base.notification_banner.text
project.favorite.title

Լրամշակվող

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծ

«Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական  ներառման 2019թ. տարեկան ծրագիրն ընդգրկում է հաշմանդամություն ունեցող անձանց ներառումն ապահովելու նպատակով 2019 թվականին իրականացման ենթակա միջոցառումների, ծրագրերի, գործողությունների ամբողջությունը: Տարեկան ծրագրի նպատակն է ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը և ներառումը կյանքի տարբեր ոլորտներում:

  1. Մշակվել են հասարակական կյանքի բոլոր ոլորտներին (քաղաքաշինություն, տրանսպորտ, մշակույթ, սպորտ, սոցիալական պաշտպանություն, առողջապահություն, տեղեկատվություն) առնչվող` սոցիալական ներառման հասնելուն ուղղված` իրավական և գործնական բնույթի  միջոցառումներ, նորմեր և պահանջներ` հաշվի առնելով ՄԱԿ-ի 2006թ. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի /այսուհետ` Կոնվենցիա/ դրույթները, Կոնվենցիայի կատարման մասին հայաստանյան սկզբնական զեկույցի կատարման վերաբերյալ ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեի 2017թ. մայիսի 8-ի CRPD/C/ARM/CO/1 դիտարկումները, ՀՀ կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2017-2021 թվականների համալիր ծրագրին և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» N 1 արձանագրային որոշումը,  ինչպես նաև հանրապետական գործադիր մարմինների և Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված առաջարկությունները: 

 

 

 

  • project.old_project_time.text

    15.08.2018 - 31.08.2018

  • project.type.title

    Որոշում

  • project.area.title

    Սոցիալական ապահովություն

  • project.ministry.title

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 13849

project.print.title

project.sentences.title

31.08.2018

Նախագծի N 1 հավելվածի 11.1 կետում ավելացնել «ըստ հաշմանդամության տեսակի»

31.08.2018

Նախագծի N 1 հավելվածի 3.8 կետում փոփոխել, ապա «ժեստերի լեզվի տիրապետող լսողության խնդիրներ ունեցող անձանց ուսումնառության գործընթացի արդյունավետության բարձրացում», քանի որ պետք է հարգել մյուս լսողության խնդիրներ ունեցող անձանց կարիքներին, ովքեր չեն օգտագործում ժեստերի լեզու, ունեն խոսքի զարգացում, հետլեզվական

29.08.2018

Միջոցառում 1: վերանվանել «ՀՀ օրենքների և ենթաօրեսդրական ակտերի համապատասխանեցում ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիային»: Այս միջոցառման տակ խմբավորել բոլոր այն ենթամիջոցառումները, որոնք վերաբերվում են իրավական ակտերի մշակումներին, լրամշակումներին և փոփոխություններին: 1.1: Ակնկալվող արդյունքը ՀՀ Ազգային ժողովը ընդունել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքը և օրենքին կից ///(նշել քանակ) օրենքներում առաջարկված փոփոխությունների փաթեթը: 1.2: Ակնկալվող արդյունքը Առաջարկում եմ առավել կոնկրետ նշել իրավական ակտերը, իսկ որպես ակնկալվող արդյունք նշեր լրամշակված և ՀՀ ԱԺ-ի կամ ՀՀ կառավարության կողմից հաստատվծա իրավական ակտերի քանակը: 1.3 Առաջարկում նոր խմբագրում՝ Հաշմանդամություն ունեցող անձի կողմից իր իրավունքների իրացման համար անհրաժեշտ պայմանների և խելամիտ հարմարեցումների կարիքների գնահատման նոր համակարգի ներդրում: Ակնկալվող արդյունքը՝ Մարդու իրավունքների վրա հիմնված հաշմանդամության գնահատման նոր համակարգը ներդրված է: 1.4 ՛՛վերանայում՛՛ բառի փոխարեն առաջարկում եմ “լրամշակում և փոփոխություն” բառերը: Ակնկալվող արդյունքը՝ Առաջարկում եմ կոնվենցիայի դրույթներին ՀՀ իրավական ակտերի համապատասխանեցմանը վերաբերվող բոլոր կետերը ներառել 1.1 միջոցառման մեջ և կոնկրետ նշել այդ բոլոր իրավական ակտերի անվանումները: Նման մոտեցմամբ նաև չափելի և գնահատելի կդառնա է.է-ի ակնկալվող արդյունքը մի կողմից և մյուս կողմից միջոցառումների ծրագիը կդառնա առավել կոնկրետ և ամփոփ: 1.5: Ակնկալվող արդյունքը՝ Կոնկրետ չէ և չափելի չէ: Մտավոր ֆունկցիաների սահմանափակում ունեցող անձանց համար պարզեցված տեղեկատվություն, ներառյալ սիմվոլների օգտագործումը: Տեսողության ֆունկցիաների խանգարումներով անձանց համար հարմարեցված ընթացակարգեր և ընտրաթերթիկների մատչելի ձևաչափ: Լսողության ֆունկցիաների խանգարում ունեցող անձանց համար նախընտրական և հետընտրական տեղեկատվության հասանելիություն և մատչելիություն: Հենաշարժական ֆունկցիաների խանգարում ունեցող անձանց համար ընտրատեղեամասերի խելամիտ հարմարեցումներ՝ ներառյալ ընտրության ընթացքում կիրառվող պարագաների հարմարեցումները: 1.6 Ակնկալվող արդյունքը՝ Այս կետը վերաբերվում է ընդհանրապես հաշմանդամությանը՝ անկախ սեռի, էթնիկ պատկանելիության կամ կրոնի: Եթե կա կոնկրետ դեպք, որը հենց տեղի է ունենում էթնիկ պատկանելիության հետ կապված, ապա թերևս դա պետք է նշվի: Առաջարկում եմ կոնվենցիայի դրույթներին ՀՀ իրավական ակտերի համապատասխանեցմանը վերաբերվող բոլոր կետերը ներառել 1.1 միջոցառման մեջ և կոնկրետ նշել այդ բոլոր իրավական ակտերի անվանումները: Նման մոտեցմամբ նաև չափելի և գնահատելի կդառնա է.է-ի ակնկալվող արդյունքը մի կողմից և մյուս կողմից միջոցառումների ծրագիը կդառնա առավել կոնկրետ և ամփոփ: 1.7: Ակնկալվող արդյունքը՝ Շատ անորոշ է և ոչ չափելի: Կոնկրետ քանի՞ իրավական ակտ և կոնկրետ ի՞նչ մեխանիզմներ են ներդրվել:

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text