base.notification_banner.text
project.favorite.title

Լրամշակվող

«Զբաղվածության կարգավորման 2019 թվականի պետական ծրագիրը և միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

project.digest.title

project.digest.no project.digest.username_date project.digest.status project.digest.text project.digest.uploaded_file project.digest.conclusion project.digest.article
1 2 3 4 5 6
1 18.09.2018 10:38:16 Տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմաններում խնամքի տրամադրման նպատակով գործազուրկներին և աշխատանքից ազատման ռիսկ ունեցող անձանց վերապատրաստում և դրամական օգնության տրամադրում: ա. ծրագրի նպատակը միաժամանակ երկու սոցիալական հարցի լուծմանը նպաստելն է՝  գործազուրկների և աշխատանքից ազատման ռիսկ ունեցողների որոշակի խմբի համար զբաղվածության ապահովում,  տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմաններում խնամքի տրամադրում: բ. Ծրագրի շահառուները գործազուրկները, աշխատանքից ազատման ռիսկ ունեցող, ինչպես նաև աշխատանք փնտրող անձինք են: գ. Ծրագրի իրականացման ընթացքում տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրման համար շահառուին մեկ տարվա ընթացքում ամսական կտրվածքով վճարվում է գումար՝ ծառայությունների մատուցման կամ աշխատանքային պայմանագրով սահմանված ամսական վարձատրության 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը: Ծրագրի իրականացման ընթացքում սոցիալական ծառայությունները այցելությունների միջոցով իրականացնում են տրամադրվող խնամքի շարունակական մոնիթորինգ: դ. Ծրագրի տևողությունը մեկ տարի է: Ընդունվել է ի գիտություն: Ծրագրային առաջարկությունը կքննարկվի զբաղվածության ոլորտի հետագա բարեփոխումների շրջանակներում:
home.european_union.image_alt
home.european_union.text