base.notification_banner.text
project.favorite.title

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՊՈՐՏԱՅԻՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ, ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ 2019-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՍՊՈՐՏԱՅԻՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ  ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  

Հայաստանի Հանրապետությունում սպորտային զբոսաշրջության զարգացման հայեցակարգը (այսուհետ՝ Հայեցակարգ) մշակել է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը՝ հիմք ընդունելով ՀՀ կառա­վարության «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» 2017 թ. հունիսի 19-ի № 646-Ա որոշման  հավելվածի 4.6-րդ  կետի «Սպորտ և երիտասարդություն» բաժնի 1-ին կետի 2-րդ ենթա­կետի պահանջները:   

 Հայեցակարգը և հայեցակարգից բխող 2019-2022 թվականների ծրագիրը և ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը ծառայում է որպես ուղղորդիչ միջոց հանրապետությունում սպորտային զբոսաշրջության զարգացմանը վերաբերող հարցերի լուծման համար:

«Հայաստանի Հանրապետությունում սպորտային զբոսաշրջության զարգացման հայեցակարգին, հայեցակարգից բխող 2019-2022 թվականների ծրագրին և ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ լուծում կստանան սպորտային զբոսաշրջության բնագավառում հայեցակարգում արծարծված խնդիրները

  • project.old_project_time.text

    13.06.2018 - 28.06.2018

  • project.type.title

    Decision

  • project.area.title

    Sport and youth

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 6814

project.print.title

project.sentences.title

home.european_union.image_alt
home.european_union.text