base.notification_banner.text
project.favorite.title

Under development

Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց՝ մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրման ծրագիր

Նախագծի նպատակն է ՀՀ կառավարության 2014թ. ապրիլի 17-ի N 534-Ն որոշումը լրացնել մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց՝ մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրման ծրագրի իրականացման կարգով, որը բխում է ««Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ 2017թ. դեկտեմբերի 6-ի ՀՕ-225-Ն օրենքի պահանջից:

  • project.old_project_time.text

    26.01.2018 - 12.02.2018

  • project.type.title

    Decision

  • project.area.title

    Job and employment

  • project.ministry.title

    Ministry of Labor and Social Affairs

  • project.discussion_date.title

    26.01.2018

  • project.discussion_address.title

    ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 21477

project.print.title

project.sentences.title

10.02.2018

Մեկ անգամ ևս ուզում ենք հստակեցնել Կարգի Ընդհանուր դրույթների կետ 3-ով նախատեսվող մայրերի աշխատավարձի հետ կապված սահմանափակումների վերանայման վերաբերյալ մեր կողմից արված առաջարկությունը, այն է` Ծրագրից օգտվելու նպատակահարմարությունը, հաշվարկների համաձայն, առաջանում է այն դեպքում, եթե աշխատանքի վերադարձող մայրը ստանում է միջինում 200-250 հազար ՀՀ դրամ զուտ, այսինքն` արդեն հարկված աշխատավարձ, որով նա կկարողանա վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատության կամ դայակի ծառայություններից օգտվել՝ միաժամանակ վճարելով վերջինիս ՀՀ Հարկային օրենքով նախատեսված եկամտային հարկը: Իսկ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված՝ Հայաստանի Հանրապետությունում ձևավորված նախորդ տարվա միջին ամսական աշխատավարձի չափը, որը 2017թ-ի համար կազմել է 194 259 ՀՀ դրամ (շուրջ 200 000 ՀՀ դրամ), դա չհարկված, անվանական աշխատավարձի չափն է: Աշխատավարձի չափի հետ կապված սահմանափակումների վերանայումը հատկապես արդիական է Ընդհանուր դրույթների կետ 4-ում հիշատակված հաշմանդամություն ունեցող երեխայի մայրերի դեպքում, քանի որ հատուկ խնամք պահանջող երեխաների համար դայակի կամ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատության վարձավճարները ավելի բարձր են: Նույնը վերաբերում է երեք և ավելի երեխա ունեցող մայրերին, որովհետև, բացի դայակի ծառայությունների դիմաց վճարից, նրանց մոտ առկա է նաև մյուս երեխաներին ֆինանսապես ապահովելու խնդիրը: Մեր դիտարկմամբ, Ծրագրի շահառուների Կարգով սահմանված աշխատավարձի շեմի վերանայումը չի ենթադրի բյուջետային հավելյալ միջոցների ներգրավվում: Մինչդեռ եթե աշխատավարձի հետ կապված սահմանափակումները չվերանայվեն, ապա Կարգը, ՀՀ պետական բյուջեով ծրագրի իրականացման համար նախատեսված բավականին սուղ ֆինանսական միջոցների պարագայում, չի կարողանա նպաստել Ծրագրի առավել հասցեական իրականացմանը:

08.02.2018

Առաջարկում ենք քննարկման ներկայացված «Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց՝ մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրման» կարգում (այսուհետ Կարգ) վերացնել Ծրագրի նպատակի, այն է «երեխայի խնամքի արձակուրդում գտնվող մայրերի աշխատանքի վերադառնալուն աջակցության տրամադրում», և Կարգի «Ընդհանուր դրույթներով» նախատեսվող աջակցություն ստացող շահառուների ընտրության հետ կապված պահանջների միջև հակասությունը: Ծրագրի նպատակն ու անվանումն ենթադրում են, որ դրանում ընդգրկվելու հնարավորություն պետք է ունենան արդեն իսկ աշխատանք ունեցող կանայք, ովքեր ցանկանում են մինչև երեխայի երկու տարին լրանալը վերադառնալ աշխատանքի, մինչդեռ Զբաղվածության գործակալության տարածքային կենտրոններում «առավել երկար ժամկետով հաշվառված» լինելու նախապայմանը (Ընդհանուր դրույթներ, կետ 5) զգալիորեն նեղացնում է պոտենցիալ շահառուների շրջանակը, քանի որ աջակցություն ստանալու հավանականություն ունեցող «երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձինք» կարող է երբևէ նախկինում հաշվառված չեն եղել գործակալությունում:

08.02.2018

Առաջնահերթությունների ցանկի մեջ ներառված աշխատաշուկայում անմրցունակ խմբերի ներկայացուցիչների (Ընդհանուր դրույթներ, կետ 4 և 5) Ծրագրից օգտվելու հավանականությունը բարձրացնելու նպատակով՝ առաջարկում ենք կիրառել համալիր մոտեցում, քանի որ այդ խմբերի ներկայացուցիչների չաշխատելու, այդ թվում երկարատև չաշխատելու պատճառները շատ ավելի խորն են ու բազմազան, քան միայն երեխայի խնամքով զբաղված լինելը, ինչի մասին են վկայում ոլորտում իրականացված հետազոտությունները: Մասնավորապես, առաջին հերթին, անհրաժեշտ է բարձրացնել այդ խմբերի կանանց մրցունակությունը աշխատաշուկայում՝ համապատասխան վերապատրաստումների միջոցով, և առաջարկել կայուն երկարաժամկետ աշխատանք՝ 100 հազար դրամից բարձր աշխատավարձով:

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text