project.favorite.title
Ուղարկվել է ՀՀ ազգային ժողով
«Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2019 թվականի միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
8 - project.vote.yes
-
3 - project.vote.no
project.digest.title
project.digest.no | project.digest.username_date | project.digest.status | project.digest.text | project.digest.uploaded_file | project.digest.conclusion | project.digest.article |
---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
1 | 02.03.2019 12:44:10 | Ընդհանուր առմամբ նախագծին կողմ ենք: Սակայն դրա 7-րդ բաժնում "Հարկերի վճարում" բաժնում նախատեսված նախաձեռնությանը, այն է՝ 2020 թվականից շահութահարկի դրույքաչափի նվազեցում, օտարերկրյա ֆիզիկական անձանց շահաբաժինների հարկման դրույքաչափի նվազեցում, ինչպես նաև մինչև 2023 թվականը եկամտային հարկի դրույքաչափերի աստիճանական նվազեցում, հիմովին դեմ ենք: Հետեւապես այդ դրույթի պատճառով դեմ ենք քվեարկում նախագծին: Եթե նախագծից հանվի այդ դրությը, ապա կարող ենք կողմ քվեարկել: Այդ դրույթի դեմ լինելու մասին հիմվորումները ներկայացվել են մեր կազմակերպության կողմից ՀՀ ԱԺ համապատասխան հանձնաժողովներին, ՀՀ ՖՆ եւ ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային խորհուրդներին, ինչպես նաեւ 2019 թ. փետրվարի 5-ին "Մարդու իրավքունքների պաշտպանություն" կոալիցիայի կողմից կազմակերպված հանրային քննարկման ժամանկ: Այդ քննարկմանը հրավիրված ՀՀ ԱԺ 4 հանձնաժողովների, ՀՀ կառավարության աշխատակազմի, ՀՀ ՖՆ, ՀՀ տնտսեսական զարգացման նախարարության, ՀՀ արդարադատության նախարարույթնա ՀՀ ԿԱ ՊԵԿ ներկայացուցիչները այդպես էլ չներկայացան: Հանրային քննարկմնա մաիսն հայտարարությունը տարածվել է ԶԼՄ-ներով: Դրան ծանոթանալու ցանկության դեպքում կարող ենք լրացուցիչ ներկայացնել ձեզ: Մովսես Արիսատակեսյան "Տնտեսական իրավունքի կենտրոն" ՀԿ նախագահ: |
Ընդունվել է ի գիտություն։
|
|||
2 | 03.03.2019 00:10:03 | Առաջարկում եմ ներկայացված նախագծով սահմանել միասնական հաշվետվության ձև, ինչը կապահովի ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից հավաքագրվող տեղեկատվության մշակման արդյունավետությունը, ինչպես նաև միասնական հաշվետվության կազմելու ընթացքում տեխնիկական խոչնդոտների բացառումը: Հաշվի առնելով վերոգրյալը, անհրաժեշտ է նախագծի 2-րդ մասի «Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն ներկայացնի տեղեկատվություն» բառերից հետո ավելացնել «համաձայն Հավելված 2-ի» բառերը: Հաշվի առնելով առաջարկվող փոփոխությունը, անհրաժեշտ է 1-ին մասում «հավելվածի» բառը փոխարինել «հավելված 1-ի» բառերով: |
Չի ընդունվել։
|
|||
3 | 03.03.2019 07:08:44 | Հավելվածի 7-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված՝ «Հարկային մարմին ներկայացվող հաշվետվությունների և տեղեկությունների թվի կրճատում» միջոցառումը խմբագրել, նախատեսելով կրճատման նպատակահարմարության քննարկում: Նախկինում եղել են դեպքեր, երբ կրճատումը սահմանվել է նպատակ և հաշվարկի կլամ հաշվետվության կրճատումը ավելի մեծ խնդիրներ է առաջացրել հարկ վճարողի և հարկային մարմնի համար, քան դրա լրացնելն էր: |
Չի ընդունվել։
|
|||
4 | 03.03.2019 07:24:54 | Հավելվածի 7-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված՝ «Հարկային մարմին ներկայացվող հաշվետվությունների և տեղեկությունների թվի կրճատում» միջոցառումը խմբագրել, նախատեսելով կրճատման նպատակահարմարության քննարկում: Նախկինում եղել են դեպքեր, երբ Հավելվածի 7-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված՝ «ԱԱՀ դեբետային գումարների վերադարձման ժամկետների կրճատում» միջոցառման բովանդակությունից և նպատակից պարզ չէ, թե ինչ է նշանակում ԱԱՀ դեբետային գումարների վերադարձի (միասնական գանձապետական հաշվին) ժամկետների կրճատում յուրաքանչյուր տարվա համար 1 օրով: Եթե նկատի են ունեցել ԱԱՀ դեբետային գումարների վերադարձի ուսումնասիրության ժամկետները, դա մի հարց է, իսկ եթե նկատի են ունեցել միասնական գանձապետական հաշվից հարկ վճարողի բանկային հաշվին փոխանցումը, ապա դա այլ հարց է: Միասնական գանձապետական հաշվից հարկ վճարողի բանկային հաշվին փոխանցման ժամկետների կրճատումը նկատի ունենալու դեպքում, միջոցառման բովանդակությունը անհրաժեշտ է համապատասխանեցնել, հակառակ դեպքում պարզ չէ: |
1. Չի ընդունվել։
2. Ընդունվել է
|
|||
5 | 03.03.2019 07:25:40 | Հավելվածի 7-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված՝ «ԱԱՀ դեբետային գումարների վերադարձման ժամկետների կրճատում» միջոցառման բովանդակությունից և նպատակից պարզ չէ, թե ինչ է նշանակում ԱԱՀ դեբետային գումարների վերադարձի (միասնական գանձապետական հաշվին) ժամկետների կրճատում յուրաքանչյուր տարվա համար 1 օրով: Եթե նկատի են ունեցել ԱԱՀ դեբետային գումարների վերադարձի ուսումնասիրության ժամկետները, դա մի հարց է, իսկ եթե նկատի են ունեցել միասնական գանձապետական հաշվից հարկ վճարողի բանկային հաշվին փոխանցումը, ապա դա այլ հարց է: Միասնական գանձապետական հաշվից հարկ վճարողի բանկային հաշվին փոխանցման ժամկետների կրճատումը նկատի ունենալու դեպքում, միջոցառման բովանդակությունը անհրաժեշտ է համապատասխանեցնել, հակառակ դեպքում պարզ չէ: |
Ընդունվել է։
|
|||
6 | 03.03.2019 09:34:30 | Հավելվածի 7-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված՝ «Եռամսյակային պարբերականությամբ ԱԱՀ գումարների վերադարձի ապահովում» միջոցառման բովանդակությունը խմբագրել, նախատեսել. «Կիսամյակի արդյունքում գոյացած ԱԱՀ դեբետային գումարների մնացորդի փոխարեն նախատեսել եռամսյակի արդյունքով գոյացած ԱԱՀ-ի դեբետային գումարների մնացորդի վերադարձ»: |
Ընդունվել է մասնակի
|
|||
7 | 09.03.2019 10:48:16 | Հարկային օրենսդրությամբ չկարգավորված, անհստակությունների և տարընկալումներ տեղիք տվող նորմերի առկայությունը գործարար միջավայրի վրա ունենում են էական բացասական ազդեցություն: Այդ առումով գործարար միջավայրի բարելավվման նպատակով կարևորում ենք նման խնդիրների գույքագրումը, գնահատումը ազդեցության տեսանկյունից և դրանց կարգավորումը: Առաջարկում ենք որպես միջոցառում նախատեսել նաև գործարար միջավայրին խոչընդոտող հարկային օրենսդրության դրույթների գույքագրման աշխատանքների մասին: |
Չի ընդունվել։
|
|||
8 | 09.03.2019 11:30:04 | Հիմնական միջոցների համար ամորտիզացիոն մասհանումների նվազագույն ժամկետները սահմանելիս պետք է հաշվի առնել ներդրումների հետգնման ժամկետները, գույքի իրացվելության աստիճանը, մինչդեռ հարկային օրենսգրքի կարգավորումների հիմքում դրված է հիմնական միջոցների տնտեսական կյանքի տևողությունը: Այդ առումով ամորտիզացիոն մասհանումների ժամկետների, հիմնական միջոցների դասակարգման և բաշխվածության խնդիրների, հիմնական միջոցների վրա կատարված ծախսերի նվազեցման մասով անհրաժեշտ է հիմնովին վերանայել գործող կարգավորումները: Առաջարկում ենք որպես միջոցառում նախատեսել ամորտիզացիոն մասհանումների նվազագույն ժամկետների վերանայման քննարկումը: |
Ընդունվել է ի գիտություն։
|
|||
9 | 09.03.2019 11:33:12 | Կարծում ենք, որ կառավարությունը պետք է վճռական քայլերի սկիզբ հայտարարի և հարկային հիմնարար բարեփոխումների նպատակով 2019 թվականին նախաձեռնի հարկային նոր օրենսգրքի մշակումը |
Ընդունված է ի գիտություն։
|