project.favorite.title
Հայաստանի Հանրապետության օրենքը «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին
-
17 - project.vote.yes
-
5 - project.vote.no
project.digest.title
project.digest.no | project.digest.username_date | project.digest.status | project.digest.text | project.digest.uploaded_file | project.digest.conclusion | project.digest.article |
---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
1 | 27.06.2018 10:50:48 | Առաջարկ 20-րդ հոդվածի վերաբերյալ Առաջարկում եմ վերացնել 20-րդ հոդվածով սահմանված հոգեկան առողջության վերաբերյալ միայն հոգեբույժների կողմից եզրակացություն տալու մենաշնորհը, քանի որ հոգեկան առողջության վերաբերյալ եզրակացություն տալու իրավունք պետք է ունենան նաեւ ընդհանուր պրոֆիլի բժիշկները (general practitioners), ընտանեկան բժիշկները (family physicians): |
|
|||
2 | 28.06.2018 03:52:35 | Առաջարկում եմ Հոգեբուժական օգնության մասին ՀՀ օրենքը ուժը կորցրած ճանաչելու մասին նախագիծ մշակել ու ներկայացնել Ազգային Ժողով, միաժամանակ մշակել Հոգեկան Առողջության (կամ Հոգեկան Առողջության Պահպանման) մասին օրենք, այսինքն՝ օրենքով գերակայել ոչ թե հոգեբուժական օգնությունը, այլ մարդու հոգեկան առողջությունը եւ/կամ դրա պահպանումը: Նման մոտեցում կա օրինակ Միացյալ Թագավորությունում (Mental Health Act) կամ Ամերիկայի Միացյալ Նահանգներում (National Mental Health Act,1946). Երկու երկրներն էլ հոգեբուժության եւ հոգեբուժական օգնության առումով առաջատար դիրքերում են: |
|
|||
3 | 27.06.2018 11:07:47 | "Հոգեկան խանգարումներով տառապող անձ" տերմինը փոխարինել "Հոգեկան խնդիր ունեցող անձ" ավելի դրական ու նվազ վիրավորական տերմինով։ |
|
|||
4 | 27.06.2018 13:41:09 | Իսկ չե՞ք ուզում օրենքով սահմանել նաև հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնող անձանց իրավունքները։ Գաղտնի չէ, որ այս խումբը բավական խոցելի է ու կարող է աշխատանքն իրականացնելիս վնասվածքներ ստանալ, որոնց համար ոչ ոք պատասխանատվություն չի վերցնում իր վրա։ Գուցե որոշակի ապահովագրական համակա՞րգ ներդրվի այս անձանց համար։ |
|
|||
5 | 02.07.2018 01:11:55 | «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծով առաջարկվող 12-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ նախադասությունը սահմանում է, որ բժշկական գաղտնիք համարվող տեղեկությունները առանց անձի, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում առանց օրինական ներկայացուցչի համաձայնության, կարող են փոխանցվել այլ անձանց կամ մարմիններին՝ միայն օրենքով նախատեսված դեպքերում, իսկ նույն հոդվածի 5-րդ մասը թվարկում է այդ դեպքերը: Քանի որ բժշկական գաղտնիքին խանոթանալու ծառայողական անհրաժեշտություն առաջանում է ոչ միայն դատարաններում քննվող գործերի դեպքում, այլ նաև նախաքննության փուլում՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան, առաջարկվում է 5-րդ մասի 3-րդ կետում « դատարանի» բառից հետո լրացնել «կամ քննչական մարմնի» բառերը: «Քննչական մարմին» եզրույթն օգտագործվում է հիմք ընդունելով ՀՀ սահմանադրության 178-րդ հոդվածը: |
|
|||
6 | 04.07.2018 08:55:30 | Նախ, ընդհանուր օրենքի մասին: Այնպիսի տպավորություն է, որ օրենքը ոչ թե նպատակ է հետապնդել զարգացնելու հոգեբուժական ծառայությունը Հայաստանում, այլ այն հարմարեցված է այսօրվա իրավիճակին: |
|
|||
7 | 04.07.2018 08:55:30 | Հարկավոր է հստակեցնել Հոդված 5. 1 կետի 5)-րդ ենթակետը ,,ինչպես նաև սեփական միջոցների հաշվին ենթարկվելու զննության իր նախընտրած բժշկի կողմից.,, Սա կարող է բերել մի շարք կոռուպցիոն ռիսկերի: Հիվանդը ունի բժշկի ազատ ընտրության իրավունք և հարկավոր չի այս իրավունքը դարձնել վճարովի: |
|
|||
8 | 04.07.2018 08:55:30 | Հարկավոր է Հոդված 5. 2-րդ կետում (Հոգեբուժական կազմակերպությունը պարտավոր է) ավելացնել ենթակետ, որտեղ հստակ սահմանվի, որ կազմակերպությունը պարտավոր է ապահովել հիվանդին այնպիսի հիվանդասենյակով, որպեսզի մեկ մահճակալի հաշվով այն ունենա 7 քառակուսի մետր տարածք մի քանի մահճակալանոց սենյակում, կամ 9 քառակուսի մետր 1 մահճակալանոց հիվանդասենյակում: |
|
|||
9 | 04.07.2018 08:55:30 | Հարկավոր է Հոդված 5. 2-րդ կետում (Հոգեբուժական կազմակերպությունը պարտավոր է) ավելացնել ենթակետ, որտեղ հստակ սահմանվի, որ կազմակերպությունը պարտավոր է ապահովել լողասենյակով: Լողանալու մինիմալ հաճախականության և տևողությունը, լողանալու համար անհրաժեշտ պարագաների տրամադրման կարգը սահմանվում է լիազոր մարմնի կողմից: |
|
|||
10 | 04.07.2018 08:55:30 | Հարկավոր է Հոդված 5, 1 կետի 4)-րդ ենթակետում ավելացնել, որ ,,սննդի տեսականու, օրական տրվող սննդի մասին տեղեկատվության տեղակայման, հիվանդի հարազատներին այդ տեղեկատվության հասանելիության (օրինակ ամեն օր բուժհաստատության կայքում տեղեկատվության տեղադրում) անձնական սննդի պահման հետ կապված հարցերը կանոնակարգվում են նորմատիվային այլ որոշումներով կամ հրամաններով,,: Հասարակական դիտորդների խմբի ցանկացած անդամ պետք է հնարավորություն ունենա ցանկացած պահի մտնել բուժհաստատություն և դիտարկման ենթարկել սննդի որակի, պահպանման, մենյուի հետ համապատասխանության հետ կապված ցանկացած հարց: |
|
|||
11 | 04.07.2018 08:55:30 | Հարկավոր է Հոդված 5. 2-րդ կետում (Հոգեբուժական կազմակերպությունը պարտավոր է) ավելացնել ենթակետ, որտեղ հստակ սահմանվի, որ ,, Կազմակերպությունը պետք է բավարարի քաղաքաշինության նորմատիվներով սահմանված հոգեբուժական հիվանդանոցային հաստատություններին առաջադրվող պայմաններին: Հակառակ դեպքում դրա գործունեությունը դադարեցվում է: |
|
|||
12 | 04.07.2018 08:55:30 | Հարկավոր է Հոդված 5. 2-րդ կետում (Հոգեբուժական կազմակերպությունը պարտավոր է) ավելացնել ենթակետ, որտեղ հստակ սահմանվի, որ ,, Կազմակերպությունը պետք է բավարարի ջեռուցման համակարգեր ունենալու պահանջներին:,, |
|
|||
13 | 04.07.2018 08:55:30 | Հարկավոր է Հոդված 5. 2-րդ կետում (Հոգեբուժական կազմակերպությունը պարտավոր է) ավելացնել ենթակետ, որտեղ հստակ սահմանվի, որ ,, Կազմակերպությունը պետք է բավարարի ուժեղացված հակահրդեհային համակարգեր ունենալու պահանջներին:,, |
|
|||
14 | 04.07.2018 08:55:30 | Հարկավոր է Հոդված 5. 2-րդ կետում (Հոգեբուժական կազմակերպությունը պարտավոր է) ավելացնել ենթակետ, որտեղ հստակ սահմանվի, որ ենթաօրենսդրական իրավակարգավորմամբ սահմանվում է այս ոլորտում մարդասիրական կամ գովազդի նպատակներով տարբեր կազմակերպություններից անվճար դեղորայքի մատակարարման գործընթացը, սահմանելով, որ այն պետք է անվճար ապահովի գոնե 1 տարի: Հակառակ դեպքում, 1 ամիս մարդասիրական օգնություն առաքելով, այդ կազմակերպությունը հիվանդներին ,,կապում,, է իր դեղին և դարձնում ,,իր դեղորայքի,, գերին, որոնք ստիպված են լինում մնացած ամիսներին գնելու այն իրենց հաշվին կամ ձեռք բերելու զարտուղի ճանապարհներով: |
|
|||
15 | 04.07.2018 08:55:30 | Հարկավոր է Հոդված 5. 2-րդ կետում (Հոգեբուժական կազմակերպությունը պարտավոր է) ավելացնել ենթակետ, որտեղ հստակ սահմանվի, որ այսպիսի կազմակերպություններում հիվանդների խնամք իրականացնողները պարտավոր են ունենալ հատուկ կրթական և մասնագիտական պատրաստվածություն և հավաստագիր կամ դիպլոմ, ինչպես շատ երկրներում: (Կանադայում օրինակ հաշվում է մոտավորապես 84 անուն խնամք իրականացնողներ տարբեր մասնագիտացումներով ): Կրթության նախարարությանը ներկայացնել համապատասխան առաջարկություն հոգեբուժական հիմնարկներում խնամք իրականացնողների մասնագիտությամբ կադրերի դպրոց հիմնելու ուղղությամբ: |
|
|||
16 | 04.07.2018 08:55:30 | Օրենքում հատկապես նշել, որ ենթաօրենսդրական նորմատիվային իրավակարգավորմամբ սահմանվում է նյարդահոգեբուժական բուժհաստատություններում 1) բուժաշխատակիցների վարքագծի/էթիկայի կանոնները և ապահովվում է նրա ներդրումը բոլոր բուժհաստատություններում 2) պաշտոնների նկարագրերի օրինակելի ձևերը և ապահով նրանց ներդնումը բոլոր նյարդահոգեբուժական բուժհաստատություններում 3) Սահմանվում է բուժաշխատակիցների` տնօրեն, բժիշկ-հոգեբույժ, ավագ բուժքույր, բուժքույր, սանիտար, սպասարկող անձնակազմի, այլ անդամների իրավունքների և պարտականությունների օրինակելի ձևը և ապահովել դրա ներդրումը բոլոր նյարդահոգեբուժական բուժհաստատություններում |
|
|||
17 | 04.07.2018 08:55:30 | Օրենքում հատկապես նշել, որ ենթաօրենսդրական նորմատիվային իրավակարգավորմամբ սահմանվում է նյարդահոգեբուժական բուժհաստատություններում բուժաշխատողների անվտանգության համար միջոցառումները: |
|
|||
18 | 04.07.2018 08:55:30 | Օրենքում սահմանել կետ, որով կկարգավորվի անվտանգության աշխատողների կառույցի ներդրումը հոգեբուժական կենտրոններում, հստակ ձևակերպելով նրանց իրավունքներն ու պարտականությունները: |
|
|||
19 | 04.07.2018 08:55:30 | Օրենքում հատկապես նշել, որ ենթաօրենսդրական նորմատիվային իրավակարգավորմամբ հստակ սահմանվում է նյարդահոգեբուժական բուժհաստատություններում զսպման միջոցների կիրառման հիմքերը, հստակ ցուցումները, պայմանները, տևողությունը և դրանք իրականացնողները ովքեր կարող են լինել |
|
|||
20 | 04.07.2018 08:55:30 | Օրենքում հստակ նշել, որ արգելվում է և հատուկ պատասխանատվություն է նախատեսվում այսպիսի հիմնարկներում հիվանդներին որևէ ֆիզիկական աշխատանքի ներգրավելը, բացառությամբ ենթաօրենսդրական իրավական կարգավորումներով սահմանված ,, խորհրդային ժամանակներից եկած աշխատանքային թերապիա,, հասկացողությամբ պայմանավորված դեպքերի, որոնց մանրամասն ցուցումներն ու պայմանները նույնպես հաստատվում է լիազոր մարմնի կողմից: |
|
|||
21 | 04.07.2018 08:55:30 | Օրենքում հստակ նշել, որ այսպիսի հիմնարներում նախատեսվում է սոցիալական աշխատողի պարտադիր առկայություն, որի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում է լիազոր մարմնի կողմից: |
|
|||
22 | 04.07.2018 08:55:30 | Օրենքը հստակ պետք է սահմանի, որ լիազոր մարմնի կազմավորած հասարակական դիտորդների խմբի կազմը, անդամների պաշտոններն ու մասնագիտությունները տեղադրվում են կազմակերպության կայքէջում և հասանելի են հանրության համար: Խմբի կազմավորման գործընթացը հաստատվում է կառավարության որոշմամբ: |
|
|||
23 | 06.07.2018 16:46:04 | Սույն օրենքի 3-րդ հոդվածի 14-րդ կետով հոգեբուժական հանձնաժողով հասկացության սահմանման մեջ նախատեսվում է 2 հոգեբույժի առկայություն, ցանկալի է, որ հանձնաժողովները կազմված լինեն կենտ թվով անդամներից։ |
|
|||
24 | 06.07.2018 16:46:04 | 4-րդ հոդվածի 2-րդ կետի սահմանման մեջ ցանկալի է "պալիատիվ" բառը փոխարինել հայերեն համարժեք տերմինով։ |
|
|||
25 | 06.07.2018 16:46:04 | 7-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի սահմանումները կարծես բացառում են այս ենթակետերով սահմանված բուժօգնության և սպասարկման ծառայությունների կարիքի դեպքում ընտրություն կատարել և ցանկության դեպքում ընտրել վճարովի ծառայություն, կամ բուժօգնություն ստանալ, կամ սպասարկվել մասնավոր կենտրոններում ։ սա կհակասի մարդու հիմնարար իրավունքներին։ |
|