base.notification_banner.text
project.favorite.title

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ (ԼՐԱՄՇԱԿՎԱԾ)

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության կառավարությունն ստանձնել է պետություն-մասնավոր գործընկերության (այսուհետ՝ ՊՄԳ) ամբողջական, համակարգային մոտեցման և Հայաստանում դրանց իրականացման համար ամուր հիմքերի մշակման հանձնառություն:

Կառավարության նպատակն է մասնավոր հատվածի ուժեղ կողմերի և հնարավորությունների համախմբման միջոցով նպաստել տնտեսական և սոցիալական զարգացմանը Հայաստանում, միաժամանակ ժամանակակից տեխնոլոգիաների ներգրավման, երկկողմ պարտավորությունների սահմանման միջոցով խթանել միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող հայկական ընկերությունների կայացումը։

ՊՄԳ կիրառումը լավ հնարավորություն է նպաստելու երկրի ենթակառուցվածքների զարգացմանը, օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավմանը, մասնավոր հատվածի ֆինանսական և ոչ միայն ֆինանսական հնարավորությունների կենտրոնացմանը, պետություն-մասնավոր հատված երկխոսության արդյունավետ իրագործմանն ու ապահովմանը:

2017թ․ նոյեմբերի 9-ի նիստում ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության պետություն-մասնավոր գործընկերության քաղաքականություն» փաստաթուղթը, որը ՀՀ կառավարության առաջին քայլն էր` ուղղված ՊՄԳ իրավական հիմքերի ստեղծմանը:  Այսպիսով Կառավարությունն ստանձնեց հայաստանյան ՊՄԳ ծրագրերում և՛ տե­ղա­կան, և՛ օտարերկրյա մասնավոր հատվածների մասնակցությունը խրա­խու­սե­լու համար նպաստավոր միջավայր ստեղծելու հանձնառություն:

Սույն նախագծի ընդունմամբ, որպես առաջ­նային օրենսդրության հիմնական գործիք, կար­գա­վորվում են պետություն-մասնավոր գործընկերության հարաբերությունները: Օրենքը նախատեսում է Հայաստանում ՊՄԳ-ների սահմանման, շնորհման և իրականացման մասով կիրառելի կա­նոն­ների և ընթացակարգերի հստակ հա­մա­խումբ, որը կօժանդակի ՊՄԳ նոր համակարգն ավելի ամբողջական դարձ­նելու և վերջինիս համար հստակ, ուժեղ իրավական շրջանակ ապահովելու հար­ցում:

Կառավարության նպատակն է կիրառել և խթանել ՊՄԳ-ներն այն դեպ­քե­րում, երբ վերջիններս կարող են տնտեսությանը և հասարակությանն ավելի մեծ օգուտ բերել, քան հանրային հատվածի ավանդական ծրագ­րերը: ՊՄԳ-ները կկիրառվեն, եթե ողջամտորեն ցույց տրվի, որ վեր­ջին­նե­րիս ծախսային արդյունավետությունն ավելի բարձր է, քան ավանդական պե­տական գնումներինը, կամ առանձին հանգամանքներում հանրային նշանակության ենթակառուցվածքների ստեղծման և հանրային ծառա­յութ­յուն­ների մատուցման համար ամենագրավիչ հիմքն են հանդիսանում՝ հա­մա­ձայն Կառավարության կողմից դրանց համար սահմանված այլ չափա­նիշ­ների:

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծի ընդունման նպատակն է Հայաստանում հաջողակ ՊՄԳ ծրագրի ստեղծման, խթանման և պահպանման նպա­տա­կով անհրաժեշտ օրենսդրական և ինստիտուցիոնալ հիմքերի սահ­մանումը և ՊՄԳ միջազգային լավագույն փորձի ներ­դր­ման խրախուսումը, որը կնպաստի պետություն–մասնավոր գործընկերությունը որակական նոր հարթություն տեղափոխելուն, ներդրումային ակտիվության բարձրացմանը և կայուն տնտեսական զարգացման ապահովմանը:

Առաջարկվող իրավական ակտով կարգավորվում են պետություն-մասնավոր գործընկերության իրականացման ընթացակարգերը, կառավարման ինստիտուցիոնալ շրջանակը և կիրառելի սկզբունքները:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված են Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը և «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամը՝ խորհրդատուների աջակցությամբ:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է պետություն-մասնավոր գործընկերության մեխանիզմների կիրառման համար անհրաժեշտ իրավական դաշտի ստեղծում, որը կապահովի ՀՀ ՊՄԳ քաղաքականության սահմաններում ՊՄԳ ծրագրերի կառավարումն ապահովող օրենսդրական և ինստիտուցիոնալ շրջանակի կայացումը:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ օրենքներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

 

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆՎԱԶՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում  եկամուտների նվազում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

 

  • project.old_project_time.text

    23.02.2018 - 21.06.2018

  • project.type.title

    Law

  • project.area.title

    Economy, Economical

  • project.ministry.title

    Ministry of Economy

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 11758

project.print.title

project.sentences.title

20.06.2018

Հիմնավորման մեջ նշված է, որ «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ օրենքներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում: Իմ կարծիքով առանվազն Գնումների մասին օրենքում պետք է կատարվեն հիմնարար փոփոխությունների հակառակ դեպքում ՊՄԳ գործարքներ ընդհանրապես հնարավորություն չի լինի իրականացնել։ Գնումների մասին օրենքով ըստ սահմանման ՊՄԳ գնում է և այդպիսով ՊՄԳ կարգավորվում է այդ օրենքով, միաժամանկ ՊՄԳ նախագծով մրցույթները պետք իրականացեն Գնումների մասին օրենքով, այն դեպքում երբ Գնումների մասին օրենքով սահմանված սահմանումնները և ընթացակարգերը հիմնականում կիրառելի չեն ՊՄԳ գործարքների առումով, մասնավորապես ՊՄԳ սահմանված է որպես մասնավոր գործընկերոջը իրավունքի շնորհում, գնման գինը սահմանված է որպես նախահաշվային գին, հանրությանը մատուցվող ծառայությունների գինը չի կարող լինել մրցույթի առարկա / ամենատարածված ՊՄԳ գործարքներն են/, մասնակիցների վրա դրվող սահմանափակումները բացառում են / project financing/ եղանակաը, կնքված պայմանգրի վերաբերյալ հայտարարությանը ներկայացվող պահանջները չեն կարող կատարվել ՊՄԳ շատ դեպքերում, նախորակորման փուլում բանակցությունների պահանջը անտեղի է ՊՄԳ շատ դեպքերում, և այլն։ Առաջարկություն։ Հակասությունները այնքան շատ են, որ թերևս ավելի արդյունավետ կլինի կամ ընհանրապես ՊՄԳ-ի վրա չտարածել Գնումների մասին օրենքը, այս դեպքում ՊՄԳ գնման բոլոր ընթացակարգերը պետք է սահմանվեն ՊՄԳ օրենքով կամ ՊՄԳ օրենքը ներառել Գնումների մասին օրենքում որպես առանձին բաժին, այս դեպքում Գնումների մասին օրենքում պետք նաև կատարվեն այլ փոփոխություններ, առավել կարևոր է ՊՄԳ առանձնահատկությունները հաշվի առնող գնումների ընթացակարգի սահմանումը։

07.03.2018

7.Օրենքի նախագծի հոդված 10-ը, սահմանելով, ՊՄԳ իրականացման վերաբերյալ որոշման բովանդակությունը, չի սահմանում նույն որոշմամբ կարգավորման ենթակա հանրային գործընկերոջ այլ պարտավորությունները մասնավոր գործընկերոջ նկատմամբ, բացի ֆինանսական պարտավորությունից, ինչպես նաև չի սահմանում, որ նույն որոշում պետք է սահմանի կողմերի միջև ռիսկերի բաշխումը:

07.03.2018

9. Օրենքի նախագծի 11-րդ հոդվածի 4-րդ մասում խոսվում է նրա մասին, որ կառավարությունը «պետք է կազմի սեփական նախաձեռնությամբ ներկայացվող առաջարկների մերժման համար հիմք հանդիսացող հանգամանքների ամբողջական ցանկ», ընդ որում, Օրենքը չի սահմանում, թե ինչ սկզբունքներով կամ չափանիշ¬ներով պետք է ղեկավարվի ՀՀ Կառավարությունը նշված հիմքերը սահմանելիս, ինչի արդյունքում Օրենքը չի բացառում կամայականությունները, չի ապահովում իրա-վական ակնկալիքների կանխատեսելիությունը և բարձրացնում է կոռուպցիոն ռիս-կերի հավանականությունը:

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text