project.favorite.title
Under development
«Հայաստանի Հանրապետությունում 2023/2024 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի (ըստ մասնագիտությունների) և ինտերնատուրայի ընդունելության տեղերն հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
2 - project.vote.yes
-
1 - project.vote.no
project.digest.title
project.digest.no | project.digest.username_date | project.digest.status | project.digest.text | project.digest.uploaded_file | project.digest.conclusion | project.digest.article |
---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
1 | 02.05.2023 04:15:40 | Ողջունում եմ առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի՝ պետության կողմից ուսուման վարձի լրիվ փոխհատուցմանը վերաբերվող նախագիծը: Սա հրաշալի հնարավորություն է նոր մակարդակի վրա դնել մարզային բժշկությունը՝ հագեցնելով այն բարձր որոկավորում ունեցող, մոտիվացված և երիտասարդ կադրերով: Միաժամանակ այն թույլ կտա խուսափել մայրաքաղաք Երևանում կադրային կուտակումից և կապահովի համաչափ բաշխում ամբողջ Հանրապետության տարածքով: |
Ընդունվել է ի գիտություն
|
|||
2 | 02.05.2023 04:15:40 | Այս նախագծի վերաբերյալ ունեմ մեկ դիտարկում-առաջարկ: Հետպատերազմյան երկրում, առավել քան երբևէ ծննդօգնությունը պետք է գտնվի ուշադրության կենտրոնում և հասցվի հնարավորինս ավելի բարձր մակարդակի: Այդ ճանապարհին շատ կարևոր է գիտելիքներով զինված նոր կադրերով ոլորտի համալրումը: Ես կարծում եմ, որ ցանկալի է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից «Մանկաբարձություն և գինեկոլոգիա» կլինիկական օրդինատուրային տրամադրել 1 անվճար( ուսանողական նպասի ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցում) տեղ: |
Առաջարկը չի ընդունվել:
Կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի համապատասխան մասնագիտություններով անվճար ուսուցման տեղերը ձևավորելիս հաշվի են առնվել առողջապահական համակարգի ներկա իրավիճակը և ակնկալվող կադրային պահանջարկը՝ նկատի ունենալով Առողջապահության և Պաշտպանության նախարարությունների համապատասխան հայտերն՝ ըստ մասնագիտությունների:
Նախագծով «Մանկաբարձություն և գինեկոլոգիա» մասնագիտությանը արդեն իսկ հատկացվել է անվճար ուսուցման երկու տեղ:
Կլինիկական օրդինատուրայի անվճար ընդունելության տեղերը սահմանափակ են և հաշվի առնելով առողջապահական համակարգի ներկա իրավիճակն ու կադրային պահանջարկը՝ «Մանկաբարձություն և գինեկոլոգիա» մասնագիտությանը ևս մեկ լրացուցիչ տեղ հատկացնելը նպատակահարմար չէ:
|