base.notification_banner.text
project.favorite.title

ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆՑԻՆ ԿԱՌՈՒՑՎՈՂ (ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ) ԿԱՅԱՆԻ ՄԻԱՑՄԱՆ, ԿԱՐԳԱԲԵՐՄԱՆ-ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌԱՔՄԱՆ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ (ՕՐԵՆՔՈՎ ԳՆՄԱՆ ԵՐԱՇԽԻՔ ՈՒՆԵՑՈՂ ՄԻՆՉԵՎ 30 ՄՎՏ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ՀԶՈՐՈՒԹՅԱՄԲ ԿԱՅԱՆՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱ ԱՐՏԱԴՐՈՂ-ԲԱՇԽՈՂ (ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ՄԱՏԱԿԱՐԱՐ)) ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Բաշխման ցանցին կառուցվող (վերակառուցվող) կայանի միացման, կարգաբերման-գործարկման աշխատանքների ընթացքում էլեկտրական էներգիայի առաքման և էլեկտրական էներգիայի առուվաճառքի (օրենքով գնման երաշխիք ունեցող մինչև 30 ՄՎտ տեղակայված հզորությամբ կայանում էլեկտրական էներգիա արտադրող-բաշխող (երաշխավորված մատակարար)) պայմանագրի օրինակելի ձևը սահմանելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ

 

 1. Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և անհրաժեշտությունը

Ներկայումս էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող անձինք կայանի կարգաբերման-գործարկման աշխատանքների ընթացքում էլեկտրական էներգիայի առաքման և էլեկտրական էներգիայի առուվաճառքի համար կնքում են երկու առանձին պայմանագրեր՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սահմանած օրինակելի ձևերին համապատասխան: Ինչ վերաբերում է կայանի՝ էլեկտրական ցանցին միացմանը, հանձնաժողովը ներկայումս այդ գործընթացի պայմանագրային կարգավորում չի իրականացնում։

 2. Կարգավորման նպատակը և բնույթը

Կարգավորման արդյունավետության բարձրացման և ոլորտում միջազգային ներդրումների գրավչության բարձրացման նպատակով՝ նպատակահարմար է բաշխման ցանցին կառուցվող (վերակառուցվող) կայանի միացման, կարգաբերման-գործարկման աշխատանքների ընթացքում էլեկտրական էներգիայի առաքման, ինչպես նաև էլեկտրական էներգիայի առուվաճառքի հետ կապված հարաբերությունները կարգավորել մեկ միասնական պայմանագրով։ 

 3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Սույն որոշման նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից՝ համաշխարհային բանկի խմբի փորձագետների աջակցությամբ։

4. Ակնկալվող արդյունքը

Պայմանագրի օրինակելի ձևը արդյունավետ լուծումներ է նախատեսում կիրառական, ինչպես նաև  պայմանագրային կողմերի ռիսկերի հավասարաչափ բաշխման և փոխադարձ պատասխանատվության հստակ մեխանիզմների ապահովման առումով։

  • project.old_project_time.text

    13.11.2018 - 29.11.2018

  • project.type.title

    Որոշում

  • project.area.title

    Էներգետիկա և բնական պաշարներ

  • project.ministry.title

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 6901

project.print.title

project.sentences.title

home.european_union.image_alt
home.european_union.text