19.06.2018
1. Օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3. Մարզպետը ընդունում է նորմատիվ, լոկալ և անհատական որոշումներ:»:
6 - project.vote.yes
2 - project.vote.no
2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 160-րդ հոդվածի 1-ի և 2-րդ մասերի համաձայն Կառավարությունը մարզերում իր տարածքային քաղաքականությունն իրագործում է մարզպետների միջոցով: Մարզպետները համակարգում են պետական կառավարման համակարգի մարմինների տարածքային ստորաբաժանումների գործունեությունը, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» ՆՀ-278-Ն հրամանագիրը՝ Հանրապետության նախագահի 2018 թվականի ապրիլի 9-ի ՆՀ-226-Ն հրամանագրով ուժը կորցրած է ճանաչվել, որով պայմանավորված առաջացել է «Տարածքային կառավարման մասին» օրենքի ընդունման անհրաժեշտություն:
project.old_project_time.text
13.06.2018 - 28.06.2018
project.type.title
Law
project.area.title
Territorial administration and development
project.ministry.title
Ministry of Territorial Administration and Infrastructure
project.views.title 13723
project.print.title19.06.2018
1. Օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3. Մարզպետը ընդունում է նորմատիվ, լոկալ և անհատական որոշումներ:»:
19.06.2018
2. Օրենքի նախագծի 4-րդ հոդվածը լրացնել նոր 8-րդ, 9-րդ և 10-րդ մասերով. «8. Մարզպետի տեղակալին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է վարչապետը՝ մարզպետի առաջարկությամբ:», «9. Մարզպետի խորհրդականին և օգնականին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է մարզպետը:», «10. Մարզպետի տեղակալի օգնականին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է մարզպետը՝ մարզպետի տեղակալի առաջարկությամբ:»:
13.06.2018
Օրենքի նախագծում ներառված չեն մարզպետի լիազորություններն ու գործողությունների շրջանակը մարզի տնտեսական զարգացման բնագավառում: Առաջարկում եմ մարզպետի լիազորությունների մեջ ներառել նաև մարզում տնտեսության զարգացման բնագավառում, ՓՄՁ աջակցության, տարածքների համաչափ զարգացման շրջանակներում մարզպետի լիազորությունները: