը և վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները:
  5. Բողոքի քննությանը մասնակցող դատավորներն իրավունք ունեն հարցեր տալու զեկուցողին և նիստին ներկայացած գործին մասնակցող անձանց, որից հետո նիստը նախագահողը բողոքի քննությունը հայտարարում է ավարտված:»:

 

Հոդված 21. Օրենսգրքի 169-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Միջանկյալ դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, կամ բավարարում է վճռաբեկ բողոքը՝ վերացնելով վերաքննիչ դատարանի դատական ակտը կամ վերացնում է վերաքննիչ դատարանի դատական ակտը և կայացնում է նոր դատական ակտ, որն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից»։

 

Հոդված 22. Օրենսգրքի 4-րդ բաժնում «դատական ակտի վերանայման դիմում» բառերը փոխարինել «դատական ակտի վերանայման բողոք» բառերով:

 

Հոդված 23. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 171.1-րդ հոդվածով.

«Հոդված 171.1 Վճռաբեկ դատարանի որոշման մեջ առկա վրիպակների, գրասխալների և թվաբանական սխալների ուղղումը

 

  1. Վճռաբեկդատարանի որոշման մեջ առկա վրիպակների, գրասխալների և թվաբանական սխալների ուղղման վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան կանոնները, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ։

Հոդված 24. Օրենսգրքի 191-րդ հոդվածի 1-ին մասը շարարդրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Վարչական դատարանին ընդդատյա են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց նորմատիվ իրավական ակտերի՝ դրանց համեմատ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին (բացի Սահմանադրությունից) համապատասխանությունը վիճարկելու վերաբերյալ գործերը:»։

 

Հոդված 25. Օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասում պաշտոնապես հրապարակվում է այն տեղեկագրում, որում, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, հրապարակվում է անվավեր ճանաչված նորմատիվ իրավական ակտի տվյալ տեսակը» բառերը փոխարինել «դատարանը ուղարկում է ՀՀ արդարադատության նախարարություն՝ դրա պաշտոնական հրապարակումն իրականացնելու համար» բառերով:

 

Հոդված 26. Օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասը, 213-րդ հոդվածի 1-ին մասը, 222.10-րդ հոդվածի 2-րդ մասը, 222.11-րդ հոդվածի 5-րդ մասը, 222.16-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերը հրապարակվում են դատական նիստում»:

 

Հոդված 27. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

Օ Ր Ե Ն Ք Ը

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 1801-ին հոդվածի 19-20-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 2. Օրենսգրքի 2191-ին հոդվածի 2-րդ պարբերությունում «180-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով,» բառերից հետո լրացնել «1801-ին հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ (համայնքի ղեկավարի պահանջների մասով), ինչպես նաև 5-րդ և 6-րդ մասերով» բառերով:

 

Հոդված 3. Օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասում՝

  • 1-ին կետից հանել «972, 973,», «1801, 182,» թվերը, «1892-1896» թվերը փոխարինել «1896» թվով, իսկ «189.9-189.10» թվերը փոխարինել «189.9» թվով, ինպես նաև հանել «2065, 20610, 20611, 20612, 20613,», «, 206.14» թվերը.
  • 2-րդ կետից հանել «,18918» թիվը:

 

Հոդված 4. Օրենսգրքի 224-րդ հոդվածում «180-րդ (բացառությամբ հինգերորդ և վեցերորդ մասերով նախատեսված իրավախախտումների),» բառերից հետո լրացնել «հոդվածով, 1801-ին հոդվածի 3-րդ, 4-րդ (ոստիկանության ներկայացուցչի պահանջների մասով), 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ, 15-րդ, 16-րդ, 17-րդ և 18-րդ մասերով, 182-րդ,» բառերով:

Հոդված 5. Օրենսգրքի 232-րդ հոդվածում՝

  • 1-ին մասը «971,» թվից հետո լրացնել «972, 973,» թվերով.
  • 2-րդ մասի 1-ին կետը «971,» թվից հետո լրացնել «972, 973,» թվերով:

 

Հոդված 6. Օրենսգրքի 244.17-րդ հոդվածում «189.24-րդ» թվից հետո լրացնել «, 206.14» թվով:

 

Հոդված 7. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 244.19–244.23-րդ հոդվածներով.

«Հոդված 224.19. Կրթության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը

  1. Կրթության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը քննում է սույն օրենսգրքի 1892-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
  2. Կրթության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի տեսչական մարմնի ղեկավարը և տեղակալը:

 

Հոդված 224.20. Լեզվի կոմիտեն

  1. Լեզվի կոմիտեն քննում է սույն օրենսգրքի 1893-1895-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
  2. Լեզվի կոմիտեի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի Լեզվի կոմիտեի նախագահը և տեղակալը:

 

Հոդված 224.21. Պրոբացիայի ծառայությունը

  1. Պրոբացիայի ծառայությունը քննում է սույն օրենսգրքի 20610-20613-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
  2. Պրոբացիայի ծառայության անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի Պրոբացիայի ծառայության տնօրենը և տեղակալը:

 

Հոդված 224.22. Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը

 

  1. Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը քննում է սույն օրենսգրքի 2045-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտման վերաբերյալ գործերը:
  2. Հարկադիր կատարումն ապահովող ծառայության անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի գլխավոր հարկադիր կատարողը և տեղակալը:

 

Հոդված 224.23. Պետական մարմնին (պաշտոնատար անձին) տեղեկություն (տվյալ) չտրամադրելու կամ կեղծ տեղեկություն (տվյալ) ներկայացնելու վերաբերյալ գործերի քննությունը

 

  1. Սույն օրենսգրքի 18910-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում և վարչական տույժեր նշանակում է պետական մարմինը կամ պաշտոնատար անձը, որին համապատասխան տեղեկությունը (տվյալը) պետք է տրամադրվի:
  2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պետական մարմնի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի համապատասխան պետական մարմնի ղեկավարը կամ տեղակալը:»:

 

Հոդված 8. Օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասում՝

  • 3-րդ կետից հանել «180.1,» և «182,» թվերը.
  • 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
  • 6-րդ կետում «1892-1896 հոդվածներով» բառերը փոխարինել «1896 հոդվածով» բառով.
  • 7-րդ կետից հանել «, 189.10» թիվը.
  • 9-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
  • 12-13-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 9. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
  2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը հարուցված վարչական իրավախախտման վերաբերյալ գործերը շարունակում են քննվել մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը Օրենսգրքով սահմանված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի ենթակայությանը և կարգին համապատասխան:

 

 

 

 

 

 

 

 

 

  

  • project.old_project_time.text

    17.04.2023 - 02.05.2023

  • project.type.title

    Law

  • project.area.title

    Justice, Education and science, Probation, Administrative Offenses, Inspection system

  • project.ministry.title

    Ministry of Justice

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 732

project.print.title

project.docs.title

project.sentences.title

02.05.2023

Տեղեկատվության ազատության իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերի քննության համար ՀՀ քաղաքացիական և վարչական դատավարության օրենսգրքերով նախատեսված չեն հատուկ՝ առավել սեղմ դատավարական ժամկետներ և ընթացակարգեր, ինչի հետևանքով նշված խմբի գործերի տևական քննությունը հաճախ զրկում է անձին արդյունավետ իրավական պաշտպանության միջոցից: Դատական պրակտիկայի ուսումնասիրությունը 1 ցույց է տալիս, որ տեղեկատվության տրամադրման մերժումը դատական կարգով վիճարկելու դեպքում դատական գործերի մի մասի քննությունը միայն Վարչական դատարանում տևել է 1-4 տարի, իսկ բողոքարկման պարագայում առանձին դեպքերում նույնիսկ գերազանցել է այդ ժամանակահատվածը 2 : Նման իրավակիրառ պրակտիկան բովանդակազրկում է տեղեկատվության ազատության իրավունքը և անձին զրկում տեղեկատվության ազատության իրավունքի խախտման դեպքում արդյունավետ իրավական պաշտպանության միջոցի հնարավորությունից, քանի որ տեղեկատվության մատչելիության իրավունքի արդյունավետ իրականացումը պայմանավորված է առաջին հերթին տեղեկատվության տրամադրման սեղմ ժամկետներով: 2009 թ.-ի հունիսի 18-ի Եվրոպայի խորհրդի Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին կոնվենցիայի 8-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի, ինչպես նաև դրա բացատրական զեկույցի 64-րդ և 66-րդ կետերի համաձայն՝ անձը, որի հարցումը մերժվել է ամբողջությամբ կամ մասնակի, պետք է ունենա դատարանի կամ արտադատական կարգով՝ անկողմնակալ և անկախ մարմնի կողմից այդ որոշման վերանայման հնարավորություն՝ արագ և ոչ թանկարժեք ընթացակարգով: Ելնելով վերոգրյալից՝ առաջարկվում է ՀՀ վարչական ու քաղաքացիական դատավարության օրենսգրքերում ամրագրել տեղեկատվության ազատության իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերի վարույթը որպես առանձին վարույթի տեսակ՝ սահմանելով հայցադիմումի քննության 30-օրյա ժամկետ, ինչը զգալիորեն կնպաստի տեղեկատվության ազատության և արդյունավետ դատական պաշտպանության իրավունքների հետագա խախտումների կանխարգելմանը:

02.05.2023

Վարչական դատավարության օրենսգիրքը չի սահմանում առաջին ատյանի դատարանում հարցաքննված վկային անհրաժեշտության դեպքում վերաքննիչ դատարանում հարցաքննելու և նրա ցուցմունքներն ուղղակի գնահատելու հնարավորություն։ Մասնավորապես օրենսգրքի 144-րդ հոդվածի դրույթների մեկնաբանության արդյունքում հնարավոր է բխեցնել ստորադաս ատյանում հետազոտված ապացույցները վերաքննիչ դատարանում կրկնակի հետազոտելու հնարավորությունը: Սակայն ամեն դեպքում հնարավոր չէ նույնացնել առաջին ատյանի դատարանում հետազոտված ապացույցները կրկին հետազոտելու և հարցաքննված վկաներին կրկին հարցաքննելու հնարավորությունը, քանի որ ապացույց է համարվում վկայի տված ցուցմունքը, իսկ վկային կրկին հարցաքննելու արդյունքում ձևավորվող ապացույցը նոր ցուցմունքն է՝ նոր ապացույց: Նմանապես թեև 144-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթը հստակ սահմանում է հնարավորություն՝ վերաքննիչ դատարան ներկայացնելու և հետազոտելու նաև ստորադաս ատյանում չներկայացված ապացույցները, գործող իրավակարգավորման պայմաններում այն չի կարող նույնացվել առաջին ատյանի դատարանում չհարցաքննված վկաներին հարցաքննելու հնարավորության հետ: Իրավակիրառ պրակտիկան ևս չի տարբերվում օրենսդրական կարգավորումներից, այլ կերպ ասած՝ Վերաքննիչ վարչական դատարանը գործնականում ևս չի ստեղծում հնարավորություն վերաքննիչ բողոքի քննության շրջանակում հարցաքննել վկաներին։ Նշված իրավակարգավորումների բացակայությունը խնդրահարույց է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված արդար դատաքննության իրավունքի պաշտպանության տեսանկյունից, ինչը, մասնավորապես, արձանագրվել է Ստեփանյանն ընդդեմ Հայաստանի (գանգատ թիվ 45081/04) գործով կայացված վճռով։ Հիմք ընդունելով նշվածը՝ առաջարկում ենք վարչական դատավարության օրենսգրքում կատարել լրացումներ՝ նախատեսելով հնարավորություն` անհրաժեշտության դեպքում վերաքննիչ դատարանում բողոքի քննության շրջանակում հրավիրելու և հարցաքննելու առաջին ատյանի դատարանում արդեն իսկ հարցաքննված, ինչպես նաև չհարցաքննված վկաներին։

02.05.2023

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգավորումների շրջանակներում Հարկադիր կատարումն ապահովող ծառայության գործողությունները, անգործությունը, ինչպես նաև վարչական ակտերը կարող են բողոքարկվել Վարչական դատարան: Այնուամենայնիվ, օրենսգիրքը չի նախատեսում կատարողական վարույթի արագացմանը միտված հատուկ կարգավորումներ Վարչական դատարանում գործի քննության շրջանակներում: Հարկ է նշել, որ Ավաքեմյանն ընդդեմ Հայաստանի գործով կայացված վճռով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է, որ դիմումատուն չի ունեցել կատարողական վարույթներն արագացնելու համար իրավական պաշտպանության արդյունավետ միջոց, ինչը հիմք է հանդիսացել Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտման արձանագրման համար: Ելնելով վերոգրյալից՝ գտնում ենք, որ անհրաժեշտ է, ի թիվս այլ միջոցների, Վարչական դատավարության օրենսգրքով սահմանել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության անգործության վիճարկմանն առնչվող գործերի քննության հստակ և սեղմ ժամկետներ:

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text