project.favorite.title
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ
-
6 - project.vote.yes
-
4 - project.vote.no
project.digest.title
project.digest.no | project.digest.username_date | project.digest.status | project.digest.text | project.digest.uploaded_file | project.digest.conclusion | project.digest.article |
---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
1 | 25.04.2023 03:15:29 | Առաջարկում ենք․ Հոդված 14. Օրենսգրքի 97-րդ հոդվածը լրացնել նոր 4.1-րդ մասը շարադրել հետևյալ բովանդակուոթյամբ․ «4.1. Դատական ծանուցագիրը հեռախոսակապի կամ ինտերնետ կապի կիրառմամբ ուղարկելը կամ այդ մասին հաղորդելը հնարավոր է, եթե կողմն ինքն է դատարանին տրամադրել իր հեռախոսահամարը: Այդ դեպքում նշված հեռախոսահամարին ուղարկված կամ հաղորդած ցանկացած տեղեկություն համարվում է ընդունված կամ ստացված հասցեատիրոջ կողմից: Հեռախոսակապի միջոցով իրականացված ծանուցումը պատշաճ է համարվում, եթե առկա է դատական ծանուցագրի հաղորդագրությունն ուղարկելու և այն հասցեատիրոջ կողմից ստացվելու փաստը հաստատելու հնարավորություն, իսկ հեռախոսային խոսակցության դեպքում՝ դրա բովանդակության մասին ձայնագրություն»: Այսինքն, ստացվում է, որ դատավարության ընթացքում մյուս կողմը չի կարող տրամադրել մեկ այլ կողմի հեռախոսահամարը դատարանի կողմից ծանուցելու համար: Մեր կարծիքով սա կնպաստի գործերի անհարկի ձգձգմանը և գործի քննության ողջամտության ժամկետները կխախտվեն: |
|
|||
2 | 25.04.2023 03:15:29 | Առաջարկում ենք․ Հոդված 17. Օրենսգրքի108-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1. Դատական ծախսերի հետ կապված պահանջները ներկայացվում են բացառապես տվյալ գործի շրջանակներում՝ գրավոր միջնորդության տեսքով: Նման պահանջից հրաժարվելու կամ այդ կարգը չպահպանելու դեպքում դատական ծախսերի հատուցման հարցը համարվում է լուծված:»: Ավելացնել, որ այս միջնորդությունը, եթե ներկայացվել է դատական նիստի ընթացքում պետք է տրամադրվի նաև գործի մասնակցող մյուս անձանց, իսկ եթե դատական նիստից դուրս է ուղարկվել, ապա պետք է ուղարկվի փոստային ծանուցման միջոցով գործի մասնակցող մյուս անձանց: |
|
|||
3 | 25.04.2023 03:15:29 | Հոդված 19. Օրենսգրքի 110-րդ հոդվածում. 1) 4-րդ մասում «անդրադառնում են» բառերը փոխարինել «իրավունք ունեն անդրադառնալ» բառերով:Վրիպակ է պետք է լինի 3-րդ մասում: |
|
|||
4 | 25.04.2023 03:15:29 | Հոդված 25. Օրենսգրքի 127-րդ հոդվածում. 1) 1-ին մասի 10-րդ կետը «հոդվածի» բառից հետո լրացնել «1-ին և» բառը: 2) 4-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ հետևյալ բովանդակությամբ. «Կրկին ներկայացված հայցադիմումում առկա խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ այդ խախտումները վերացնելու հնարավորությունից հայցվորը զրկված էր իր կամքից անկախ պատճառներով:»: Այսինքն՝ այս հատվածը/կրկին ներկայացնելու ժամկետը/ թողնվում է հայցվորի հայեցողությանը և կարող է դատական գործերի ավելորդ քանակի, դատարանի ծանրաբեռնվածության պատճառ հանդիսանալ: |
|
|||
5 | 25.04.2023 03:15:29 | Հոդված 32. Օրենսգրքի 153-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Տուգանք կիրառելիս կամ գործին մասնակցող անձին դատական նիստերի դահլիճից հեռացնելիս արտահայտվելու իրավունք չտրամադրելը դատարանը պետք է հնարավորության դեպքում պատճառաբանի այդ անձի ներկայությամբ կամ այդ անձի բացակայությամբ:»: Նման պահանջը պետք է իմպերատիվ թողնել, խախտում է դատավարության մասնակիցների իրավունքը: |
|
|||
6 | 25.04.2023 03:15:29 | Հոդված 53.Օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ. «8. հայցն ակնհայտ անհիմն է, եթե դրանում ձևակերպված հայցապահանջն ակնհայտորեն ոչ իրավաչափ է (անհայտորեն ենթակա է մերժման անկախ դրա հիմքում դրված փաստերից),ներկայացվել է ոչ պատշաճ հայցվորի կողմից կամ ոչ պատշաճ պատասխանողի դեմ, կամ հայցվորի կողմից դրա հիմքում դրված փաստերի հիման վրա ակնհայտորեն ենթակա է մերժման (այսուհետ՝ ակհայտ անհիմն հայց)։» Այս մասը հակասում է ոչ պատշաճ պատասխանողին փոխարինելու դատավարական ինստուտուտին:/հոդված 172/: |
|
|||
7 | 02.05.2023 05:04:30 | Նախագծի 6-րդ հոդվածի 1․2 կետ․ Նկատի ունենալով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 6-րդ մասի կարգավորումը՝ առաջարկվում է նախագծի 6-րդ հոդվածի 1․2 կետը շարադրել հետևյալ կերպ․ «1.2. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձի հայցադիմումը առաջին ատյանի դատարանն ընդունում է վարույթ, եթե` պահանջը ներկայացվել է վեճի առարկայի նկատմամբ և հայցի և գործով քննվող պահանջների համատեղ քննությունը կարող է ապահովել գործի առավել արագ և արդյունավետ լուծումը:»: Հակառակ դեպքում դատարանը կարող է իր հայեցողությամբ վարույթ ընդունել երրորդ անձի այնպիսի հայցադիմում, որն առհասարակ որևէ առնչություն չունի սկզբնական հայցի առարկայի հետ։ Նախագծի 10-րդ հոդված․ Առաջարկվում է կետն առհասարակ հանել, քանի որ «և օրենքով սահմանված այլ» եզրույթի ներմուծումը փաստորեն սողանցք է ստեղծում շահագրգիռ մարմիններին պարզ ժխտման ապացուցման բեռը դնել ժխտող կողմի վրա։ Նախագծի 17-րդ հոդված․ Նախագծի 17-րդ հոդվածում նշված է՝ <<Օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1. Դատական ծախսերի հետ կապված պահանջները ներկայացվում են բացառապես տվյալ գործի շրջանակներում՝ գրավոր միջնորդության տեսքով: Նման պահանջից հրաժարվելու կամ այդ կարգը չպահպանելու դեպքում դատական ծախսերի հատուցման հարցը համարվում է լուծված:»: Առաջարկվում է <<գրավոր միջնորդության տեսքով>> բառերից հետո ավելացնել <<կամ հայցադիմումի մեջ>> բառակապակցությունը, քանի որ դատական ծախսերի հատուցման պահանջը առանձին տողով կարող է ներառվել հենց հայցադիմումի մեջ։ Նախագծի 20-րդ հոդվածի 3-րդ մաս․ առաջարկվում է 3-րդ մասն առհասարակ հանել , քանի որ այն ակնհայտ հակասում է դատարանի չեզոքության սկզբունքին։ Ծայրահեղ դեպքում <<իր նախառեձնությամբ>> բառակապացությունը փոխարիենել <<դատավարության կողմի գրավոր միջնորդությամբ>> բառակապացությամբ։ Նախագծի 25-րդ հոդվածի 3-րդ մաս․ Պարզաբանել դատավարական ժամկետների հարցը, ինչպես է լուծվելու հայցային վաղեմության ժամկետի հոսքի հարցը։ Նախագծի 26-րդ հոդված․ կետն առհասարակ հանել, քանի որ «և օրենքով սահմանված այլ» եզրույթի ներմուծումը փաստորեն սողանցք է ստեղծում, ինչպես նաև ակնհայտ հակասում է դատարանի չեզոքության սկզբունքին։ Նախագծի 29-րդ հոդված․ Տվյալ հոդվածի համաձայն՝ Օրենսգրքի 135-րդ հոդվածի 6-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ հետևյալ բովանդակությամբ. «Հայցագնի չափով գույքի վրա արգելանք դնելու մասին հայցի ապահովման միջոց կիրառված լինելու դեպքում դատարանը կայացնում է հայցի ապահովման միջոցը մասնակի վերացնելու մասին որոշում՝ հակընդդեմ ապահովման չվճարված գումարի չափով:»: Առաջարկվում է <<դատարանը>> բառից հետո ավելացնել <<շահագրգիռ կողմի նախաձեռնությամբ>>։ Նախագծի 43-րդ հոդվածի 3-րդ մաս․ առաջարկվում է հանել <<բացառությամբ այն գործերի, որոնցում սկզբնական հայցի հետ համատեղ քննվում է նաև հակընդդեմ հայց>> մասը, քանի որ պարզ չէ, թե ինչով է տվյալ իրավիճակում գործն առանց քննության չթողնելու տրամաբանությունը։ Նախագծի 43-րդ հոդվածի 4-րդ մաս․ կետն առհասարակ հանել, քանի որ «և օրենքով սահմանված այլ» եզրույթի ներմուծումը փաստորեն սողանցք է ստեղծում շահագրգիռ մարմինների համար։ Նախագծի 44-րդ հոդվածի 3-րդ մաս․ առաջարկվում է հանել << և ընտանեկան վեճերի վերաբերյալ գործերով օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտերի>> բառակապակցությունը, հակառակ դեպքում փաստացի կարժեզրկվի վերջնական դատական ակտի գաղափարը (տվյալ դեպքում՝ ընտանեկան գործերով)։ Նախագծի 60-րդ հոդվածի 2-րդ մաս․ առաջարկվում է <<արդար դատաքննության իրավունքի բուն էությունը խաթարող դատական սխալ>> բառակապակցությունից հետո ավելացնել <<կամ նյութական իրավունքի կոպիտ խախտում>> բառակապակցությունը։ |
|
|||
8 | 03.05.2023 14:55:55 | Նախագծի հոդված 3-ով նախատեսվում է Օրենսգրքի 25-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3.2-րդ մասով. «3.2. Դատարանը գործը հանձնում է վարչական դատարանի քննությանը, եթե գործը քննելիս պարզվել է, որ այն ենթակա է քննության վարչական դատարանում»: Անհրաժեշտ է հայցադիմումը վարույթ ընդունելու փուլում ևս վերահասցեագրման հնարավորությունը նախատեսել այն դեպքերի համար, երբ ակնհայտ է, որ վեճը ունի հանրային բնույթ/ սահմանելով նաև նման որոշումների կայացման համար հստակ ժամկետ։ Միևնույն ժամանակ Վարչական դատարվարության օրենսգրքում՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի համանմանությամբ սահմանել Ընդդատության և ենթակայության մասին վեճերով Վճռաբեկ դատարանին դիմելու ընթացակարգ։ Նախագծի 11-րդ հոդվածով նախատեսվում է Օրենսգրքի 93-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ. 2. Գործին մասնակցող անձի կողմից իր ներկայացուցչին ծանուցելու վերաբերյալ դիմում ներկայացվելու կամ լիազորագրում նման լիազորության առկայության դեպքում դատարանի հայեցողությամբ ծանուցվում է գործին մասնակցող անձը կամ նրա ներկայացուցիչը: Առաջարկում ենք կարգավորումը վերացնել, կամ փոփոխել հետևյալ կերպ, ծանուցվում է գործին մասնակցող անձի ներկայացուցիչը, իսկ գործին մասնակցող անձը՝ Դատարանի հայեցողությամբ։ Հակառակ դեպքում պրակտիկայում կստացվի իրավիճակ, երբ դատարանը որոշի իր հայեցողությամբ ծանուցել գործին մասնակցող անձին և ոչ թե ներկայացուցչին՝ նման դիմումի կամ լիազորագրում նշման պայմաններում, և հաշվարկի դատավարական ժամկետներ գործին մասնակցող անձի կողմից դատավարական փաստաթուղթը ստանալու պահից սկսած, ինչի արդյունքում կողմը հետագայում կրի վնաս։ Նախագծի հոդված 14-ով նախատեսվում է Օրենսգրքի 97-րդ հոդվածը լրացնել նոր 4.1-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ. «4.1. Դատական ծանուցագիրը հեռախոսակապի կամ ինտերնետ կապի կիրառմամբ ուղարկելը կամ այդ մասին հաղորդելը հնարավոր է, եթե կողմն ինքն է դատարանին տրամադրել իր հեռախոսահամարը: Այդ դեպքում նշված հեռախոսահամարին ուղարկված կամ հաղորդած ցանկացած տեղեկություն համարվում է ընդունված կամ ստացված հասցեատիրոջ կողմից: Հեռախոսակապի միջոցով իրականացված ծանուցումը պատշաճ է համարվում, եթե առկա է դատական ծանուցագրի հաղորդագրությունն ուղարկելու և այն հասցեատիրոջ կողմից ստացվելու փաստը հաստատելու հնարավորություն, իսկ հեռախոսային խոսակցության դեպքում՝ դրա բովանդակության մասին ձայնագրություն»: Առաջարկում ենք հստակեցնել նախատեսվող փոփոխությունը՝ Դատական ծանուցագիրը հեռախոսակապի կամ ինտերնետ կապի կիրառմամբ ուղարկելը կամ այդ մասին հաղորդելը հնարավոր է, եթե կողմն ինքը միջնորդել/ խնդրել է իրեն ծանուցել նշված հեռախոսահամարով։ Հակառակ դեպքում, եթե օրինակ կազմակերպության տարբերանշանը, էլ․ հասցեն, հեռախոսահամարը ունեցող ձևաթղթի վրա տպվել է դատավարական փաստաթուղթը, նշվածը կարող է մեխանիկորեն հիմք հանդիսանալ անձին ծանուցելու և ծանուցումը պատշաճ համարելու համար։ |
|
|||
9 | 03.05.2023 14:57:21 | Նախագծի Հոդված 43-ով նախատեսվում է Օրենսգրքի 180-րդ հոդվածով կատարել հետևյալ փոփոխությունը․ ․․․3) 1-ին մասի 11-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝ «11) ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ, բացառությամբ այն գործերի, որոնցում սկզբնական հայցի հետ համատեղ քննվում է նաև հակընդդեմ հայց»: Կարծում ենք, որ նշանակված երկու իրար հաջորդող դատական նիստերին չմասնակցելը և դատական նիստը հետաձգելու կամ այն հայցվոր կողմի բացակայությամբ անցկացնելու միջնորդություն չներկայացնելը չեն կարող մեկնաբանվել ի վնաս հայցվորի այն դեպքերում, երբ Հայցվորը կամ վերջինիս ներկայացուցիչը թեև չեն ներկայացել դատական նիստին, սակայն ներկայացրել են դիրքորոշում, ապացույցներ կամ այլ դատավարական փաստաթղթեր՝ ցույց տալով իրենց հետաքրքրվածությունը և շահագրգռվածությունը գործի ելքով։ Օրենսդրի նման ֆորմալիստական մոտեցումը խոչընդոտում է անձանց՝ արդար դատաքննության և հենց արդյունավետ դատական պաշտպանության միջոց ունենալու իրավունքները: Նորմի գործող խմբագրությամբ տարբերակի կիրառման մասով դատական պրակտիկան միատեսակ չէ, մասնավորապես՝ մի շարք դատական գործերով ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության, ինչպես նաև ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը մեկնաբանել են տարբեր կերպ, և ըստ այդմ՝ կայացրել են միմյանց հակասող դատական ակտեր։ Հատկանշական է, որ նույն դատարանը նույնիսկ նույն դատական կազմով /ՀՀ վերաքննիչ դատարանը/ այս խումբ գործերով կարող է տրամադրել իրարամերժ մեկնաբանություններ և մի դեպքում գտնել, որ հայցն առանց քննության թողնելը եղել է անհիմն, քանի որ Հայցվոր կողմը գործով թեև չի ներկայացել նիստին, այնուամենայնիվ ցուցաբերել է շահագրգռվածություն, մյուս դեպքում՝ նշել, որ վկայակոչվող նորմում վկայակոչված պայմանները սպառիչ են և տարածական մեկնաբանության ենթակա չեն (տե՛ս, օրինակ թիվ ԵԴ/14978/02/19, ՍԴ1/0240/02/20, ԵԴ/27288/02/18, ԵԴ/1977/02/19, ԵԴ/17757/02/19 քաղաքացիական գործերով Դատարանի՝ հայցն առանց քննության թողնելու մասին որոշումները, և որոշման դեմ բերված բողոքի առնչությամբ Վերաքննիչ դատարանի կայացրած որոշումները)։ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից բխում է, որ նույն անձանց միջև նույն առարկայի մասին և միևնույն փաստական հիմքերով գործի վերաբերյալ դատարանի` առանց քննության թողնելու մասին որոշման առկայության դեպքում անձը զրկված չէ կրկին դատարան դիմելու հնարավորությունից, այս առումով հայցն առանց քննության թողնելու մասին որոշումը չի բացառում հետագայում հայցվորի կողմից կրկին նույն առարկային մասին նույն փաստական հիմքերով նույն անձանց դեմ հայցադիմում ներկայացնել։ Հետևաբար այն բոլոր դեպքերում, երբ հայցվորի բոլոր գործողությունները ցույց են տալիս, որ վերջինս շահագրգռված է գործի ելքով, սակայն չի ներկայանում հերթական երկու նիստերին և այդ հիմքով դատարանը հայցը թողնում է առանց քննության, ապա հայցվորը միևնույն է հնարավորություն է ունենալու նույն հայցը կրկին ներկայացնելու, ինչը լրացուցիչ ծանրաբեռնում է դատարանի գործունեությունը։ Ուստի՝ կարծում ենք, որ դատարանը անգամ նման կարգավորման առկայության դեպքում պետք է առնվազն հնարավորություն ունենա յուրաքանչյուր գործի շրջանակներում գնահատել հայցվորի շահագրգռվածությունը։ Մյուս կողմից՝ պրակտիկայի տեսանկյունից, օրինակ՝ անձի պատվի և արժանապատվության արատավորման հետ կապված գործերով վնասի հատուցում ստանալու հայցով դատարան դիմելու վաղեմության ժամկետը մեկ ամիս է, մյուս կողմից՝ ներպետական դատարանների կողմից այժմ չկա հստակ ձևավորված պրակտիկա հայցն առանց քննության թողնվելու դեպքում կրկին հայց ներկայացնելիս վաղեմության ժամկետի հոսքի վերաբերյալ (տե՛ս, օրինակ, ԵԴ/5520/02/20 քաղաքացիական գործը, որով Դատարանը գտել է, որ հայցն առանց քննության թողնվելուց հետո անձը բաց է թողել կրկին հայց ներկայացնելու համար նախատեսված 1 տարվա ժամկետը, դատական ակտը բողոքարկվել է վերաքննության, այնուհետև վճռաբեկության կարգով)։ Նման պայմաններում, հայցն առանց քննության թողնվելու դեպքում անձը ընդհանրապես զրկվում է իր հիմնարար՝ մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի պաշտպանության որևէ միջոցից, ինչը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածին։ Ուստի առաջարկում ենք հոդվածի նշված դրույթը վերանայել վերոգրյալի համատեքստում՝ առնվազն հնարավորություն տալով Դատարանին՝ յուրաքանչյուր գործով գնահատելու Հայցվորի գործողությունները և վերջինիս շահագրգռվածությունը գործով՝ ըստ այդմ կայացնելով որոշում։ |
|
|||
10 | 03.05.2023 14:57:34 | Նախագծի 60-րդ հոդվածով առաջարկվում է Օրենսգրքի 372-րդ հոդվածում՝ 2) 1-ին մասի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «6) վերաքննիչ բողոքը բերվել է գույքային պահանջով քաղաքացիական գործով, եթե տվյալ գործով վեճի առարկայի արժեքը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը, բացառությամբ այն դեպքերի, երբ բողոք բերող անձն իր վերաքննիչ բողոքում հիմնավորում է, որ առաջին ատյանի դատարանը թույլ է տվել արդար դատաքննության իրավունքի բուն էությունը խաթարող դատական սխալ»: Գործող կարգավորումների համեմատ գույքային պահանջներով վերաքննիչ բողոք ներկայացնելու շեմի քառապատիկ ավելացումը հիմնավորված չէ։ Հասկանալի չէ, թե փոփոխությունը Վերաքննիչ քաղաքացիական դատարան ներկայացվող բողոքների քանի տոկոսի վրա է տարածվելու և ինչքանով է ծառայելու հռչակված նպատակին, հաշվի առնելով, որ Նախագծի հիմնավորումներում որպես սույն փոփոխության նպատակ նշված է․ «Առաջարկվող կարգավորմամբ նախատեսվել է 50.000 դարձնել 200.000 դրամ, քանի որ առկա կարգավորումը վերաքննիչ դատարանի ծանրաբեռնվածության հարցը փաստացի չի լուծում»: Կատարվող փոփոխությունների նպատակը հաշվի առնելով և դրանց համատեքստում (քաղաքացիական դատավարության օրենսգրքի կիրառման պրակտիկայում առաջացած մի շարք խնդիրների լուծումը, քաղաքացիական դատավարության արդյունավետության բարձրացումը և դատավորների ծանրաբեռնվածության թեթևացումը) առաջարկում ենք նաև վերանայել Աշխատանքային վեճերին վերաբերող հատուկ ընթացակարգերը․ Այսպես՝ Աշխատանքային օրենսգրքի 263-րդ հոդվածի համաձայն՝ աշխատանքային վեճը աշխատողի կամ տվյալ գործատուի հետ նախկինում աշխատանքային հարաբերությունների մեջ գտնված աշխատողի և գործատուի միջև տարաձայնությունն է, որն առաջանում է կամ առաջացել է աշխատանքային օրենսդրությամբ, այլ նորմատիվ իրավական ակտերով, ներքին իրավական ակտերով, աշխատանքային կամ կոլեկտիվ պայմանագրով սահմանված իրավունքների և պարտականությունների կատարման ժամանակ: Միևնույն ժամանակ ՔԴՕ 210-րդ հոդվածը առավել նեղ է սահմանում աշխատանքային վեճ հասկացությունը՝ սահմանելով, որ Դատարանը սույն գլխով սահմանված կարգով քննում և լուծում է աշխատանքային պայմանագրի փոփոխման, լուծման և աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հետ կապված անհատական աշխատանքային վեճերը (այսուհետ՝ աշխատանքային վեճ)։ Ինչը աշխատանքային իրավունքների խախտման ոչ բոլոր դեպքերում է հնարավորություն ունենում դիմել և ստանալ հատուկ ընթացակարգերով դատական պաշտպանություն, և չի համապատասխանում նյութաիրավական նորմեր սահմանող՝ Աշխատանքային օրենսգրքի 263-րդ հոդվածի դրույթներին։ Ուստի առաջարկում ենք Քաղաքացիական դատավարության օրենսգրքի աշխատանքային վեճի հասկացությունը սահմանող դրույթը ընդլայնել՝ համապատասխանեցնելով Աշխատանքային օրենսգրքի դրույթներին։ |
|