base.notification_banner.text
project.favorite.title

project.status.accepted

«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծեր

project.digest.title

project.digest.no project.digest.username_date project.digest.status project.digest.text project.digest.uploaded_file project.digest.conclusion project.digest.article
1 2 3 4 5 6
1 21.02.2019 06:09:53 Նախագծի 2-րդ հոդվածի 7-րդ կետի վերաբերյալ՝ դատական ակտի բեկանման դեպքում սնանկության գործը վարող նույն դատավորի կողմից գործի քննությունը չի կարող ապահովել արդար դատաքննությունը և դատավորի անաչառությունը, քանի որ տվյալ դատավորը գործի քննության սկզբնական փուլում իր իրավական գնահատականն արդեն տվել է վեճին և բեկանումից հետո չի կարող անկանխակալ վերաբերմունք չունենալ դրա նկատմամբ՝ ենթագիտակցորեն կաշկանդված լինելով վեճի վերաբերյալ իր կողմից նախօրոք արտահայտված դիրքորոշմամբ: Առաջարկում եմ առանձին քաղաքացիական գործով կայացված դատական ակտի բեկանման դեպքում գործը քննվի սնանկության դատարանի այլ դատավորի կողմից: Ընդունվել է:
2 21.02.2019 06:09:53 Նախագածի 5-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ՝ նշված հոդվածում տրված ձևակերպումը՝ «դիմումը ներկայացվելուց հետո» հստակ չէ, մասնավորապես, ո՞ր պահը պետք է դիտվի «դիմում ներկայացվելը»՝ փոստին հանձնելու՞, դատարանի գրասենյակ մուտքագրվելու՞, թե՞ դատարանին մակագրելու պահը: Առաջարկում եմ ավելի որոշակի կարգավորում նախատեսել: Չնայած ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպերով այս հարցը կարգավորված է, այդուհանդերձ, կարծում եմ օրենսդրական մակարդակով հարցի լուծումն առավել արդյունավետ կլինի: Ընդունվել է:
3 21.02.2019 06:09:53 Նախագծի 14-րդ հոդվածի 3-րդ կետ՝ Առաջարկում եմ «ժամանակավոր կառավարչին կամ կառավարչին» բառերը փոխարինել «վարույթին մասնակցող անձանց» բառերով, քանի որ եթե ոչ կառավարչից ավել, ապա առնվազն կառավարչի չափ շահագրգռված անձինք են համարվում նաև պարտապանն ու պարտատերերը: Ընդունվել է ի գիտություն:
4 21.02.2019 06:09:53 Նախագշի 15-րդ հոդված՝ նշված կարգավորումն ուղղակիորեն կարող է զրկել վարույթին մասնակցող անձանց հաշտություն համաձայնություն կնքելու հնարավորությունից: Մասնավորապես, սույն նախագծով առաջարկվող փոփոխություններով՝ պարտատերը դիմումը կարող է հետ վերցնել այն ներկայացնելուց հետո 15-օրյա ժամկետում, իսկ գործող օրենքով՝ սնանկության դիմումը վարույթ ընդունելու հաջորդ օրը դատարանը պարտապանին է ուղարկում դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, այսինքն, գործնականում հնարավոր է իրավիճակ, երբ սնանկության դիմումը ներկայացվելուց հետո 15 օրյա ժամկետում պարտապանը դեռ ստացած չլինի սնանկության վարույթի որոշումը և տեղեկացված չլինի նման վարույթի առկայության մասին, որպեսզի հաշտության գալու տարբերակներ առաջարկի պարտատերերին, և արդյունքում՝ հաշտության համար նման սեղմ ժամկետ նախատեսելու պայմաններում, կողմերը կարող են զրկվել հաշտություն կնքելու հնարավորությունից: Կարծում եմ նման կարգավորումն անթույլատրելի է, հատկապես, որ սնանկության վարույթը արհեստականորեն չերկարաձգելու և շուտ ավարտելու գրավականներից մեկն էլ հաշտություն կնքելու տարբերակն է: Ոսւտի, առաջարկում եմ հաշտություն կնքելու համար ժամկետ սահմանել մինչև անձին սնանկ ճանաչելու մասին վճռի օրինական ուժի մեջ մտնելը: Ընդունվել է ի գիտություն:
5 21.02.2019 06:09:53 Նախագծի 17-րդ հոդվածի 5-րդ կետի 2-րդ նախադասություն՝ Կարծում եմ առաջարկվող փոփոխությունը պետք է ավելի որոշակիացնել՝ դատական ակտերի ուժը կորցնելու մասով, այսինքն՝ դատական ակտերի ուժը կորցնելը չսահմանել ինքնաշխատ կերպով: Համապարփակ կարգավորման համար առաջարկում եմ սահմանել, որ սնանկ ճանաչելու մասին վճիռը բեկանվելու և փոփոխվելու դեպքում ՀՀ վերաքննիչ դատարանը, իսկ նոր քննության ուղարկվելու և սնանկության դիմումը մերժվելու կամ գործի վարույթը կարճվելու դեպքում՝ սնանկության գործը քննած դատարանը կայացվող դատական ակտով պետք է սահմանի նաև, որ մինչ այդ կայացված դատական ակտերը կորցնում են իրենց ուժը: Նշված դատական ակտով անհրաժեշտ է հստակ նախատեսել մյուս՝ ավելի վաղ կայացված դատական ակտերի ուժը կորցնելու հատվածը և որ նշված դատական ակտը հիմք է Օրենքով նախատեսված սահմանափակումները, արգելանքները և կասեցումները վերացնելու համար, որպեսզի անհրաժեշտության դեպքում շահագրգիրռ անձանց տրամադրվի նաև կատարողական թերթ: Բացի այդ, նշված դատական ակտն անհրաժեշտ է անհապաղ ուղարկել Օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված համապատասխան անձանց: Չի ընդունվել:
6 21.02.2019 06:09:53 Նախագծի 26-րդ հոդված՝ նման կարգավորման փոխարեն առաջարկում եմ ստեղծել ԻԿԿ-ին կից սնանկության գործով կառավարիչների դպրոց, որտեղ որոշակի ժամանակ սովորելուց և համապատասխան որակավորման քննություններ հանձնելուց հետո կտրվի լիցենզիա, ավելին՝ նույն այդ դպրոցը կապահովի սնանկության գործով կառավարիչների տարեկան վերապատրաստումները: Ընդ որում, որպես օրինակ կարող է ծառայել ՀՀ փաստաբանների պալատին կից գործող ՀՀ փաստաբանական դպրոց հիմնադրամը: Ընդունվել է ի գիտություն:
7 21.02.2019 06:09:53 Նախագծի 30-րդ հոդվածի 2-րդ մաս՝ կարծում եմ նշված սահմանափակումը կարող է խոչընդոտել իրական առիթներով վարույթ հարուցելու դեպքերը այն դեպքում, երբ հաղորդում ներկայացրած անձը չի ցանկանում, որ իր ինքնությունը բացահայտվի, այսինքն, անձը կարող է ունենալ կառավարչին պատասխանատվության ենթարկելու իրական տեղեկություններ կամ կառավարչի ապօրինի գործողությունների զոհ դարձած լինել և չցանկանա բացահայտել իր անձը, և փաստորեն, նշված կարգավորման պայմաններում նման անձանց կողմից հաղորդում ներկայացնելու հնարավորությունը վերանում է: Կարծում եմ արդարացված կարգավորում չէ: Այն կարելի է պարզապես հանել նախագծից: Չի ընդունվել:
8 21.02.2019 06:09:53 Նախագծի 30-րդ հոդվածի 4-րդ մաս՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելը 1 տարի ժամկետով սահմանափակելը արդարացված չէ, քանի որ պրակտիկայում հնարավոր են դեպքերն, որ պատասխանատվության համար հիմք հանդիսացող արարքը բացահայտվի արարքը կատարելուց տևական ժամանակ անց, և փաստորեն, նման պայմաններում, սնանկության կառավարիչը հնարավորություն է ստանում խուսափել պատասխանատվությունից: Առաջարկում եմ այս ժամկետը սահմանել գոնե 2 տարի՝ նույնիսկ չսահմանափակել սնանկության գործի ավարտով: Չի ընդունվել:
9 21.02.2019 06:09:53 Նախագծի 47-րդ հոդվածի 8-րդ մասի 10.1 կետ՝ ձևակերպման որոշակիության հետ կապված խնդիրներ կան, կարգավորումն անհասկանալի է: Չի ընկալվում, թե որ սնանկության վարույթով ապահովված պարտատերն է առաջնային բավարարում ստանում՝ պարտապանի, թե՞ պարտապան-գրավատուի: Կարծում եմ հստակեցման կարիք կա՝ պարզ և մատչելի լինելու և տարակարծիք մեկնաբանությունների տեղիք չտալու նպատակով: Ընդունվել է:
10 21.02.2019 06:09:53 Նախագծի 47-րդ հոդվածի 9-րդ մաս՝ շատ խրթին ձևակերպում է: Տե´ս նախորդ մեկնաբանությունս: Ընդունվել է:
11 21.02.2019 06:09:53 Նախագծի 48-րդ հոդված՝ առաջարկում եմ առանձին կարգավորմամբ սահմանել նաև, թե որոնք են պարտապանի գույքի և ակտիվների վրա էականորեն ազդող և պարտապանի համար ակնհայտ ծանր պայմանները, քանի որ նման ձևակերպումը շատ ընդհանրական է և կարող է կամայական մեկնաբանությունների հիմք հանդիսանալ: Ընդունվել է ի գիտություն:
12 21.02.2019 06:09:53 Նախագծի 50-րդ հոդված՝ առաջարկում եմ փոփոխություն կատարել նաև հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում: Չնայած, որ հոդվածը վերաբերվում է գույքի տնօրինմանը, այդուհանդերձ պրակտիկայում բավականին շատ խնդիրներ են առաջանում կառավարչի և պարտապանի իրավասությունների սահմանազատման հետ կապված, մասնավորապես, ինչպիսի՞ գործողություններ կատարելիս է պետք կառավարչի համաձայնությունը, կամ հսկողությունն ի՞նչ բնույթ պետք է ունենա՝ կառավարիչը պետք է տեղեկացված լինի պարտապանի որոշակի գործողությունների մասին, թե՞ վերջինիս կողմից այդպիսի գործողություններ կատարելու համար պետք է թույլտվություն տա: Դատական պրակտիկայում եղել են դեպքեր նաև, որ սույն հոդվածը մեկնաբանվել է այնպես, որ պարտապան իրավաբանաան անձի դեպքում տնօրենը, ով ի պաշտոնե ընկերության ներկայացուցիչն է, պետք է կառավարչից առանձին լիազորություն ստանա որոշակի իրավունքներ իրացնելու համար: Բացի այդ, որոշակի խնդիրներ են առաջանում նաև բանկային հաշիվների տնօրինման հետ կապված: Նշված փոփոխությունները, ըստ նպատակահարմարության, կարող են կատարվել ոչ թե այս հոդվածում, այլ, օրինակ, Օրենքի 29-րդ հոդվածում՝ կառավարչի լիզաորությունների կոնտեքստում: Ընդունվել է ի գիտություն:
13 21.02.2019 06:09:53 Նախագծի 53-րդ հոդված՝ հաշվի առնելով, որ 54-րդ հոդվածը առավել ամբողջական կարգավորման անհրաժեշտություն ունի, ավելին՝ նույնիսկ ՀՀ վճռաբեկ դատարանը 19.10.2012թ. իր թիվ ԵՔԴ/1165/02/08 որոշմամբ արձանագրել է նշված հոդվածում առկա օրենսդրական բացը, միևնույն ժամանակ դրա կիրառման վերաբերյալ ձևավորվել է հակասական դատական պրակտիկա, ուստի անհրաժեշտ են առարկայական և համալիր փոփոխություններ կատարել դրանում` օրենսդրական բացը լրացնելու և ձևավորված հակասական դատական պրակտիկան հնարավորնս միասնական դարձնելու ուղղությամբ: Ընդունվել է ի գիտություն:
14 21.02.2019 06:09:53 Նախագծի 55-րդ հոդված, 5-րդ կետ՝ կարծում եմ արդարացված չէ կառավարչին նման լիազորություններ տալը, ուստի այս դեպքում ևս պետք է նախատեսել դատարանի որոշման առկայություն, որպեսզի կառավարչի գործողությունները չվերածվեն չարաշահումների: Ընդունվել է ի գիտություն:
15 21.02.2019 06:09:53 Նախագծի 56-րդ հոդված, 2-րդ կետ՝ առաջարկում եմ ավելացնել. կամ բենեֆիցիարը երաշխիք տված անձից արդեն չի պահանջել և ստացել կատարումը: Ընդունվել է:
16 21.02.2019 06:09:53 Նախագծի 58-րդ հոդված, 1-ին կետի 2-րդ նախադասություն՝ նման բովանդակությամբ քվերակությանը մասնակցելու իրավունք պետք է վերապահվի վերջնական ցուցակում գրանցված բոլոր պարտատերերին՝ անկախ նրանց դասերից: Նշվածը բխում է սնանկության ինստիտուտով հետապնդվող նպատակներից, որի համաձայն պարտատերերի շահերը պետք է պաշտպանվեն հավասար, իսկ այն դեպքում, երբ այսպիսի կարևոր հարցի մասով ապահովված պարտատերը քվարկելու իրավունք չի ունենում, դա չի կարող վկայել բոլոր պարտատերերի շահերի հավասար պաշտպանության մասին: Եվ ի վերջո, նշված քվարկության արդյունքում տեսականորեն կարող է հաստատվել այնպիսի ծրագիր, որով պարտատերերի պահանջների բավարարման որոշակի հերթականություն կարող է սահմանվել և դրա վերաբերյալ իր կարծիքը պետք է հայտնի յուրաքանչյուր օրինական և գրանցված պարտատեր, հակառակ իրավիճակը ուղղակիորեն իրավունքների չարդարացված սահամանփակում է: Բացառություն կարելի է սահմանել միայն այն ապահովված պարատտիրոջ համար, ում օգտին գրավադրված գույքի մասով առկա է համարժեք պաշտպանություն տրամադրելու մասով կնքված համաձայնություն, քանի որ տվյալ դեպքում նշված համաձայնությամբ այդ պարտատերը արդեն իսկ տվել է իր համաձայնությունը այդ ծրագրի պայմաններին: Ընդունվել է ի գիտություն:
17 21.02.2019 06:18:32 Նախագծի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ պարբերության «երեք ամսվա» վերաբերյալ՝ Նախ, որևէ կերպ հիմնավորված չէ, թե ինչով է պայմանավորված երեք ամսվա ժամկետ ընտրելու հանգամանքը: Կարծում եմ՝ պետք է սահմանել, որ սնանկ ճանաչվելուց հետո մինչև վերջնական ցուցակը հաստատվելուց հետո մեկ ամիսը ընկած ժամանակահատվածում կառավարիչը կարող է հայց հարուցել այդ հոդվածով սահմանված պահանջներով: Նշվածը հավելյալ անգամ կկաշկանդի կառավարչին համապատասխան հայց հարուցելու համար նախապատրաստական աշխատանքները հնարավորինս շուտ կատարելու և համապատասխան քայլերի դիմելու առումով մինչև պարտապանի լուծարման վարույթ և գույքի իրացման գործընթաց սկսելը, քանի որ միայն պարտապանին պատկանող ամբողջական գույքի մեկ վայրում կենտրոնացմամբ է հնարավոր բացահայտել պարտապանի ֆինանսական իրական վիճակը և նաև լիկվիդայնությունը, պարտատերերի պահանջների բավարարման իրական հնարավորությունը: Նշվածիս հավելյալ հիմնավորումը հանդիսանում է նաև այն հանգամանքը, որ կառավարիչը պարտապանի գործունեության վերլուծություններ սկսում է կատարել սնանկ ճանաչվելուց հետո, ավելին՝ սույն նախագծով հստակ նախատեսվել է, որ այդպիսի վերլուծության բովանդակություն եպտք է կազմի նաև 54-րդ հոդվածով նախատեսված գործարքների բացահայտման պարտականությունը: Արդյունքում, եթե առկա են գույքեր, այդ թվում՝ դրամական միջոցներ, որոնք համապատասխանում են 54-րդ հոդվածի պահանջներին, ապա դրանց մասին կառավարիչը նախքան պահանջների վեջնական ցուցակը հաստատելու մասին որոշում կայացնելն է իմանում: Հետևապես, երբ արդեն ցուցակը հաստատված է, ըստ էության, հաջորդ գործողությունները պետք է լինեն պարտապանի գույքի իրացման հաշվին պարտատերերի պահանջների բավարարումը, եթե այլ ընթացք չի ստանում վարույթը (առողջացման ծրագրի հաստատում և այլն): Ինչից էլ հետևում է, որ որքան շուտ կազմակերպվի այդպիսի հայցերի հարուցումը, այնքան ավելի արագ և արդյունավետ կլինի պարտատերերի պահանջների բավարարումը կամ պարտապանի ֆինանսական առողջացումը: Չի ընդունվել:
18 21.02.2019 06:18:32 Նախագծի 53-րդ հոդվածի 3-րդ մաս՝ առաջարկում եմ, որ 1.1 կետում լրացում կատարվի նաև հետևյալ բովանդակությամբ. «Սույն դրույթով նախատեսված անհնարինության մասին կառավարիչը պետք է անդրադարձ կատարի հայցադիմումի մեջ, այլապես այդպիսի հայցի վարույթ ընդունելը դատարանի կողմից պետք է մերժվի: Անհնարինության հիմնավորվածությունը պետք է քննարկման առարկա դարձվի հայց հարուցելուց հետո դատաքննության կանոններին համապատասխան, որի վերաբերյալ առարկություն ներկայացնելու դատավարության մասնակիցների իրավունքները պետք է իրացվեն ընդհանուր կարգով: Անհնարինությունը հիմնավորված լինելու կամ չլինելու վերաբերյալ դատարանը կայացնում է առանձին դատական ակտ, որտեղ անհնարինություն չհիմնավորված լինելու մասին դատարանի եզրակացության դեպքում, գործի քննությունը պետք է հայտարարվի ավարտված և նշանակվի վճռի հրապարակում, որով պետք է կայացվի հայցը մերժելու մասին վճիռ»: Չի ընդունվել:
19 21.02.2019 06:18:32 Նախագծի 59-րդ հոդվածի 4-րդ մաս՝ ընթացակարգային որոշակիություն է անհրաժեշտ: Նախ, գույքի իրացված չլիենլու հանգամանքը կարող է բազմաթիվ օբյեկտիվ պատճառների արդյունք լինել, այդ թվում նաև այնպիսի դեպքում, երբ գույքի իրացումը կազմակերպվել է աճուրդի միջոցով, որին սակայն մասնակից չլինելու հիմքով դեռևս չի իրացվել և 2-րդ անգամ նշանակվել է աճուրդ՝ լոտի գնի օրենքով սահմանված կարգով իջեցմամբ: Իսկ նմանատիպ կարգավորման դեպքում, փաստորեն, գույքի վերաբերյալ կրկին պետք է կատարվեն նախապտարաստական գործողություններ (գնահատում, աճուրդի կազմակերպիչի հետ համաձայնություն և այլն) և դրվի վաճառքի կրկին բարձր գնով, որին արդեն մեկ անգամ կազմակերպված աճուրդի շրջանակներում գնելու առաջարկ չի ներկայացվել: Հետևապես, առաջարկում եմ, որպեսզի այս կարգավորումը լրամշակվի այնպես, որ բացառվի մեկ աշխատանքի կատարումը երկու կամ ավելի անգամ: Բացի այդ, քննարկվող դրույթում նշված հանգամանքների առկայության դեպքում կառավարչին միջնորդությամբ հանդես գալու իրավունք պետք է վերապահվի միայն այն դեպքում, երբ ապացուցված համարվի ապահովված պարտատիրոջ կողմից անբարեխիղճ կերպով անգործության դրսևորման կամ գործողություններով այնպիսի իրավիճակի ստեղծման փաստերը, որոնց պարագայում գույքի իրացումը միտումնավոր տեղի չի ունեցել: Չի ընդունվել:
20 21.02.2019 06:18:32 Նախագծի 61-րդ հոդված՝ ողջունելի փոփոխություն է, քանի որ կարգավորում է պարտապանի անշարժ գույքի վաճառքից հետո պրակտիկայում ներկայումս առաջ եկող խոչընդոտներն առ այն, որ նոր սեփականատերերը ստիպված են լինում հավելյալ գործողություններ ձեռնարկել գույքի նաև փաստացի տիրապետմանն անցնելու համար: Ընդունվել է ի գիտություն:
21 25.02.2019 02:53:28 Նախագծի 20-րդ հոդվածի 13-րդ կետի վերաբերյալ՝ Արդարադատության նախարարությունը տվյալ դեպքում հանդես է գալիս որպես հարկային մարմին, որն առնվազն չի բխում արդարադատության նախարարության գործառույթներից: Ընդունվել է ի գիտություն:
22 25.02.2019 02:53:28 Նախագծի 25-րդ հոդվածի 2-րդ մաս՝ եթե սույն նախագծի նպատակը սնանկության կառավարիչների գործունեությունը վերահսկելն է, ապա դա չպետք է արվի այս ոլորտում պետական մարմնին աննախադեպ լիազորություններ տալով, փոխարենը սահմանափակելով այդ ոլորտում դատարանների իրավասությունը, ովքեր ցանկացած պարագայում առաջնորդվում են դատավարության բոլոր մասնակիցների շահերով՝ հաշվի առնելով մրցակցության սկզբունքը: Ավելին՝ վերահսկողության ամրապնդման գրավական կարող է լինել սնանկության կառավարիչների կողմից որոշակի գործողություններ կատարելը ժամկետներով սահմանափակելը և ցանկացած հայեցողական վարքագիծ դրսևորելու հնարավորությունը բացառելը, որը հնարավորություն կտա գործող օրենքի 31-րդ հոդվածի հիմքով դատական կարգով բողոքարկելու կառավարիչների գործողությունները: Ընդունվել է ի գիտություն:
23 25.02.2019 02:53:28 Նախագծի 43-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ՝ նշված հոդվածի 1-ին մասը առաջարկում եմ խմբագրել հետևյալ բովանդակությամբ. Դատարանը ապահովված պարտատիրոջ ծանուցումը ստանալու պահից՝ մեկշաբաթյա ժամկետում առանց դատական նիստ հրավիրելու կայացնում է հետևյալ որոշումներից մեկը` միաժամանակ հրապարակելով այն Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (որոշումները կա´մ կարող են ամբողջությամբ հրապարակվել, կա´մ միայն «որոշեց» մասը). 1. ծանուցումն ի գիտություն ընդունելու, կամ 2. ծանուցումը հիմք չընդունելու մասին, եթե պարզում է, որ ապահովված պարտատերը չունի ապահովված իրավունք: Եթե դատարանի կողմից ապահովված պարտատիրոջ ծանուցումը ստանալու պահից մեկշաբաթյա ժամկետում ծանուցումը հիմք չընդունելու մասին որոշումը չի հրապարակվում Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, ապա համարվում է, որ ծանուցումն ընդունվել է դատարանի կողմից ի գիտություն, և այդ պահից ապահովված պարտատերն իրավունք է ստանում ձեռնամուխ լինել ապահովված իրավունքի առարկայի իրացմանը: Նշածս առաջարկության նպատակն այն է, որ ապահովված պարտատերը իր իրավունքներն իրացնելիս կախվածության մեջ չդրվի դատարանի կողմից որոշում կայացնելու հանգամանքից, և համապատասխանաբար, երբ պարտատիրոջ ծանուցումը ստանալու պահից մեկշաբաթվա ընթացքում ազդարարում տեղեկություն չի արտացոլվի ծանուցումը հմիք չընդունելու մասին դատարանի որոշման վերաբերյալ, ապա պարտատերն արդեն լիիրավ կիրացնի իր ապահովված իրավունքները: Նշված կարգավորման շրջանակներում ազդարարին հետևելը ծանուցումն ուղարկած պարտատիրոջից, որպես շահագրգիռ անձից համար որևէ լրացուցիչ ջանք չի պահանջվի: Ընդունվել է ի գիտություն:
24 25.02.2019 02:53:28 Նախագծի 43-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ՝ նախորդ մեկնաբանության հիման վրա առաջարկում եմ «դիմումը մերժվելու» բառերը փոխարինել «ծանուցումը հիմք չընդունելու» բառերով: Ընդունվել է ի գիտություն:
25 25.02.2019 02:53:28 Նախագծի 44-րդ հոդվածի 2-րդ կետի վերաբերյալ՝ կարծում եմ չպահանջված վերահսկողական գործառույթ է վերապահվել սնանկության կառավարչին, և փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտությունը որևէ կերպ չի բացահայտվում: Ավելին, այն դեպքում, երբ պարտատերը բանկը լինի, ապա նման փաստաթղթերը կարող են նաև բանկային գաղտնիք պարունակել, ուստի առաջարկում եմ նշված կետը խմբագրել և սահմանափակվել պարտատիրոջ կողմից կառավարչին միայն տեղեկատվության տրամադրմամբ, և ոչ թե հավելյալ փաստաթղթերի: Չի ընդունվել:
home.european_union.image_alt
home.european_union.text