base.notification_banner.text
project.favorite.title

project.status.accepted

Հրապարակվում է «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի՝ 10.08.2018 - 25.08.2018թթ. իրականացված հանրային քննարկման արդյունքները և լրամշակված նախագիծը

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայումս բռնադատվածին կամ նրա առաջին հերթի ժառանգներին բռնադատվածի կամ նրա առաջին հերթի ժառանգի վկայականը (այսուհետ՝ վկայական) տրվում է բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց կամ նրանց առաջին հերթի ժառանգներին վկայական տվող հանձնաժողովի կողմից, մինչդեռ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքով այդ ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակում և իրականացնում է Արդարադատության նախարարությունը:

Բացի այդ, բռնադատվածին կամ նրա առաջին հերթի ժանագին վկայականի տրամադրումը, ըստ էության, վարչարարություն է, որը, Սահմանադրության 50-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, կարող է իրականացվել բացառապես պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից: Այս առումով բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց կամ նրանց առաջին հերթի ժառանգներին վկայական տվող հանձնաժողովի կողմից վկայականի տրամադրումը խնդրահարույց է:

Վերոշարադրյալը վկայում է «Բռնադատվածների մասին» օրենքում լրացում կատարելու անհրաժեշտության մասին:

 2. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով սահմանվել են՝

1) վկայական տալու դեպքերը,

2) վկայական տալու լիազոր մարմինը,

3) վկայական տալու գործընթացը և վկայական ստանալու  մասին դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը,

4) վկայականը տալու համար խորհրդատվական եզրակացություն տվող հանձնաժողովի կազմում ընդգրկված մարմինների շրջանակը:

 3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից:

 4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում «Բռնադատվածների մասին» օրենքը կհամապատասխանեցվի Սահմանադրության և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի պահանջներին:

  • project.old_project_time.text

    12.09.2018 - 27.09.2018

  • project.type.title

    Օրենք

  • project.area.title

    Արդարադատություն

  • project.ministry.title

    Արդարադատության նախարարություն

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 5997

project.print.title

project.sentences.title

home.european_union.image_alt
home.european_union.text