base.notification_banner.text
project.favorite.title

Not accepted

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԵՐ

project.digest.title

project.digest.no project.digest.username_date project.digest.status project.digest.text project.digest.uploaded_file project.digest.conclusion project.digest.article
1 2 3 4 5 6
1 03.07.2018 04:27:37 Օրենսգրքի 117-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Թեկնածուի համաձայնության դեպքում Բարձրագույն դատական խորհուրդը նրա թեկնածությունն առաջարկում է Հանրապետության նախագահին՝ ներկայացնելով նաև նրա անձնական գործը…: Առաջարկում եմ վերը նշված հոդվածում լրացնել նաև ժամկետ, թե քանի օրվա ընթացքում է Բարձրագույն դատական խորհուրդը պարտավորվում երկրի նախագահին ներկայացնել համաձայնություն տված թեկնածուի թեկնածությունը: Նման ժամկետի բացակայությունը գործնականում կարող է խնդիրներ առաջացնել, ինչպես նաև արդեն առաջացրել է: Ստացվում է, որ թեկնածուն տալիս է իր համաձայնությունը և կարող է ամիսներ շարունակ, ըստ ԲԴԽ-ի հայեցողության, սպասել նախագահին իր թեկնածության ներկայացմանը, որը կարծում եմ, որոշակիության և այլ հիմնարար սկզբունքների խախտում է: Օրենսգիրքը անգամ ժամկետ է նախատեսում երկրի նախագահի համար, այն է՝ առաջարկությունն ստանալու պահից եռօրյա ժամկետում Հանրապետության նախագահն ընդունում է ներկայացված թեկնածուին նշանակելու վերաբերյալ հրամանագիր կամ առաջարկությունն առարկություններով վերադարձնում է Բարձրագույն դատական խորհուրդ /117-րդ հոդվածի 2-րդ մաս/: Ստացվում է, երկրի նախագահի համար գործողություն կատարելու համար սահմանված է ժամկետ, իսկ ԲԴԽ-ի համար՝ ոչ: Ընդունվել է:
2 12.07.2018 05:41:19 «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասի տարատեսակ մեկնաբանություններից, թյուրըմբռնումներից, երկիմաստություններից խուսափելու համար /քանզի պարզ չէ, թե ինչ է իրենից ենթադրում ՛՛քննարկում՛՛ եզրույթը և ինչ հետևանքներ կարող են առաջանալ ՛՛քննարկման՛՛ արդյունքում/՝ առաջարկում եմ այն շարադրել հետևյալ կերպ. «2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Բարձրագույն դատական խորհուրդը մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը քվեարկված, սակայն բավարար թվով ձայներ չստացած դատավորի թեկնածուներին Հանրապետության նախագահին առաջարկելու հարցի վերաբերյալ սույն օրենքի 117-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով անց է կացնում կրկնակի քվեարկություն:» Ընդունվել է:
home.european_union.image_alt
home.european_union.text