base.notification_banner.text
project.favorite.title

project.status.accepted

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 13-ի թիվ 814-Ն որոշ­ման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
____ _______________ 2018 թիվ ____-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի ԹԻՎ 814-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
 
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 13-ի «Ճանապարհային հարկի պարտավորություններից, ինչպես նաև հարկային հաշվարկ ներկայացնելու պահանջ սահմանված չլինելու դեպքում բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարից ավելի վճարված գումարների հաշվանցման և (կամ) վերադարձման կարգը սահմանելու մասին» թիվ 814-Ն որոշման`
1) 1-ին կետում «հավելվածի» բառը փոխարինել «հավելված 1-ի» բառերով,
2) 1-ին կետից հետո լրացնել նոր 1.1 ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«1.1. Սահմանել հարկային հաշվարկ ներկայացնելու պահանջ սահմանված չլինելու դեպքում արտանետման շարժական աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար 2018 թվականի ընթացքում բնապահպանական հարկի պարտավորությունից ավելի վճարված գումարների վերադարձման կարգը՝ համաձայն հավելված 2-ի:»,
3) հավելվածում «Հավելված» բառը փոխարինել «Հավելված 1» բառերով:
2. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 13-ի «Ճանապարհային հարկի պարտավորություններից, ինչպես նաև հարկային հաշվարկ ներկայացնելու պահանջ սահմանված չլինելու դեպքում բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարից ավելի վճարված գումարների հաշվանցման և (կամ) վերադարձման կարգը սահմանելու մասին թիվ 814-Ն որոշման հավելված 2-ը՝ համաձայն հավելվածի:
3. Սույն որոշմամբ սահմանված հավելված 2-ով սահմանված կարգի 3-րդ և 7-րդ կետերում նշված դիմումները հարկ վճարողները կարող են ներկայացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և դրա գործողությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
 
  • project.old_project_time.text

    28.12.2018 - 13.01.2019

  • project.type.title

    Որոշում

  • project.area.title

    Ֆինանսական, Տնտեսական

  • project.ministry.title

    Ֆինանսների նախարարություն

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 6657

project.print.title

project.sentences.title

home.european_union.image_alt
home.european_union.text