project.favorite.title
Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը, ինչպես նաև քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները սահմանելու մասին
-
4 - project.vote.yes
-
6 - project.vote.no
project.digest.title
project.digest.no | project.digest.username_date | project.digest.status | project.digest.text | project.digest.uploaded_file | project.digest.conclusion | project.digest.article |
---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
1 | 07.04.2018 02:47:37 | Եթե մարդը ունի առոխչական խնդիներ ապա պետկ է խելամիտ մոտենալ հարցին, ոչ թե հավաքագրել միայն գլխաքանակի համար։ |
|
|||
2 | 20.04.2018 14:48:46 | Որոշման նախագծի 11-րդ հոդվածի «գ» կետով սահմանված «...միգրենի նոպաներն ըստ անամնեզի...» ախտորոշման համաձայն զորակոչիկները ճանաչվում են պիտանի զ/ծ համար, մինչ դեռ ախտորոշումը ամբողջությամբ չի կարող արտացոլել փորձաքննվողի առողջական վիճակը, քանի որ մինչ ռազմաբժշկական փորձաքննությունը զորակոչիկը կարող է ունենալ առողջական վիճակին վերաբերվող փաստաթղթեր որում հստակ կարող է ամրագրված լինել միգրեն ախտորոշումը, որը դեղորայքի օգտագործման ֆոնի վրա հնարավոր է չունենա որևէ դրսևորում իսկ պիտանի ճանաչվելուց ու զորակոչվելուց հետո հաճախակի դրսևորվի նոպաներով: |
|
|||
3 | 20.04.2018 14:48:46 | Որոշման նախագծի 53-րդ հոդվածի «գ» կետով սահմանված «...հազվադեպ սրացումներով թութքը...» ախտորոշման դեպքում պիտանի ճանաչվելով ենթարկվելով ֆիզիկական ծանրաբեռնվածության և սթրեսի կհանգեցնեն արյունահոսությունների հաճախակիացման բերելով անեմիայի զարգացման: |
|
|||
4 | 20.04.2018 14:48:46 | Որոշման նախագծի 54-րդ հոդվածի «բ» կետով սահմանված «...երիկամի քարը՝ 0.7սմ և ավելի, կամ 0.5սմ և ավել չափի երկու և ավել քարեր մեկ երիկամում...» հիմնավորված չէ և խիստ վտանգավոր է զորակոչիկների առողջության համար քանի որ ընդունված է որ միզածորանի միջին տրամագիծը 5մմ է, իսկ երեք անատոմիական նեղացումների շրջանում 3-4 մմ, ուստի ողջամիտ չէ որ երիկամում պետք է առկա լինեն 7 մմ չափի քար կամ 5 մմ չափի երկու քար որոնք նոպայի դեպքում հայտնվելով վերոհիշյալ նեղացումներում կհանգեցնեն սուր երիկամային անբավարարության զարգացման: |
|