base.notification_banner.text
project.favorite.title

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԻՍԿԵՐԻ և ԴՐԱՆՑ ՉԵԶՈՔԱՑՄԱՆԸ և (ԿԱՄ) ՆՎԱԶԵՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

  • project.old_project_time.text

    25.12.2017 - 12.01.2018

  • project.type.title

    Programme

  • project.area.title

    Healthcare

  • project.ministry.title

    Ministry of Healthcare

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 8404

project.print.title

project.sentences.title

11.01.2018

Ընդհանուր դիտարկումներ. Ծրագրով վերհանված մի շարք ռիսկեր/մտահոգություններ, ինչպես և Ծրագրի նախորդ տարբերակներում, իրենցից ներկայացնում են ընդհանուր բնույթի խնդիրներ, որոնք ոչ միշտ է, որ կապված են կոռուպցիայի հետ: Այդ խնդիրները, անշուշտ, ոլորտում առկա են, սակայն դրանց ընդամենը մի մասն է, որ պետք է տեղ գտներ առողջապահության ոլորտի հակակոռուպցիոն ծրագրում: Ծրագրում անհրաժեշտ էր թվով թեկուզ քիչ, սակայն զուտ հակակոռուպցիոն ռիսկերի թիրախավորումը՝ նկատի ունենալով, որ այս Ծրագրի ընդունման պահանջը սահմանված է կոռուպցիայի դեմ պայքարի 2015-2018թթ. ռազմավարությամբ, որի ավարտին մնացել է ընդամենը մեկ տարի, հետևաբար Ծրագրի գործողության ժամկետը նույնպես լինելու է մեկ տարի: Ուստի դրանում շոշափվող ռիսկերը պետք է ունենային շատ հստակ կոռուպցիոն բնույթ՝ հիմքում ունենալով այն հիմնախնդիրները, որոնք պատճառ են հանդիսացել այդ ռիսկերի առաջացման համար, որից հետո միայն առաջարկվեր դրանց լուծմանն ուղղված միջոցառումներ: Մինչդեռ ծրագրի շատ կետերում առկա են ռիսկեր, որոնք ընդհանրապես որևէ առնչություն չունեն կոռուպցիայի հետ կամ հեղինակը չի կարողացել ներկայացնել դրանց կապը կոռուպցիայի հետ: Ավելին, Ծրագրում կոռուպցիոն ռիսկի փոխարեն օգտագործվում է «Կոռուպցիոն խնդիր» ձևակերպումը, իսկ ռիսկի առաջացմանը նպաստող «Խնդրի նկարագրություն» բաժնում հիմնականում բացակայում է որևէ տեղեկատվություն, որը ինչ-որ չափով գուցե կնկարագրեր խնդրի էությունը: Արդյունքում տպավորություն է ստեղծվում, որ Ծրագիրը լցոնվել է կոռուպցիայի հետ առնչություն չունեցող միջոցառումներով կամ անհաջող փորձ է արվել դրանք ուղղակի հարմարեցնել արդեն իսկ առողջապահության ոլորտում տեղի ունեցող կամ ուրվագծվող տարբեր գործողությունների հետ: Հարկ է նշել, որ Ծրագրում առկա խնդիրների մեծ մասի ոչ կոռուպցիոն բնույթ կրելու առնչությամբ ԹԻՀԿ բազմիցս բարձրաձայնել է անկախ փորձագետի հետ քննարկումների ընթացքում Ծրագրի մշակման աշխատանքները սկսելու օրվանից, սակայն այս առնչությամբ որևէ առաջընթաց չկա փաստաթղթի առկա տարբերակում:

11.01.2018

Մասնավոր դիտարկումներ Ծրագրի մի շարք կետերի վերաբերյալ. 1. Ինչպես արդեն նշվեց, Ծրագրում առկա մի շարք կետեր որևէ առնչություն չունեն կոռուպցիայի հետ: Օրինակ. 1) Ծրագրի 1-ին կետում սահմանված են խնդիրներ՝ պայմանավորված • ոչ լիարժեք հետազոտմամբ, • ոչ անհրաժեշտ հետազոտությունների նշանակմամբ, • հետազոտման հին մեթոդների կիրառմամբ, • սարքավորումների անբավարար հագեցվածությամբ, • հնամաշ գործիքներով հետազոտմամբ և այլն։ 2) Ծրագրի 3-րդ կետով սահմանված են խնդիրներ՝ պայմանավորված • հիմնական դեղերի ցանկի չթարմացմամբ, • հիմնական դեղորայքի ցուցակի վերանայման պարբերականության կարգավորված չլինելու հանգամանքով, • բիոակտիվ նյութերի, որպես բուժամիջոցներ օգտագործման չկարգավորված լինելու հետ և այլն։ Այս և համանման մի շարք այլ խնդիրներ սույն Ծրագրով ներկայացնելու նպատակը շատ ավելի անհասկանալի է, երբ խնդրի նկարագրության համար սահմանված բաժնում չի բացահայտվում ներկայացվող ռիսկի ուղղակի կամ անուղղակի կապը կոռուպցիայի հետ:

11.01.2018

2. Ծրագրի որոշ կետերում սահմանվել են խնդիրներ, որոնք կապված են տարբեր մասնագետների պակասի կամ նրանց ցածր որակավորման հետ, և այդ խնդիրների կապը կոռուպցիոն ռիսկերի հետ անհասկանալի է: Նման խնդիրները և դրանց լուծմանն ուղղված առաջարկվող գործողությունները (օրինակ՝ առողջապահական ծառայությունների, բժշկական հաստատությունների և մարդկային ներուժի տեղաբաշխման ժամանակակից նորմատիվային բազայի մշակում և ներդնում), անշուշտ, կապված են առողջապահության ոլորտի զարգացման հետ և չափազանց կարևոր են, ինչի պատճառով էլ հենց այս խնդիրները սահմանված են առողջապահության ոլորտի բարեփոխումներին վերաբերող տարբեր ծրագրերում (այդ թվում՝ ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 19-ի N 646-Ա որոշմամբ հաստատված կառավարության ծրագրում), սակայն չի նշանակում, որ նման նպատակները պետք է տեղ գտնեն հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրում: Օրինակ. 1) Ծրագրի 2-րդ կետում սահմանվել են ռիսկեր` կապված • բուժանձնակազմի որակավորմամբ և պատրաստվածությամբ, • մասնագետի բացակայության և անբավարար կադրային ռեսուրսների հետ, • մի շարք դեպքերում հիվանդի որակյալ բուժումը պայմանավորված է հարակից ծառայության առկայությամբ, որի բացակայությունը բերում է անորակ բուժման: 1) Ծրագրի 4-րդ կետում սահմանվել են ռիսկեր՝ կապված • հիվանդանոցային խնամքի հատուկ պատրաստված մասնագետների բացակայությամբ, • հիվանդանոցային խնամք իրականացնողների համապատասխան մասնագիտական կրթություն և որակավորում չունենալով, • ախտաբանաանատոմների օգնականի մասնագիտության բացակայությամբ։ 2) Ծրագրի 13-րդ կետում սահմանվել են խնդիրներ և գործողություններ կապված • բուժհաստատության տարածքներն ու գույքը ոչ նպատակային օգտագործելու հետ, • բուժաշխատողներին օրենքով նախատեսված պարտականություններից ավելի շատ ծանրաբեռնելու հետ. 3) Ծրագրի 17-րդ կետով սահմանվել են խնդիրներ՝ կապված • «Բժշկական թափոնների անվտանգ հեռացումն ունի և բնապահպանական և նաև ազգային անվտանգությանն առնչվող նշանակություն: Դրա կանոնակարգերի չպահպանումը բերում է մի շարք կոռուպցիոն ռիսկերի»: Կոռուպցիայի հետ որևէ առնչություն չունեցող վերը նշված և դրանցով չսահմանափակվող խնդիրներով և գործողություններով աղյուսակը ծանրաբեռնելը որևէ հավելյալ արժեք չի հաղորդում Ծրագրին, այլ ընդհակառակը, ավելի անիրատեսական է դարձնում հակակոռուպցիոն ռազմավարությունից բխող առողջապահության ոլորտում հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրի արդյունավետ իրագործումը և դրա արդյունքում շոշափելի արդյունքների հասնելը կոռուպցիայի դեմ պայքարում` առավել ևս հաշվի առնելով Ծրագրի գործողության ժամանակային սահմանափակման հետ կապված ստեղծված իրավիճակը:

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text