base.notification_banner.text
project.favorite.title

Լրամշակվող

«Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր

Ներկայումս, «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն առևտրի իրականացման վայրի կազմակերպիչը վաճառատեղերը վճարովի կամ անհատույց օգտագործման նպատակով տրամադրում է վաճառողներին` նրանց հետ օրենքով սահմանված կարգով կնքված Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված տիպային պայմանագրի հիման վրա, բացառությամբ անմիջապես կազմակերպչի կողմից վաճառքն իրականացնելու դեպքերի: Վերոգրյալ դրույթի հիման վրա ՀՀ կառավարության կողմից 2014 թվականի նոյեմբերի 6-ին ընդունվել է «Առևտրի իրականացման վայրի վաճառատեղի տրամադրման տիպային պայմանագրի ձևը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումը, որի նպատակը, ըստ էության, առևտրի իրականացման վայրի կազմակերպչի և վաճառողի միջև հարաբերությունների հնարավորինս հստակեցումն ու տվյալ ոլորտում վաճառողների միջև հավասար մրցակցային պայմանների ապահովումն էր։ Հաշվի առնելով վերոգրյալը և տվյալ ոլորտում գործունեություն ծավալող տնտեսավարողների կողմից բարձրաձայնած խնդիրները, որոնք ի հայտ են եկել  իրավակիրառ պրակտիկայում՝ Նախագծով առաջարկվում է հստակեցնել և առավել մանրամասն սահմանել առևտրի իրականացման վայրի կազմակերպչի և վաճառողի իրավունքներն ու պարտականությունները:

  • project.old_project_time.text

    22.08.2018 - 06.09.2018

  • project.type.title

    Օրենք

  • project.area.title

    Էկոնոմիկա, Տնտեսական

  • project.ministry.title

    Էկոնոմիկայի նախարարություն

  • project.discussion_date.title

    22.08.2018

  • project.discussion_address.title

    1

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 6363

project.print.title

project.sentences.title

home.european_union.image_alt
home.european_union.text