base.notification_banner.text
project.favorite.title

Լրամշակվող

«ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Հայաստանի Հանրապետության օրենք

 

«Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է օրենքի կիրառման ընթացքում ի հայտ եկած տարընթերցումները բացառելու, առկա ձևակերպումները հստակեցնելու հանգամանքներով:

Առաջարկվող փոփոխությամբ կազմակերպությունների գործունեության թափանցիկությունն ապահովելու և հանրությանը հասանելի դարձնելու նպատակով նախատեսվում է գործունեության վերաբերյալ հաշվետվությունների հրապարակման պահանջ սահմանել բոլոր հասարակական կազմակերպությունների համար: Նախատեսվում է նաև, որ կայքում հրապարակվող հաշվետվության մեջ գույքի ստացման աղբյուրին վերաբերող անձնական տվյալները կարող են ներառվել բացառապես հաշետվությունը հրապարակող կազմակերպության հայեցողությամբ՝ օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում:

  • project.old_project_time.text

    29.10.2018 - 14.11.2018

  • project.type.title

    Օրենք

  • project.area.title

    Պետական եկամուտներ

  • project.ministry.title

    Պետական եկամուտների կոմիտե

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 10808

project.print.title

project.sentences.title

13.11.2018

«Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին», Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացնում ենք 102 ՔՀԿ-ների դիրքորոշումը, որը ներկայացվել է ՊԵԿ-ին և տեղադրվել է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կայքում՝ հետևյալ հղմամբ http://ccd.armla.am/7875.html

12.11.2018

Օրենքի 26-րդ հոդվածի (պարտադիր աուդիտ) վերաբերյալ. 1. համեմատության համար, Ֆինանսական հաշվետվություններն հրապարակող համարվող առևտրային կազմակերպությունների համար աուդիտորական եզրակացությունը 2014թ սկսած արդեն պարտադիր չէ, կա միայն հրապարակման պահանջ առանց պարտադիր աուդիտի եզրակացության, որը ընդունելու ժամանակ իրավասու պետական մարմնի պաշտոնյաներն գտան, որ այն ավելնորդ բեռ է, քանի որ պետությունն օժտված է հսկողության անհրաժեշտ գործիքակազմով; 2. 26-րդ հոդվածն (պարտադիր աուդիտը) հանրային միջոցների մասով ուժի մեջ է դեռևս օրենքի ընդունմամբ, բայց հրապարակվող հաշվետվությունն անցումային դրույթներով ուժի մեջ է մտնում ավելի ուշ (Հունիսի 1-ից), այսինքն մինչ հրապարակելու պարտավորության ձևավորումը (Մայիսի 30) կազմակերպությունն արդեն ունենում է պարտադիր աուդիտի պահանջ (Մայիսի 15); 3. Եթե ՊԵԿ-ում կա վերահսկողության համար ստեղծված Ոչ Առևտրային Կազմակերպությունների կառուցվածքային ստորաբաժանում և պարտադիր հաշվետվության պահանջ, ապա անհասկանալի է աուդիտը որպես հաշվետվողականության և թափանցիկության գործիք դիտարկելը:

12.11.2018

Փողերի Լվացման և Ահաբեկչության դեմ Պայքարի օրենսդրության և միջազգային պարտավարությունների առումով. 1. ՊԵԿ-ն արդեն ունի Հարկային Օրենսգրքով պատվիրակված լիազորություն՝ Օտարերկրյա հարցումներին պատասխանելու նպատակով համալիր և/կամ թեմատիկ ստուգումներ իրականացնելու և հարցերին պատասխանելու համար; 2. ՊԵԿ-ը կարող է վերանայել և թարմացնել ստուգման հիմք հանդիսացող ռիսկային համարվող չափորոշիչները; 3. Սահմանել շեմային ցուցանիշ՝ ֆիզիկական անձանցից ստացված միջոցների աղբյուրը հրապարակելու առումով: "Զարգացման Սկզբունքներ" ՀԿ

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text