project.favorite.title
Հայաստանի Հանրապետության օրենք ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին
-
3443 - project.vote.yes
-
3489 - project.vote.no
project.digest.title
project.digest.no | project.digest.username_date | project.digest.status | project.digest.text | project.digest.uploaded_file | project.digest.conclusion | project.digest.article |
---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
1 | 24.01.2018 13:09:28 | Առաջարկում եմ որքան հնարավոր է արագ օրինագիծը ներկայացնել ԱԺ և ընդունել այն։ Այլապես հետ ենք մնում ամբողջ թաղաքակիրթ աշխարհից ծխախոտի դեմ պայքարի միջոցառումների մասով։ Տուրիստները ապշում են, երբ տեղեկանում են, որ հանրային սննդի հաստատություններում թույլատրված է ծխել։ |
|
|||
2 | 29.01.2018 03:20:32 | Առաջարկում եմ սույն օրենսդրական փաթեթով նախատեսված վարչական իրավախախտումներից գոյացած ֆինանսական միջոցները ուղղել ուռուցքաբանական հիվանդությունների բուժմանը և կանխարգելմանը` բացելով հատուկ արտաբյուջետային հաշիվ, որի ղեկավարումը լիազորել ՀՀ առողջապահության նախարարությանը: |
|
|||
3 | 25.01.2018 09:48:30 | Տուգանքի չափը իմ կարծիքով մեծ է խնդրում եմ վերանայել այն |
|
|||
4 | 25.01.2018 09:52:42 | Հոդված 3-ի 2-րդ մասի 1-ին կետից հանել «հաշմանդամություն» բառը։ Հաշմանդամությունն անձի առողջական խնդիրների և անհատական և միջավայրային գործոնների փոխազդեցության արդյունքում առաջացող իրավիճակ է, որը խոչընդոտում է կամ կարող է խոչընդոտել անձի` մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակության կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցությանը։ Այսինքն՝ միայն երկրորդային ծխի և ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտի փոխարինիչների օգտագործման հետևանքով չի կարող առաջանալ հաշմանդամություն։ Հաշմանդամությունը միատարր չէ և առաջանում է մի շարք գործոններից։ Բացի այդ, «հաշմանդամության կանխարգելման» գաղափարը հակասում է հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ վերաբերմունքի փոփոխության նպատակով պետության ստանձնած միջազգային պարտավորությանը, հաշմանդամություն ունեցող անձանց արժանապատվության նկատմամբ հարգանքին։ Ներպետական օրենսդրությունում հաշմանդամության կանխարգելման հայեցակարգին անդրադարձել է նաև Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեն Հայաստանի նախնական զեկույցի վերաբերյալ եզրափակիչ դիտարկումներում (պարբ. 5 և 7) http://www.ombuds.am/media/ditarkumner-zekuyci-veraberyal.html։ |
|
|||
5 | 25.01.2018 09:52:42 | Հոդված 3-ի 2-րդ մասը լրացնել նոր կետով՝ հետևյալ բովանդակությամբ. «հաշմանդամություն ունեցող անձանց, այդ թվում՝ շնչառական հիվանդություններ և ծխի նկատմամբ զգայունություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը և սոցիալական ներառումը»։ Երկրորդային ծխից զերծ միջավայրերի ապահովումը բխում է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայից, որը Հայաստանը վավերացրել է 2010 թվականին։ Շնչառական հիվանդություններ ունեցող որոշ անձանց համար երկրորդային ծխի առկայությունը անհանդուրժելի է և խոչընդոտում է նրանց մուտքը ժամանցային և այլ վայրեր։ Ծխախոտային արտադրատեսակների օգտագործումը կարող է հանգեցնել և հանգեցնում է տվյալ անձանց սոցիալական մեկուսացմանը, աշխատանքի, կրթության և այլ իրավունքների ոտնահարմանը։ Ավելին՝ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոնվենցիայի «խտրականություն» և «խելամիտ հարմարեցումներ» սահմանումների և Կոնվենցիայի գաղափարի շրջանակներում հաշմանդամություն ունեցող անձանց համար, օրինակ, աշխատավայրում երկրորդային ծխից զերծ միջավայր ապահովել մերժելը խտրականություն է հաշմանդամության հիմքով։ Փակ տարածքներում և հասարակական վայրերում ծխախոտային արտադրատեսակների արգելքի համատեքստում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ամրագրումը կարող է միայն նպաստել այս գործընթացի լիարժեք և անհապաղ իրականացմանը, մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցումների ներդրմանը և Հայաստանի միջազգային հեղինակությանը։ |
|
|||
6 | 25.01.2018 14:54:30 | Հարց է առաջանում։ Պատկերացնենք իրավիճակ, երբ ռեստորանային համալիրը տեղադրել է համապատասխան նշաններ մատնանշելով որ ծխելն արգելված է։ Նաև վերացված են սեղանից մոխրամանները։ Այնուամենայնիվ հաճախորդը չնայած հորդորներին ծխում է։ Որոնք ենք ակնկալվող գործողությունները ռեստորանի անձնակազմից։ Երկրորդ։ Ռեստորանը ունի առանձնասրահներ, որտեղ շատ հաճախ հնարավոր չէ առանց մուտք գործելու տեսնել արդյոք ծխում են թե ոչ։ Արդյոք օրենքը նաևայդ վայրերին է վերաբերվելու և ինչ լիզաորություն է ունենալու ռեստորանը դա կանխարգելելու։ |
|
|||
7 | 26.01.2018 01:35:47 | Առաջարկում եմ նախ ծխելու համար առանձնացված փակ տարածքները ստեղծել, որից հետո միայն նախագծի մասին մտածել: Բացի այդ մի զրկեք մեր ծխող զանգվածին սրճարաններում՝ ծխողների համար նախատեսված վայրում, մեկ գավաթ սուրճը ծխախոտի հետ վայելելու հաճույքից, դրանով ես չեմ վնասում կամ ոտնահարում ինչ որ մեկի իրավունքները կամ առողջությունը: Ինքս ինձ եմ վնասում, որը զուտ իմ իրավունքն է: Ավելի վնասակար կլիներ, եթե ես նույն սրճարանում ուտեի ՙՙժարիտ արած կարտոշկա՚՚, կամ խմեի մի քանի շիշ օղի: Կարծում եմ կտրուկ փոփոխությունները և սահմանափակումները դժվար ընդունելի են մարդկության համար, այդ իսկ պատճառով առաջարկում եմ սկսել մեղմ սահմանափակումներից, և վերջապես սկսել ապահովել պայմաններ այդ ամենի համար, և սկսել հետևել օրենքի աշխատանքին: |
|
|||
8 | 26.01.2018 09:13:05 | Ողջունում եմ ձեր նախաձեռնությունը առաջարկում եմ արգելել նաև Ծխախոտի արտադրությունը և անգամ ներմուծումը, ինչպես որ արգելվեց աջ կողմով կառավարմամբ ավտոմեքենաների ներմուծումը: միևնույն է ծխող մարդը ծխելու է չծխողը կամ կծխի կամ չէ: |
|
|||
9 | 27.01.2018 01:43:09 | Միգուցե կարելի է սիգարետների տուփերի վրա նաև ծխելու հետևանքները ցուցադրող տհաճ նկարներ ավելացնել։ Որքան տեղյակ եմ, նման պրակտիկա որոշ երկրներում կա։ |
|
|||
10 | 29.01.2018 06:53:36 | Գործող Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 135.2 հոդվածի համաձայն վարորդի կողմից տրանսպորտային միջոցի ընթացքի ժամանակ ծխելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով, իսկ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում կամ թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլներում ծխելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով: Մինչդեռ առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է կտրուկ բարձրացնել տուգանքի չափը համապատասխանաբար ընթացքի ժամանակ ծխելու դեպքում նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով, իսկ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում կամ թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլներում ծխելու դեպքում նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով: Կխնդրեյի նախագծի հիմնավորումներում նաև մեկնաբանել թե ինչով է պայմանավորված տուգանքների չափի կտրուկ աճը: Այլապես, ստացվում է, որ օրենքի նախագիծը հետապնդում է ոչ այնքան բնակչության առողջության պահպանման, քան պետական բյուջեն լցնելու նպատակ: |
|
|||
11 | 30.01.2018 07:08:57 | Սա մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում է, ցանկացած իրավիճակում ծխող անձինք շարունակելու են ծխել: Կարելի է բոլոր հասարակական և ժամանցի վայրերում հարկեր կամ հատուկ սրահներ հատկացնել ծխողների համար: |
|
|||
12 | 30.01.2018 07:21:51 | Ես կարծում եմ ոչ մի խնդիր կտրուկ որոշմամբ չի լուծվում: Ես դեմ եմ ծխելուն բայց այս օրինագծին շատ ավելի դեմ եմ քանի որ նախ ծխելը չեն դադարեցնի այլև առողջությանը շատ ավելի վնաս է միանգամից դադարեցնելը: |
|
|||
13 | 30.01.2018 07:34:31 | hetaqrqira es naxagci hexinaky chi cxum? mtacum eq vor argeleciq cxel mardiq chen cxelu? kam ova asel vor chcxoxnery iravunqner unenq cxoxnery che... tox kafenerum restorannerum u mnacac jamanci vayrerum arandzin srahner sarqen vor ham cxoxneri hamel chcxoxneri hamar havasar paymanner lini... teche yst es naxagci voncor cxoxnery hancagorcner linen |
|
|||
14 | 30.01.2018 07:56:33 | taxem dzer naxagic stexcoxin |
|
|||
15 | 30.01.2018 08:24:31 | mihat papuk noy er cxacners etel eq uzum ha ktreq? |
|
|||
16 | 30.01.2018 12:18:34 | Ծխախոտային կախվածությունն բժշկական բնագավառում դիտվում է որպես քրոնիկ հիվանդություն, կարևորելով բուժման հարցերը: ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԱՌԿԱ ՉԷ ՈՐևԷ ԴԵՂԱՄԻՋՈՑ, որը ներառված է ծխախոտային կախվածության բուժման ընթացակարգերում: Առաջարկում եմ նկատի ունենալ պետպատվերի շրջանակներում բուժման հնարավորություն, ինչու չէ նաև դեղամիջոցների անվճար տրամադրմամբ. ուսանողներիցս լսել եմ, որ Հնդկաստանում դրանք անվճար տրամադրվում են: Հատուկ ընթացակարգեր, մասնագիտացված ծառայություն և դեղորայք պետք է նախատեսել ստացիոնար ընդունվող ծխողների խնամքի համար, ինչպես արվում է զարգացած երկրներում: |
|
|||
17 | 31.01.2018 00:42:24 | Որքան կարաք արագացրեք, էսի եզակի դեպքերից ա, որ հասարակ քաղաքացիները կողմ են որ ԱԺ-ում այս օրենքն ընդունվի: |
|
|||
18 | 31.01.2018 00:44:57 | Իսկ նախարարներին, մարզպետներին, պատգամավորներին կարող եք տուգանել? |
|
|||
19 | 31.01.2018 07:36:13 | քառապատկել է պետք տուգանքի չափը, որպեսզի առհասարակ չծխեն |
|
|||
20 | 31.01.2018 08:27:41 | Թալանի նոր ձև |
|
|||
21 | 01.02.2018 03:15:22 | Մեր երկրում շատ են այնպիսի փոքր «բուտկաները», որոնք գոյատևում են հենց ծխախոտի վաճառքի հաշվին: Հետաքրքիր է ի՞նչ եք մտածում, այդ մարդիկ էլ պետք է թողնեն իրենց ապրուստի միջոցն ու հեռանան: Մեկ մեկ հանճարեղ գաղափարներից առաջ մտածեք՝ քանի ընտանիք եք սոված թողնում: |
|
|||
22 | 01.02.2018 08:30:31 | Առաջարկում եմ վերանայել Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված «փակ տարածք» հասկացությունը: Ըստ առաջարկվող սահմանումի, փակ տարածք կարող է համարվել 1 պատով տարածքը: Անհասկանալի է, թե այդ տարածքը որտեղ է ավարտվում (օրինակ, շենքի բակն ունի առնվազն չորս՝ շենքի արտաքին պատ): |
|
|||
23 | 01.02.2018 08:30:31 | Առաջարկում եմ Նախագծի 6-րդ հոդվածի 6-րդ կետի 2-րդ ենթակետի հետ կապված՝ հստակ սահմանել, թե ինչ է «սիգարետը» սույն օրինագծի իմաստով, քանի որ սիգարետների և սիգառների միջև կան նաև միջանկյալ տարբերակներ (օրինակ, HandelsGold սիգառելաները): |
|
|||
24 | 01.02.2018 08:30:31 | Առաջարկում եմ վերանայել Նախագծի 8-րդ հոդվածի 9-րդ կետն այնպես, որ ստիպված չլինենք արգելել «Դե, սպասիր» խորհրդային սիրված մուլտֆիլմի այն սերիաների ցուցադրումը, որտեղ գայլը ծխում է, կամ «Բրեմենյան երաժիշտներ» մուլտֆիլմը (այնտեղ ևս դրվակ կա, որտեղ էշը, սալյակին թիկնած, ծխում է ծխամորճ): Նույն հոդվածում, առաջարկում եմ շտկել համարակալումը: |
|
|||
25 | 02.02.2018 02:05:59 | Հոդված 1-ի 1-ի մասի 8-րդ կետում ծխախոտային արտադրատեսակի պատկանելիքի հասկացությունը հստակ չէ, արդյոք վերջինս սահմանափակվում է թվարկված առարկաներով թե օր.՝ ծխախոտը տաքացնող սարքը նույնպես համարվում է ծխախոտային արտադրատեսակի պատկանելիք: |
|