base.notification_banner.text
project.favorite.title

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԱՌՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՎԱՅՐԵՐԸ, ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության իրականացման թույլատրելի վայրերը, պահանջները և պայմանները սահմանելու մասին» Սևան համայնքի ավագանու որոշման նախագիծը մշակվել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41.1 կետի հիման վրա, այն է` «Համայնքի ավագանին սահմանում է համայնքի տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության իրականացման թույլատրելի վայրերը, սահմանները և պայմանները»:

Վերոհիշյալ կարգավորման անհրաժեշտությունը պայմանավորված է գիշերային ժամերին լռության խախտման, գիշերային ժամերին իրականացվող հրավառությունների օգտագործման կանոնների խախտումների վերաբերյալ դեպքերից և դժբախտ դեպքերից հնարավորինս զերծ մնալու հանգամանքներով, ինչպես նաև համակեցության կանոնների պահպանմամբ: Նախագծի հավելվածում առկա կանոնների խախտումն առաջացնում է վարչական պատասխանատվություն:  Օրենքի նախագիծը կրում է նորմատիվ բնույթ, քանի որ պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ համայնքի վարչական տարածքում անորոշ թվով անձանց համար և ուղղված է կարգավորելու տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության իրականացման թույլատրելի վայրերը, պահանջները և պայմաններ

  • project.old_project_time.text

    19.06.2023 - 04.07.2023

  • project.type.title

    Decision

  • project.area.title

    Financial, Local government

  • project.ministry.title

    Sevan Municipality of Gegharquniq marz

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 310

project.print.title

project.sentences.title

home.european_union.image_alt
home.european_union.text