base.notification_banner.text
project.favorite.title

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 642-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

------------- 2023 թվականի N -----Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30N 642-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի «Բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի և այն հիվանդությունների ցանկերը, որոնց դեպքում դեղերը շահառուներին հատկացվում են դրանց արժեքի լրիվ կամ մասնակի փոխհատուցմամբ, ինչպես նաև այդ բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի ցանկում ընդգրկված շահառուներին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունների միջոցով դեղերի հատկացման և փոխհատուցման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1717-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 642-Ն որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխություններ և լրացումները.

1) Որոշումը լրացնել նոր 4-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.

«4.Ֆունկցիոնալության խորը, ֆունկցիոնալության ծանր և ֆունկցիոնալության միջին աստիճանների սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերող դրույթների գործողությունները տարածվում են նաև մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը 1-ին խմբի, 2-րդ խմբի և 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող ճանաչված անձանց վրա մինչև հաջորդ բժշկասոցիալական վերափորձաքննության իրականացումը կամ ֆունկցիոնալության սահմանափակման գնահատումը:»:

2) Որոշման Հավելված N1-ի

ա. 1-ին կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1) Ֆունկցիոնալության խորն աստիճանի, ֆունկցիոնալության ծանր աստիճանի և ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումներ ունեցող անձինք.»,

 բ. 2-րդ կետի 1-ին ենթակետը ուժը կորցրած ճանաչել:

3) Որոշման Հավելված N2-ը լրացնել նոր 16-21-րդ ենթակետերով` հետևյալ բովանդակությամբ.

ա. «16)Պատանեկան իդիոպաթիկ արթրիտ (դեղեր)»,

բ. «17) Առաջնային իմունոդեֆիցիտ (դեղեր)»,

գ. «18) Կավասակիի հիվանդություն (դեղեր)»,

դ. «19) Նյարդաբանական խնդիրներով պայմանավորված համախտանիշեր (դեղեր)»,

ե. «20) Ցրված սկլերոզ (դեղեր)»,

զ. «21) Անհաս նորածինների դեղեր»:

2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

3. Սույն որոշման գործողությումը տարածվում է ««Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ծագած իրավահարաբերությունների վրա:

  • project.old_project_time.text

    19.04.2023 - 04.05.2023

  • project.type.title

    Decision

  • project.area.title

    Healthcare

  • project.ministry.title

    Ministry of Healthcare

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 824

project.print.title

project.docs.title

project.sentences.title

home.european_union.image_alt
home.european_union.text