ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի N 396-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - project.vote.yes
-
2 - project.vote.no
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի N 396-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ
1. Միջոցառման իրականացման անհրաժեշտությունը և նպատակը.
Նախագծով ներկայացվող կարգավորումները պայմանավորված են հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներով, և որդեգրած նոր մոտեցումներն արդյունավետ կազմակերպելու համար անհրաժեշտություն է առաջացել ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի օրինակելի կարգում կատարել որոշակի փոփոխություններ՝ հիմքում դնելով կրթական ընդհանուր քաղաքականությունը:
1.1. Կարգավորման ընթացիկ իրավիճակը և առկա խնդիրները.
Գործող կարգում փորձարկվող առարկաներ (շախմատ, չինարեն, վրացերեն, պարսկերեն, թուրքերեն և ադրբեջաներեն) դասավանդողների, «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ուսուցչի թափուր տեղի մրցութային հանձնաժողովում զինկոմիսարիատից ներկայացուցիչ ընդգրկելու համար կարգավորումներ առկա չեն և արդյունքում առաջանում են խնդիրներ, որոնք խոչընդոտ են հանդիսանում ուսուցման կազմակերպման գործընթացում:
Ներկայում կարգում սահմանված չեն կամավոր ատեստավորման երկրորդ տարում 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած և հաստատությունից դուրս մնացած, ինչպես նաև կամավոր ատեստավորումն անցած մասնակիցների համար տարբերակված կարգավորումներ:
1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.
Առաջարկվող նախագծով փորձարկվող առարկաներ դասավանդողների, «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ուսուցչի թափուր տեղի մրցութային հանձնաժողովում զինկոմիսարիատից ներկայացուցիչ ընդգրկելու, կամավոր ատեստավորման երկրորդ տարում 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած և հաստատությունից դուրս մնացած, ինչպես նաև կամավոր ատեստավորումն անցած մասնակիցների համար սահմանվել են կարգավորումներ:
2. Միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքը.
Սույն փոփոխությամբ խնդրահարույց հարցերը հստակեցվել են, Կառավարության որդեգրած քաղաքականության շրջանակում կատարվել են լրացումներ, որոնց արդյունքում կլավարկվի հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի գործընթացը:
Իրավական ակտի մշակման գործընթացում ներգրավված մարմիններ՝
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2013 թվականի ապրիլի 15-ի N 396-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունումը պետական բյուջեի ծախսերի, եկամուտների նվազեցում կամ ավելացում չի նախատեսում:
-
project.old_project_time.text
05.06.2023 - 20.06.2023
-
project.type.title
Order
-
project.area.title
Education and science
-
project.ministry.title
Ministry of Education, Science, Culture and Sport
project.views.title 427
project.print.title