project.favorite.title
Under development
«Մատչելի բնակարան զինծառայողներին» պետական աջակցության նպատակային ծրագիրը հաստատելու և սպայական կազմի զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման կարգը և պայմանները սահմանելու մասին
-
25 - project.vote.yes
-
5 - project.vote.no
project.digest.title
project.digest.no | project.digest.username_date | project.digest.status | project.digest.text | project.digest.uploaded_file | project.digest.conclusion | project.digest.article |
---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
1 | 04.04.2018 05:54:08 | harc?? Chshtum naxagitsn miayn spanerin e verabervum??? kan nayev entaspaner,, paymanagrayiinner che vor nranqelem zintsarayoxner hamarvum ??? |
|
|||
2 | 04.04.2018 13:16:09 | ինչպես Պաշտպանության նախարարներ ի սկզբանե հայտարարել, պիտի լինի անտոկոս, և հաշվի պետքե առնել այն փաստը, որ սպայական կազմը բացի այդ հիպոտեկից նաև ընտանիք պետքե կերակրի |
|
|||
3 | 07.04.2018 14:00:50 | Նախագծի հարգելի հեղինակներ,իսկ երկարատև զինվորական կենսաթոշակի անցաց և ծառայության ժամանակ բնակարանաին ապահովվման հերթում գտնվողների հարցը ինչպես է կարգաորվելու |
|
|||
4 | 04.04.2018 15:04:00 | Տարեկան տոկոսադրույքը շատ բարձր է (9%)։ Համապատսխանեցրեք այն Եվրոպական ստանդարտներին` առավելագույնը 5% |
|
|||
5 | 06.04.2018 15:02:17 | Hnaravorutyun tveq naev Erevanum erkrordakan shukayic dzerq berel bnakaran. |
|
|||
6 | 10.04.2018 12:30:05 | 1/ Հավելված 2-ի II-րդ բաժնի 5-րդ կետում նշված <<Յուրաքանչյուր տարվա համար դիմում-հայտերի ներկայացման ժամկետ է սահմանվում 30 օրը>> բառերը որ՞ 30 օրին են վերաբերվում, կամ ո՞ր ժամկետից սկսած 30-րդ օրին է վերաբերվում, անհասկանալի է: 2/ Հավելված 2-ի II-րդ բաժնի 8-րդ կետում նշված է, որ <<զինծառայողին տրվում է տեղեկանք, որտեղ նաև նշվում է զինծառայողի դրամական ապահովության չափը....: Եթե զինծառայողը, բախտի բերմամբ, մասնակցում է ծրագրին, սակայն մի քանի ամսից զորացրման ենթակա է երկարամյա ծառայության կամ սահմանային տարիքի հասնելու պատճառով, ապա այդ դեպքում ի՞նչ է լինելու նրա հետագա ճակատագիրը /մինչև առաջին թոշակի ստանալը 4 ամիս կտևի, թոշակը չի բավարարի, բանկն էլ վարկավորումը կդադարեցնի/... |
|
|||
7 | 10.04.2018 13:34:14 | 1/ Հավելված 2-ի II-րդ բաժնի 12-րդ կետում նշված առաջնահերթությունների 5-րդ ենթակետով սահմանվում են հրամանատարական կազմի զինծառայողների բալերը, բա մյուս կարգի զինծառայողները՞ //ծառայությունների պետեր, տարբեր կարգի տեղակալներ, ավագ սպաներ, սպաներ//: Առաջարկում եմ լրացնել կամ <<... և հավասարազոր պաշտոններ զբաղեցնեղ սպաներ>> բառերով, կամ այլ ձևով նշել մնացած սպայակազմին /բանակը միայն հրամանատարներով չէ բանակ/: |
|
|||
8 | 10.04.2018 13:34:14 | 2/ Հավելված 2-ի II-րդ բաժնի 12-րդ կետում նշված առաջնահերթությունների 6-րդ ենթակետում <<հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահությունում ընդգրկված զինծառայողները>> բառերը վերաձևակերպել <<...... հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն տանող զորամասում ծառայած զինծառայողները>> կամ <<....առաջին և երկրորդ կարգի զորամասերում ծառայած զինծառայողները>> բառերով, կամ ավելացնել ևս մեկ կետ` <<մնացած սպաները>> բառերով: |
|
|||
9 | 10.04.2018 13:34:14 | 3/ Հավելված 2-ի II-րդ բաժնի 12-րդ կետում նշված առաջնահերթությունների 6-րդ ենթակետով նշված 5 տարուց ավելի ծառայության յուրաքանչյուր լրիվ օրացուցային տարվա համար` <<1 միավոր>> բառերը փոխարինել <<2 //կամ 3// միավոր>> բառերով /5 տարուց ավելի ծառայելը հերոսություն է, պետք է խրախուսել/: |
|
|||
10 | 10.04.2018 13:34:14 | 4/ Հավելված 2-ի II-րդ բաժնի 12-րդ կետում նշված առաջնահերթությունների 12-րդ ենթակետով ինչու՞ եք նշում մինչև 18 տարեկան և մինչև 23 տարեկան երեխաների սահմանափակումը: Ի վերջո զինծառայողը բնակարանը գնում է մեծամասամբ իր գումարներով //մայր գումարը փակում է ինքը//, էլ ինչու՞ սահմանափակել: Թողեք գոնե իր ժառանգներին մի բան թողնի, էդ երեխաները մեղք չե՞ն, ոչ մանկություն են տեսնում, ոչ էլ զինծառայող հորից //ծնողներից// են մի բան հասկանում: Առաջարկում եմ վերաձևակերպել <<բնակարանի կարիքավորների հերթում ընդգրկվելու օրվա դրությամբ ունեցած ընտանիքի կազմով, յուրաքանչյուր երեխան 1 միավոր, 3-րդ երեխայից սկսած` 2 միավոր>> բառերով: |
|
|||
11 | 10.04.2018 13:34:14 | 5/ Հավելված 2-ի II-րդ բաժնի 12-րդ կետում նշված առաջնահերթությունների 11-րդ ենթակետը վերաձևակերպել այնպես, որ տարբերություն դրվի մինչև 5 տարի, 5-ից 10 տարի և 10 և ավելի տարի ՀՀ տարածքում սեփականության իրավունքով բնակելի մակերես չունեցողների միջև և միավորների քանակը սահմանել 5, 10, 15 միավոր, համապատասխանաբար: |
|
|||
12 | 10.04.2018 13:34:14 | 6/ Հավելված 2-ի II-րդ բաժնի 12-րդ կետում նշված առաջնահերթությունների 14-րդ ենթակետը վերաձևակերպել և միավորների քանակը սահմանել յուրաքանչյուր տարվա համար 1 միավոր: |
|
|||
13 | 10.04.2018 13:34:14 | 7/ Հավելված 2-ի II-րդ բաժնի 12-րդ կետում նշված առաջնահերթությունների 14-րդ ենթակետի 2-րդ մասը վերաձևակերպել և լրացնել <<աղետի //երկրաշարժի// գոտու կարգավիճակ ունեցող բնակավայրերում...>> բառերով: |
|