project.favorite.title
Լրամշակվող
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
-
5 - project.vote.yes
-
1 - project.vote.no
project.digest.title
project.digest.no | project.digest.username_date | project.digest.status | project.digest.text | project.digest.uploaded_file | project.digest.conclusion | project.digest.article |
---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
1 | 28.10.2018 14:36:57 | Կարելի է նաև «Հոդված 18.1.-ի 1-ին մասում ավելացնել՝ երբ դատարանի` օրինական ուժի մեջ մտած որոշմամբ անվավեր են ճանաչվել համայնքի ղեկավարի գրավոր առաջարկության, կարծիքի, հիմնավորման, կամ եզրակացության հիման վրա ընդունված համայնքի ավագանու` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող երկու և ավելի որոշումներ. |
Կարծում ենք, որ ավելի մեծ ուշադրություն պետք է դարձվի ավագանու անդամների մասնագիտական վերապատրաստումներին, որպեսզի սկսած համայնքի ղեկավարի օրենքներին հակասող գրավոր առաջարկության, կարծիքի, հիմնավորման, կամ եզրակացության ներկայացման և քննարկման պահից ավագանին ի վիճակի լինի հայտնել իր բացասական դիրքորոշումը:
|
|||
2 | 28.10.2018 15:04:45 | Հոդված 18.1. -ի 1-ին մասում կարելի է նախատեսել նաև, որ համայնքի ղեկավարի պաշտոնանկության վերաբերյալ առաջարկությունը կարող է արվել համայնքի ավագանու անդամների` օրենքով սահմանված թվի առնվազն մեկ երրորդի գրավոր նախաձեռնությամբ, համայնքի բնակիչների նախաձեռնությամբ (կարելի է նախատեսել որոշակի տոկոս ) տեղական հանրաքվեի արդյունքից ելնելով |
Նախագծում ավագանու կողմից համայնքի ղեկավարի պաշտոնանկություն նախաձեռնելու համար սահմանված են որոշակի հիմքեր: Ձեր նշած դեպքում, այն է՝ բնակիչների կողմից համայնքի ղեկավարի պաշտոնանկությունը նախաձեռնելու համար որևէ հիմք չեք առաջարկել, իսկ նախագծում նշված հիմքերը կիրառելի չեն լինի Ձեր նշած տարբերակի համար: Ներկայումս քննարկվում է համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու գործընթացում տեղական հանրաքվեի կիրառման հնարավորությունը:
|
|||
3 | 28.10.2018 15:15:18 | 31-րդ հոդվածի 8-րդ մաս՝ 1000-ից ավելի հաշվառված բնակիչ ունեցող բնակավայրի վարչական ղեկավարը պետք է ունենա բարձրագույն, բայց գոնե համապատասխան մասնագիտական կրթություն, կամ գոնե ՏԻՄ ոլորտի հետ կապված որոշակի աշխատանքային ստաժ |
Կարևորում ենք բնակավայրի վարչական ղեկավարի թեկնածուի Ձեր նշած չափորոշիչը, այն է՝ ՏԻՄ ոլորտի հետ կապված որոշակի աշխատանքային ստաժ ունենալը, սակայն պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ այդ պաշտոնն ունի հայեցողական բնույթ, և համայնքի ղեկավարն այդ պաշտոնում նշանակում է այն անձին, որը վայելում է տվյալ բնակավայրի բնակչության վստահությունը, ինչպես նաև օժտված է կառավարչին բնորոշ ունակություններով:
|