base.notification_banner.text
project.favorite.title

Լրամշակվող

Հայաստանի Հանրապետության Կառավարության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության Կառավարության միջև Տեղեկատվական և Հաղորդակցման Տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր

2017թ սեպտեմբերին Երևանում կայացավ հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի 5-րդ նիստը, որին մասնակցելու նպատակով Հայաստան էր ժամանել ԵԱՀ ներդրումների և միջազգային համագործակցության նախարար Սահար Նասրը, ով հանդիպումներ ունեցավ ՀՀ նախագահի, վարչապետի, ԱԳ, Տնտեսական զարգացման և ներդրումների և տարածքային կառավարման նախարարների հետ։ Նիստի արդյունքում ստորագրվել է 7 փաստաթուղթ։ Վերոնշյալ այցը և միջկառավարական նիստի կայացումը, ինչպես նաև Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությունը զգալիորեն մեծացրել են եգիպտացի գործարարների հետաքրքրվածությունը Հայաստանի հետ առևտրատնտեսական կապեր հաստատելու հարցում։

Հայաստանի Հանրապետության Կառավարության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության Կառավարության միջև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության փոխըմբռնման հուշագրի ստորագրման գործնական նպատակահարմարությունը քննարկվել է 2017թ մայիսին Կահիրեում կայացած հայ-եգիպտական համատեղ ՏՏ ֆորումի ընթացքում, որին մասնակցելու նպատակով Կահիրե էր ժամանել ՀՀ Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի տեղակալը։ Ֆորումի ընթացքում երկու կողմերի մասնագետների կողմից ի հայտ էին բերվել առանձնակի հետաքրքրություն ներկայացնող ենթաոլորտները և համատեղ քննարկումների արդյունքում մշակվել էր փոխըմբռնման հուշագրի նախագիծ։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ ակնկալվում է, որ հուշագրի ստորագրումը ՏՏ ոլորտում փոխշահավետ  համագործակցության լայն հնարավորություններ կընձեռի։

  • project.old_project_time.text

    20.07.2018 - 05.08.2018

  • project.type.title

    Հուշագիր

  • project.area.title

    Տրանսպորտ

  • project.ministry.title

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 5669

project.print.title

project.sentences.title

home.european_union.image_alt
home.european_union.text