base.notification_banner.text
project.favorite.title

Sent in the RA National Assembly

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

Հայաստանի Հանրապետությունում արևային և հողմային էներգետիկայի զարգացման պետական քաղաքականության և դրա իրագործմանն ուղղված ներդրումային գործունեության համար վարչարարական ընթացակարգերի պարզեցման նպատակով առաջարկվում է՝ արևային և հողմային էլեկտրակայանների կառուցման համար օգտագործվող հողամասի նպատակային նշանակությունը փոփոխված համարել պարզեցված կարգով՝ միայն համայնքի ղեկավարի կողմից այդ հողամասի նպատակային նշանակությունը փոխելու վերաբերյալ որոշում ընդունելուց և շինարարության թույլտվություն տալուց հետո: Իսկ գյուղատնտեսական նպատակային նշանակության խոտհարքների, արոտների և այլ հողատեսքերի փոփոխության դեպքում՝ եռամսյա ժամկետում համայնքային բյուջե որպես հողամասի կադաստրային արժեքի տարբերության մուծում առաջարկվում է սահմանել՝ 1 մ2 դիմաց 50 ՀՀ դրամի չափով:

Առաջարկվում է՝ աճուրդով վաճառքի մեկնարկային գնի ստորին շեմի բարձրացում, որի արդյունքում կավելանան համայնքի սեփական եկամուտները, կապահովվի բաց դասական եղանակով աճուրդ կազմակերպելու և անցկացնելու հնարավորությունը, աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձանց կտրվի հնարավորություն հստակ նախավճարը վճարելու, մասնավորապես՝  տվյալ հողամասի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով, և նրանց այդ կապակցությամբ կտրվի  մասնակցի վկայական, կազմակերպչի կողմից հրապարակման ենթակա տեղեկություններում տեղ կգտնեն նաև նախավճարի և քայլի չափի մասին տեղեկությունները:

  • project.old_project_time.text

    10.04.2018 - 26.04.2018

  • project.type.title

    Law

  • project.area.title

    Territorial administration and development

  • project.ministry.title

    Ministry of Territorial Administration and Infrastructure

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 9165

project.print.title

project.sentences.title

home.european_union.image_alt
home.european_union.text