base.notification_banner.text
project.favorite.title

<<Գեոդեզիայի և քարտեզագրության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին>>, <<Աշխահագրական անվանումների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին>>, <<Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին>>, <<Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը

Գործող օրենքներում, 2005 թվականի Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխություններին համապատասխան, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնին վերապահված ոլորտներում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարին սահմանվում էր իր իրավասության սահմաններում օրենքով սահմանված կարգով ընդունելու գերատեսչական ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների համաձայն նշված իրավասությունների ողջ շրջանակը վերապահվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը, որի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել օրենքներում կատարել անհրաժեշտ վերանայումներ:

Օրենքների նախագծերով սահմանվում է, որ անշարժ գույքի կադաստրի ոլորտի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը հաստատում է Հայաստանի Հանրապետության Կառավարությունը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին համապատասխան հստակեցվում են գործընթացի շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարության, անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի լիազորությունները:

  • project.old_project_time.text

    19.07.2018 - 04.08.2018

  • project.type.title

    Օրենք

  • project.area.title

    Կադաստր

  • project.ministry.title

    Կադաստրի կոմիտե

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 7143

project.print.title

project.sentences.title

home.european_union.image_alt
home.european_union.text