«Երևան քաղաքի 2017 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ
Սույնով Երևանի քաղաքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2018 թվականի փետրվարի 8-ից մինչև փետրվարի 23-ը իրականացվող՝ «Երևան քաղաքի 2017 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին: Երևան քաղաքի 2017 թվականի բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը կազմվել է հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 82-րդ և «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածներով ամրագրված դրույթները, որի հիմքում ընկած է հավաստիությունը և հստակությունը։
Շահագրգիռ անձինք Երևանի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված նախագծի վերաբերյալ կարող են մինչև 2018 թվականի փետրվարի 22-ը ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել համացանցային կայքում (www.yerevan.am) կամ ուղարկվել համապատասխան էլեկտրոնային հասցեով (fin.gorc@yerevan.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացվել Երևանի քաղաքապետարան:
Հանրային քննարկումների ընթացքում 2018 թվականի փետրվարի 23-ին, ժամը 16.00-ին Արգիշտիի փողոց 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ: Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2018 թվականի փետրվարի 20-ը ներառյալ ներկայացնել դիմում: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 011 514-370 հեռախոսահամարով:
-
project.old_project_time.text
07.02.2018 - 23.02.2018
-
project.type.title
Decision
-
project.area.title
Territorial administration and development
-
project.ministry.title
Yerevan Municipality
-
project.discussion_date.title
23.02.2018
-
project.discussion_address.title
23.02.2018 16.00
project.views.title 8516
project.print.title