Լրամշակվող
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - project.vote.yes
-
1 - project.vote.no
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաuտանի Հանրապետության 2014 թվականի մայիսի 19-ի ՀՕ-25-Ն օրենքի (այuուհետ` Oրենք) 13-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-րդ կետով.
1.1.) կատարում է աշխատանքի բաժանում իր համակարգման ներքո գտնվող քննչական ստորաբաժանումներում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց միջև.:
Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) կենսագրական տվյալներ պարունակող կադրերի հաշվառման անձնական թերթիկ, որը լրացվում է անձամբ՝ հարցերի վերաբերյալ սպառիչ պատասխաններով` կից ներկայացնելով դրանում նշված տեղեկությունները հավաստող այլ փաստաթղթեր:»:
Հոդված 3. Օրենքի 22.1-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով.
«7. Քննչական կոմիտեի նախագահը կադրերի ռեզերվում գտնվող քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց կարող է նշանակել հավասարազոր կամ ավելի բարձր պաշտոնում, իսկ ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի համաձայնությամբ՝ նաև ցածր պաշտոնում:»:
Հոդված 4. Օրենքի 25-րդ հոդվածում՝
- 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել,
- 7-րդ մասի «Ատեստավորումը սույն օրենքով սահմանված կարգով հետաձգվելու և վերապատրաստման գործուղվելու» բառերը փոխարինել «Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվելու» բառերով:
Հոդված 5. Օրենքի 28.1-րդ հոդվածի 1-ին մասում «շնորհակալագրով, հուշանվերով, դրամական պարգևատրմամբ» բառերը փոխարինել «սույն օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ և 7-րդ կետերով նախատեսված խրախուսման միջոցներով» բառերով:
Հոդված 6. Օրենքի 33-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 33. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին այլ պաշտոնի փոխադրելը
- Քննչական կոմիտեի նախագահը ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված՝ առանց քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի ցանկության, կարող է նրան փոխադրել զբաղեցրած պաշտոնին հավասարազոր կամ առաջխաղացման կարգով՝ այլ պաշտոնի:
- Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին չի կարելի ավելի ցածր պաշտոնի փոխադրել, բացառությամբ հետևյալ դեպքերի.
1) ավելի ցածր պաշտոնի փոխադրելն իրականացվում է քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի դիմումի հիման վրա.
2) ավելի ցածր պաշտոնի փոխադրելն իրականացվում է որպես կարգապահական տույժ.
3) ավելի ցածր պաշտոնի փոխադրելն իրականացվում է սույն օրենքի 35-րդ հոդվածի 14-րդ մասի 5-րդ կետով սահմանված որոշման հիման վրա.
4) ավելի ցածր պաշտոնի փոխադրելն իրականացվում է հաստիքները կրճատվելիս քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի դիմումի հիման վրա:»:
Հոդված 7. Օրենքի 34-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «գործուղվել» բառից հետո լրացնել «այլ քննչական մարմին» բառերը, իսկ «պատճառով» բառից հետո՝ «կամ քննչական խմբում ընդգրկվելու նպատակով» բառերը,
2) 4-րդ մասի «գործուղվել» բառից հետո լրացնել «, բացառությամբ քննչական խմբում ընդգրկվելու նպատակով այլ քննչական մարմին կամ մարզային քննչական ստորաբաժանման ներսում գործուղվելու դեպքերի» բառերը:
Հոդված 8. Օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետում «զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալները» բառերից առաջ լրացնել «հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալը» բառերը:
Հոդված 9. Օրենքի 36.1-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ և երրորդ նախադասությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Աշխատանքային ժամերին Հայաստանի Հանրապետության տարածքում միջոցառումներին մասնակցելու կապակցությամբ մինչև 5 օր տևողությամբ բացակայելու վերաբերյալ գործուղման հրամանը կայացնում է քննչական կոմիտեի նախագահի համապատասխան տեղակալը: 5 օրից ավել ժամկետով կամ Հայաստանի Հանրապետությունից դուրս իրականացվող միջոցառումների դեպքում գործուղման հրամանը կայացնում է քննչական կոմիտեի նախագահը:»:
Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
-
project.old_project_time.text
23.11.2018 - 08.12.2018
-
project.type.title
Օրենք
-
project.area.title
Արդարադատություն
-
project.ministry.title
ՀՀ քննչական կոմիտե
project.views.title 7479
project.print.title