base.notification_banner.text
project.favorite.title

project.status.accepted

«Երևանի զարգացման 2019 թվականի ծրագրի հաստատման մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ

 ԵՐԵՎԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետին և 83-րդ հոդվածին համապատասխան՝

 Երևան քաղաքի ավագանին որոշում է՝

1. Հաստատել Երևանի զարգացման 2019 թվականի ծրագիրը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշմամբ հաստատված Երևանի զարգացման 2019 թվականի ծրագիրը ենթակա է հրապարակման «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 56-րդ և 63-րդ հոդվածներով սահմանված կարգով, իսկ ծրագրի հիմնական ցուցանիշները, վիճակագրական և գրաֆիկական տվյալները նաև առանձին տեղեկատուներով և գրքույկներով՝ ընդհանուր 1000 տպաքանակներով։

 

«Երևանի զարգացման 2019 թվականի ծրագրի հաստատման մասին»   Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը կից ներկայացվում է: 

 

  • project.old_project_time.text

    14.11.2018 - 29.11.2018

  • project.type.title

    Որոշում

  • project.area.title

    Տարածքային կառավարման և զարգացման

  • project.ministry.title

    Երևանի քաղաքապետարան

  • project.discussion_date.title

    29.11.2018

  • project.discussion_address.title

    Հանրային քննարկումների ընթացքում 2018 թվականի նոյեմբերի 29-ին ժամը 15.00-ին Արգիշտիի փողոց հ.1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ:

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 7343

project.print.title

project.sentences.title

20.11.2018

Երևան քաղաքի տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 83-րդ հոդվածի համաձայն քաղաքապետը տարեկան բյուջեյի նախագիծը մշակելիս հաշվի է առնում զարգացման ծրագրերը: Երևան քաղաքի 2019թ. զարգացման ծրագրի նախագծով որպես գերակայություն սահմանված են բազմաբնակարան շենքերի վերելակների փոխարինումն ու հիմնանորոգումը այն պարագայում, երբ բյուջեյով նույն ծրագրի համար նախատեսված գումարները նախորդ տարիների համեմատ նվազեցվել են մի քանի անգամ: Ակնհայտ է, որ կամ վերելակների ծրագիրը չի կարող լինել գերակայություն և պետք է ծրագում կարատել փոփոխություն, կամ բյուջեյի նշված ծրագրի գումարները պետք է անգամներով ավելացնել:

20.11.2018

Երևան քաղաքի 2019թ. զարգացման ծրագրի նախագծով նախատեսված է վերգետնյա և ստորգետնյա ավտոկայանատեղերի կառուցում, սակայն դրա հետ կապված որևէ ծրագիր կամ գումար Երևան քաղաքի բյուջեյի նախագծում սահմանված չէ:

20.11.2018

Երևան քաղաքի 2019թ. զարգացման ծրագրի նախագծով նախատեսված է ստորգետնյա անցումների բարեկարգում, սակայն դրա հետ կապված որևէ ծրագիր կամ գումար Երևան քաղաքի բյուջեյի նախագծում սահմանված չէ: Հաշվի առնելով Մաշտոցի պող.-Գր.Լուսավորիչ փ. հատման մասում գտնվող ստորգետնյա անցման հակասանիտարական վիճակը, ինչպես նաև ուղղորդվելով այն ենթադրությամբ, որ ծրագրի այս կետը ի սկզբանե նախատեսված չէ չկատարելու տրամաբանությամբ, առաջարկում եմ դրա իրկանացման համար անհրաժեշտ գումարները նախատեսել երևան քաղաքի 2019թ. բյուջեյի նախագծով:

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text