Դիտարկումներ և առաջարկություններ
<<Հայաստանի Հանրապետությունում կենսանվտանգության կառավարման կենտրոնացված համակարգ ներդնելու, դրա նկարագիրը սահմանելու եվ Հայաստանի Հանրապետությունում կենսանվտանգության կառավարման կենտրոնացված համակարգի ներդրման ծրագիրը հաստատելու եվ լիազոր մարմին ճանաչելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
Որոշման նախագծի մշակման հարգելի հեղինակներ,
ներկայացնում եմ երկու՝ ընդհանրական և մասնակի առաջարկություններ, որոնք ընդհանուր առմամբ ամփոփում են իմ դիտարկումներն ու վերաբերմունքը ձեր կողմից ներկայացված որոշման նախագծի վերաբերյալ:
1. Ընդհանրական
Հաշվի առնելով, որ ներկայացված որոշման նախագիծը և նրա մաս հանդիսացող հավելվածները ընդհանուր առմամբ հեռու են կենսաբանական վտանգների կառավարման կայուն համակարգ ստեղծելու և գործարկելու ընդհանրական կարողությունից, ապա առաջարկում եմ ՀՀ Կառավարության հաստատմանը ներկայացնել միայն <<Կենսաբանական վտանգների կառավարման միասնական համակարգ ստեղծելու մասին>> որոշման նախագիծ, համաձայն որի կձևավորվի ներկայացուցչական աշխատանքային խումբ:
Աշխատանքային Խումբը լիազորված կլինի մշակել և համապատասխան հաստատման ներկայացնել համակարգի կառուցվածքը, բովանդակությունը, ենթակայությունը, ֆինանսավորման աղբյուրը, ներառված սուբյեկտների լիազորությունների շրջանակները և այլ անհրաժեշտություններ համակարգի բնականոն և կայուն գործունեությունը ապահովելու նպատակով:
Եթե առաջին /ընդհանրական/ առաջարկը ինչ-ինչ պատճառներով անհնար է ընդունել, ապա ներկայացված որոշման նախագիծը մինչ հաստատման ներկայացնելն առաջարկում եմ վերախմբագրել հաշվի առնելով ստորև բերված մասնակի բնույթ կրող առաջարկությունները:
2. Մասնակի
Առաջարկություններս ու դիտարկումներս ներկայացնում եմ ըստ որոշման նախագծի մաս հանդիսացող յուրաքանչյուր մասնակի փաստաթղթի վերաբերյալ:
2.1. <<Որոշում>> փաստաթղթում.
ա/ 1 կետում …<<սպառնալիքների և ռիսկերի առկայության պայմաններում>>… պարբերությունը վերախմբագրել, հաշվի առնելով, որ կառավարումը չի ենթադրում միայն առկայության պայմաններ,
բ/ 4-րդ կետում. հանել ՀՀ առողջապահության նախարարությանը Լիազոր Մարմնի կարգավիճակ շնորհելու դրույթը, քանի որ դա ամբողջապես հակասում է ներկայացված փաստաթղթի գաղափարին և բովանդակությանը: Այստեղ կամ չպետք է լինեն Լիազոր մարմիններ, կամ Լիազոր մարմին կարող է հանդիսանալ Մշտական գորշող հանձնաժողովը, կամ մեկ այլ լիազորություններով օժտված մարմին:
Կենսաբանական վտանգների կառավարումը մի քանի գերատեսչությունների լիազորություններին առնչվող գործառույթ է, սա պետք է հաշվի առնել, հակառակ դեպքում նախագծի առաջարկի տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում ստեղծում ենք մի իրավիճակ, որտեղ կազմակերպչական շահը գերակայում է նպատակին:
գ/ 5-րդ կետը անհասկանալի է, քանի որ իրավասությունների սահմաններից դուրս չի կարող գործառույթ նախատեսվել, առավել ևս իրականացվել:
2.2. <<Հիմնավորում>> փաստաթղթում.
1. կետ. <<Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը /նպատակը/>> պարբերությունն ամբողջապես ենթակա է վերախմբագրման, քանի որ ներկայացված անհրաժեշտությունները ուղակիորեն կապված չեն մեր երկրի իրականության հետ, չեն արտացոլում այն անհրաժեշտությունները, որոնք հանդիսացել են այս որոշման նախագիծն ընդունելուն,
2. կետով ձևակերպված <<Ընթացիկ իրավիճակը և խնդիրները>> չեն համապատասխանում վերնագրին: Ներկայացված չէ առկա իրավիճակը, առավել ևս ձևակերպված չեն խնդիրները: Չկան հստակ գնահատականներ ներկա իրավիճակի վերաբերյալ և չեն առաջարկվում այդ իրավիճակը փոխելու լուծումները,
<<Կարգավորման նպատակը և բնույթը>> պարբերությունը, որը ներկայացված է 3-րդ կետով ենթակա է վերախմբագրման, քանի որ <<...ձևավորելը...>> նպատակ չի կարող լինել,
5-րդ կետով սահմանված <<Ակնկալվող արդյունքները>> վերախմբագրելու անհրաժեշտություն ունի, ներկայացված տեքստը շարադրված չէ, որպես արդյունք:
2.3. Հավելված 2 <<Ծրագիր Հայաստանի Հանրապետությունում կենսանվտանգության կառավարման կենտրոնացված համակարգի ներդրման>>
Այս հավելվածում ներկայացված են առավելապես հավելյալ ուշադրության արժանացած իրավական ակտերի վերաբերյալ տեղեկություններ: Այնինչ առաջարկում եմ ներակայացնել ծրագրային քայլեր, որոնք կապահովեն համակարգի ստեղծումը և կայուն զարգացումը: Այս տեսանկյունից ներկայացված հավելվածը ենթակա է վերանայման և համապատասխանեցմանը վերնագրին:
2.4. Հավելված 1 << Նկարագիր Հայաստանի Հանրապետությունում կենսանվտանգության կառավարման կենտրոնացված համակարգի>>
ա/ <> պարբերության մեջ ներկայացված չեն մեր երկիրը բնութագրող տեղեկություններ, իրավիճակներ, փաստեր: Առավելապես խոսվում է միջազգային հարթությունում կատարվող գործընթացների մասին և չի կապվում մեր իրականության հետ,
բ/ <> մեկնաբանող պարբերությունում առաջարկում եմ ներկայացնել ներկա համակարգի թույլ կողմերը, հաշվի առնելով ուղղահայաց և հորիզոնական համագործակցության հարթություններում: Առավել մանրամասն նշել թիրախները, որպեսզի պարզ լինի, թե ինչ խնդիրներ է լուծում ներկայացվող առաջարկը,
գ/ <> պարբերությունում և ընդհանրապես նախագծում ներկայացված չէ, թե ինչպես ենք բանաձևում կենսաբանական վտանգ եզրույթը,
11 կետով նախատեսված կենսաբանական նյութը մեկնաբանված է վարակիչ հիվանդությունների ախտածիններ, կենսաբանական ծագում ունեցող թույներ ձևակերպմամբ: Իսկ ինչպե՞ս ենք գնահատում ոչ վարակիչները, կամ բոլոր վարակիչներն են արյո՞ք համարվում կենսաբանական նյութ, թե այստեղ ևս անհրաժեշտ են հստակեցումներ մտցնել,
12 կետում ներկայացված կենսաապահովում տերմինը տեքստում ներկայացված է որպես կենսաանվտանգությանը համարժեք, արդյո՞ք դա այդպես է, և արդյո՞ք խոսքը վերաբերվում է միայն կանխարգելմանը,
14 կետում խոսվում է <<հսկողական ցանկի>> մասին և պարզաբանված չէ. թե ո՞վ է սահմանում ցանկը և ինչ ընթացակարգով, ին՞չ ազդեցություն ունի նա այս գործընթացում և այլն,
15 կետում ստուգաբանված է <<Հսկողական ցանկը>>, որի <<...պաշտպանված վայրերում...>> բառերից հետո ներկայացված միտքը մասամբ անհասկանալի է,
16 կետում ներկայացված <<Առաքման համակարգեր>> եզրույթը լրացուցիչ մեկնաբանելու կարիք ունի,
դ/ <> պարբերության 1 կետում խոսվում է ...նոր տիպի կենսաբանական սպառնալիքների հայտնաբերման մասին, իսկ որո՞նք են ոչ նոր տիպերը, և ինչ՞ու միայն հայտնաբերման,
նույն 1-5 կետերով սահմանված են համակարգի միջոցառումները, որոնք սահմանափակ են և ամբողջական ընդգրկված չեն, այսինքն միայն այս գործառույթների իրականացումը բավարար չէ կայուն և գործուն կենսաանվտանգության համակարգ ունենալու տեսանկյունից,
24 կետով նախատեսված հանակարգի մասնակիցների թվագրումը, առանց նրանց համագործակցության ձևերն ու մեթոդները նշելու, դառնում է անիմաստ: Նաև պետք է հաշվի առնել, որ տնտեսական հարաբերություններին զուգընթաց կարող են ձևավորվել նոր կառույցներ,
25 կետը շատ ընդհանրական է, ուղղակի կապ չունի առաջարկի հետ, ուստի նրա ներկայությունը այս հավելվածում համարում եմ ավելորդ:
ե/ <> 1 կետում ...հանձնաժողով.. բառի սկզբում ավելացնել <<մշտական գորրծող>> բառերը, և արդյո՞ք նա պիտի լինի խորհրդատվական մակարդակում,
2-րդ ենթակետում- ովքե՞ր են ազգային ասոցիացիաները,
3-րդ ենթակետի տրամաբանությունը անհասկանալի է,
4-րդ ենթակետը ամբողջապես կապ չունի ներկայացված վերնագրի հետ, ուստի առաջարկում եմ վերանայել նրա այստեղ լինելու անհրաժեշտությունը,
5-րդ ենթակետը խոսում է համակարգի մասին, որը ստուգաբանաված չէ և անհասկանալի է թե ի՞նչ է դա,
6-րդ ենթակետը ամբողջապես առաջարկում եմ վերախմբագրել, քանի որ դրանք գրեթե վերաբերվում են մեկ գերատեսչության գործառույթներին, որոնք կարող են սահմանվել օրինակ՝ նախարարի հրամաններով կամ այլ իրավական ակտերով,
7-րդ ենթակետի բովանդակությունը չի վերաբերում համակարգի կառուցվածքին, անհասկանելի է նրա անհրաժեշտությունը,
7-րդ ենթակետի ժե-ն առաջարկում եմ վերախմբագրել, քանզի ներկայացված միտքն անհասկանալի է,
նույն պարբերության իը-ն, ին՞չ օգնության մասին է խոսքը, ին՞չ կապ ունի այն կառուցվածքի հետ,
8-րդ ենթակետի տեքստի սահմանները սահմանում է համապատասխան բնագավառի Լիազոր մարմինը, ուստի արդարացված չէ հավելվածում նրա գոյությունը:
զ/ <<Համակարգի ներդրման հարցով պետական կառավարման լիազոր մարմնի լիազորություններն ու գործառույթները>> բաժնում ներկայացված բովանդակությունը առաջարկում է համակարգողի գործառույթներ, այնինչ գրեթե բոլոր ենթակետերում վերազանցված են այդ լիազորությունները:
Ամփոփում
Քննարկման ներկայացված որոշման նախագծի ընդունումը շատ կարևոր է մեր երկրի կայուն զարգացման համար, ուստի նրա շուտափույթ ընդունումը հրատապ է, բայց ոչ որակի հաշվին: Ներկայացված նախագիծը հեռու է այս կարևորագույն խնդիրը լուծելու հնարավորությունից:
Համակարգաստեղծ գործընթացի տեսանկյունից դիտարկելով հանգում ենք այն փաստին, որ առաջարկված նախագծում ներկայացված չէ նպատակը, խնդիրները, թիրախները, առաջարկվող լուծումները, համակարգի կառուցվածքը, համակեցության ձևերն ու մեթոդները և այլ անհրաժեշտ նախադրյալները:
Ուստի առաջարկում եմ առաջնորդվել <<Ընդհանրական>> վերնագրված առաջարկության տրամաբանությամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ ստեղծել մշտական գործող հանձնաժողով, որին վերապահել կենսաանվտանգության կայուն համակարգ ստեղծելու կառուցվածքային և բովանդակային լիազորություններ:
Թաթուլ Ստեփանյան
Հեռ. 093191319