base.notification_banner.text
project.favorite.title

ՄԱՐԶԵՐՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

... 2018 թվականի N …-Ն

 

ՄԱՐԶԵՐՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 86-րդ հոդվածի դրույթները/ 1-ին, 2-րդ և 10-րդ կետերը, ինչպես նաև նպատակ ունենալով մարզերում խթանել տնտեսական ակտիվությունը  և ընդլայնել զբաղվածությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել մարզերում ներդրումային ծրագրեր իրականացնող կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման նպատակով կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ընտրության կարգը՝ համաձայն հավելված N 1-ի։
  2. Հաստատել պետական աջակցության տրամադրման նպատակով մարզերում ներդրումային ծրագրի իրականացման և մոնիթորինգի համակարգի օրինակելի պայմանագրի ձևը` համաձայն հավելված N 2-ի:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

 

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2018 թ. ...
Երևան

 

 

  

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2018 թվականի

...-ի N ...-Ն որոշման

     

 

 

 

 

 

 

Կ Ա Ր Գ

 ՄԱՐԶԵՐՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ

 

  1. Սույն կարգով կարգավորվում են մարզերում ներդրումային ծրագրեր իրականացնող կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման նպատակով կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` անձ) ընտրության կարգը:
    • Սույն կարգի իմաստով պետական աջակցություն է համարվում․

ա) ֆինանսական աջակցություն, որը կարող է տրամադրվել բացառապես Ծրագրի իրականացման համար ձեռքբերվող (ներմուծվող) սարքավորումների արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավել քան 250.0 մլն (երկու հարյուր հիսուն միլիոն) ՀՀ դրամ: Ֆինանսական աջակցությունը տրամադրվում է Ծրագրի գործարկումից հետո՝ Ծրագիրն իրականացնողի կողմից ներկայացված հաշվետվության հիման վրա, հաշվետվությունը ներկայացնելուց հետո 1 ամսյա ժամկետում: Ֆինանսական աջակցությունը ենթակա է վերադարձման Ծրագիրը մեկնարկելուց 5 տարի հետո 5 տարվա ընթացքում՝ սույն որոշման 2-րդ կետով հաստատված պայմանագրով սահմանված դեպքերում և կարգով:

բ) պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի (տարածքների, շենք- շինությունների) անհատույց օգտագործման իրավունքով տրամադրումը, որը կարող է օգտագործվել բացառապես Ծրագրի իրականացման նպատակով և որի շուկայական արժեքը չպետք է գերազանցի Ծրագրի արժեքի 30 տոկոսը: Անշարժ գույքը տրամադրվում է սույն կարգի 4-րդ կետի 2-րդ ենթակետում նշված N2 ձևով ներկայացված անշարժ գույքին համապատասխան պետական անշարժ գույքի առկայության դեպքում՝ սույն որոշման 2-րդ կետով հաստատված պայմանագիրը ստորագրելուց հետո 1 ամսյա ժամկետում: Անշարժ գույքը ենթակա է վերադարձման սույն որոշման 2-րդ կետով հաստատված պայմանագրով սահմանված դեպքերում և կարգով:

1.2 Անձի սնանկացման, լուծարման, գործունեության դադարեցման դեպքում ենթակա է վերադարձման միայն պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքը: Ֆինանսական աջակցությունը սույն մասում նշված դեպքերում չի վերադարձվում:

  1. Սույն կարգով նախատեսված պետական աջակցությունը տրամադրվում է բացառապես մշակող արդյունաբերության ոլորտում իրականացվող Ծրագրերի համար, բացառությամբ էներգետիկ և հանքարդյունաբերության ոլորտների:
  2. Պետական աջակցություն ստանալու համար անձը գրավոր կամ էլեկտրոնային եղանակով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ է ներկայացնում դիմում` սույն կարգի 4-րդ կետին համապատասխան:
  3. Դիմումին կից ներկայացվում են`

1) ծրագիր` համաձայն N 1, 3 և 4 ձևերի.

2) ձեռքբերվող (ներմուծվող) սարքավորումների և անհրաժեշտ անշարժ գույքի ցանկերը` համաձայն N 2 ձևի, հաստատված անձի կամ վերջինիս լիազորած անձանց կողմից:

  1. Անձն օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում ոչ հավաստի տեղեկություններ ներկայացնելու համար:
  2. Դիմումը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ մուտքագրվելու օրվան հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում, համապատասխան ծրագիրը, Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ, ներկայացվում է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարություն, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ու տվյալ ծրագիրն ընդգրկող տնտեսության ոլորտը համակարգող լիազոր պետական մարմին (այսուհետ` ոլորտի լիազոր պետական մարմին)` կար
  • project.old_project_time.text

    06.11.2018 - 21.11.2018

  • project.type.title

    Պայմանագիր

  • project.area.title

    Էկոնոմիկա, Ֆինանսական, Տարածքային կառավարման և զարգացման, Տնտեսական

  • project.ministry.title

    Էկոնոմիկայի նախարարություն

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 7411

project.print.title

project.sentences.title

17.11.2018

միաժամանակ կարծում եմ, որ նախագիծն անհրաժեշտ է համապատասխանեցնել կառավարության 05.10.2017թ. <45. ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՀՐԱՀԱՆԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ> N 42 որոշմանը:

17.11.2018

արդյոք ծրագիրը նախատեսված է միջնաժամկետ ծախսերի ծրագրով կամ առաջիկա տարվա պետական բյուջեով?

17.11.2018

ընդհանրապես հիմնավորման մեջ բաացակայում են ֆինանսական գնահատակնները, մասնավորապես ինչ հնարավոր ազդեցություն է նախատեսվում տնտեսության վրա և որքան ծախս կառաջացնի բյուջեի համար:

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text