«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 31-ի N 338-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծերը
-
1 - project.vote.yes
-
0 - project.vote.no
Օրենքի նախագծով առաջարկվել է ՀՀ ջրային օրենսգրքի 121-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել նոր ենթակետերով, որով ամրագրվել են ռեկրեացիոն գոտիներում ջրային ռեսուրսների պահպանության պահանջների սահմանման և գետի ինքնամաքրման կարողության գնահատման մեթոդի մշակման իրավական հիմքերը: Կառավարության որոշման նախագծով առաջարկվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 31-ի «Արարատյան ջրավազանային տարածքի 2016-2021 թվականների կառավարման պլանը և արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները հաստատելու մասին» N 338-Ն որոշման 2-րդ հավելվածով հաստատված միջոցառումների ցանկի 10-րդ կետի կատարման ժամկետը երկարաձգել՝ ՀՀ ջրային օրենսգրքով իրավական հիմքի ստեղծման նպատակով:
-
project.old_project_time.text
01.10.2018 - 16.10.2018
-
project.type.title
Օրենք
-
project.area.title
Շրջակա միջավայր
-
project.ministry.title
Շրջակա միջավայրի նախարարություն
project.views.title 6337
project.print.title