base.notification_banner.text
project.favorite.title

Ուղարկվել է ՀՀ ազգային ժողով

Ընդերքօգտագործման թափոնների և ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների՝ ըստ վտանգավորության դասակարգման կարգը սահմանելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԵՎ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ՝ ԸՍՏ ՎՏԱՆԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Ընդերքօգտագործման թափոնների և ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների՝ ըստ վտանգավորության դասակարգման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման նպատակը 18.10.2016 թվականին ընդունված «Հայաստանի Հանրապետու­թյան ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N ՀՕ-161-Ն օրենքով Հայաստանի Հանրապետու­թյան ընդերքի մասին օրենսգրքի 15-րդ հոդվածում կատարված լրացմամբ ամրագրված պահանջի ապահովումն է:

«Ընդերքօգտագործման թափոնների և ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների՝ ըստ վտանգավորության դասակարգման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է ՀՀ վարչապետի 19.12.2016թ. N 1234-Ա որոշման հավելվածի «Հայաստանի Հանրապետու­թյան ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկի» 12-րդ կետի պահանջից:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Ընդերքօգտագործման թափոնների և ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների՝ ըստ վտանգավորության դասակարգման կարգը սահմանելու մասին»  Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ կսահմանվեն ընդերքօգտագործման թափոնների վտանգավորության դասի  որոշման մեթոդները, ինչպես նաև ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների  դասակարգման ընթացակարգը:

3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

«Ընդերքօգտագործման թափոնների և ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների՝ ըստ վտանգավորության դասակարգման կարգը սահմանելու մասին»  

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի աշխատակիցների կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

«Ընդերքօգտագործման թափոնների և ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների՝ ըստ վտանգավորության դասակարգման կարգը սահմանելու մասին»   Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ  կկարգավորվեն ընդերքօգտագործման թափոնների և ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների դասակարգման հետ կապված հարցերը:

  • project.old_project_time.text

    05.04.2017 - 26.04.2017

  • project.type.title

    Որոշում

  • project.area.title

    Շրջակա միջավայր

  • project.ministry.title

    Շրջակա միջավայրի նախարարություն

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 8103

project.print.title

project.sentences.title

home.european_union.image_alt
home.european_union.text