base.notification_banner.text
project.favorite.title

«ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի դեկտեմբերի 3-ի ՀՕ-94 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի 4-րդ մասում «հանրապետական գործադիր» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի» բառերով:

Հոդված 2.         Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում «հանրապետական գործադիր» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի» բառերով, 25-րդ հոդվածի 2-րդ մասում «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության բնագավառը կառավարող պետական» բառերը փոխարինել «ազգային անվտանգության հարցերով լիազորված պետական կառավարման», իսկ 25-րդ հոդվածի 4-րդ մասում «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական գործադիր» բառերը փոխարինել «ազգային անվտանգության հարցերով լիազորված պետական կառավարման» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

 

  • project.old_project_time.text

    28.08.2018 - 12.09.2018

  • project.type.title

    Օրենք

  • project.area.title

    Հանրային ծառայություն, Քաղաքացիական ծառայություն, Կառավարչական իրավահարաբերություն

  • project.ministry.title

    Վարչապետի աշխատակազմ

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 6213

project.print.title

project.sentences.title

home.european_union.image_alt
home.european_union.text