base.notification_banner.text
project.favorite.title

«ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-3-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ և 5-րդ մասերով.

«4. Արգելվում է օտարերկրյա պետություններում կազմակերպված վիճակախաղերին մասնակցությանը հնարավորության ստեղծումը, ինչպես նաև այդ խաղերի գովազդումը Հայաստանի Հանրապետության տարածքում կամ «ԱՄ» դոմենային տիրույթում, իսկ նման արգելված գործունեության իրականացումը համարվում է ՀՀ տարածքում առանց լիցենզիայի վիճակախաղերի (տոտալիզատորի) կազմակերպում:»:

 Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել oտարերկրյա պետություններում կազմակերպված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կողմից կազմակերպված վիճակախաղերին մասնակցությանը  հնարավորության և հասանելիության  արգելափակման կարգը:

  1. «Օտարերկրյա պետություններում կազմակերպված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կողմից կազմակերպված ինտերնետ շահումով խաղերի կայքերն ենթակա են արգելափակման ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորների կողմից՝ ՀՀ կառավարության սահմանած կարգով և ժամկետներում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված հանձնաժողովի/կամ աշխատանքայի խմբի ղեկավարի կողմից հաստատված արգելափակման ենթակա կայքերի ցանկի հիման վրա: Աշխատանքային խբին/հանձնաժողովի կազմը, իրավասությունները սահմանում է Կառավարությունը:

Սույն կետի 1-ին մասի խախտման դեպքում ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորի համապատասխան  լիցենզիայի գործողությունը ենթակա է կասեցման՝ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:»

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո: Սույն օրենքի կիրարկումն ապահովող որոշումները Կառավարությունն ընդունում է օենքի պաշտոնական հրապարակման օրվանից հետո՝ եռամսյա ժամկետում։

 

 

  • project.old_project_time.text

    26.06.2023 - 11.07.2023

  • project.type.title

    Law

  • project.area.title

    Financial

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 501

project.print.title

project.docs.title

project.sentences.title

28.06.2023

Նախագծի հիմնավորման այն պատճառաբանությանը, թե իբր <<Ի տարբերություն ՀՀ-ում լիցենզավորված կազմակերպիչների՝ չկան հստակ երաշխիքներ և մեխանիզմներ, որ Ինտերնետ շահումով խաղեր խաղացողների /հաճախորդների/ իրավունքները չեն ոնտահարվի ՀՀ-ում չլիցենզավորված և համանման գործունեություն իրականացնող օտարերկրյա ընկերությունների կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու դեպքում:>>, հարկ է նկատել, որ նման խաղեր խաղացողների իրավունքները պաշտպանելու վերաբերյալ պատճառաբանությունը մի տեսակ արժանահավատ չի հնչում /տես ՀՀ քաղ․օր․ 1039-րդ հոդված/։ Եկեք անվանենք իրերն իրենց անուններով՝ տեղական ինտերնետ շահումով խաղեր կազմակերպողների շահերի սպասարկմանն ուղղված նախագիծ է

26.06.2023

Առաջարկ։ Չտրամադրել լիցենզիա այլևս, իսկ գործողների ժամկետները այսուհետ չերկարացնել, կամ սահմանել առավելագունը 5 տարի ժամկետ, որից հետո արգելված կլինի այս գործունեությունը ՀՀ տարածքում։ Առաջարկ 2: Սահմանափակել VPN-ի օգտագործմամբ հասանելիությունը կամ մուտք գործելու հնարավորությունը։ Առաջարկ 3: Սահմանափակել Ռոմինկում գտնվող քարտի ինտերնետի միջոցով հասանաելիությունը կամ մոպտք գործելու հնարավորությունը։

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text