project.favorite.title
Ուղարկվել է ՀՀ ազգային ժողով
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի ԹԻՎ N 1110-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
93 - project.vote.yes
-
4 - project.vote.no
project.digest.title
project.digest.no | project.digest.username_date | project.digest.status | project.digest.text | project.digest.uploaded_file | project.digest.conclusion | project.digest.article |
---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
26 | 22.03.2019 06:45:33 | Շատ լավ որոշում է, պետռեգիստրում գրանցվելուց հաճախ չեն զգուշացնում, որ շրջհարկ վճարող համարվելու համար 20 օրվա ընթացքում պետք է հայտարարություն ներկայացնենք, ինձ թվում է հաշվապահները հաստատ կզգուշացնեն |
Ընդունվել է ի գիտություն
|
|||
27 | 22.03.2019 07:05:20 | Նախագծի ընդունումը արդյունավետ եմ համարում, քանի որ շատ քաղաքներում պետռեգիստրի միակ աշխատակցի բացակայության (արձակուրդ, հիվանդություն և այն) դեպքում ստիպված այլ քաղաքներ ենք գնում գրանցումներ կատարելու համար: Տվյալ պարագայում դրա անհրաժեշտությունը չի լինի, և դա կխնայի տնտեսվարող սյուբեկտի ժամանակը և միջոցները: |
Ընդունվել է ի գիտություն
|
|||
28 | 22.03.2019 07:05:31 | Շատ լավ որոշում է, պետռեգիստրում գրանցվելուց երբեմն անզգուշաբար հարկման ռեժիմի սխալ հայտարարություն են ընտրում, դրա պատճառով անիմաստ քաշքշուկի մեջ ենք ընկնում, այդ թվում դատական կամ էլ ստիպված նորն ենք գրանցում: |
Ընդունվել է ի գիտություն
|
|||
29 | 22.03.2019 07:07:53 | Շատ լավ որոշում է, քանի որ մարզերում պետռեգիստրում հիմանականում կան մեկական աշխատողներ, շատ հաճախ այդ աշխատողի արձակուրդ գնալու, առողջական խնդիրներ առաջանալու կամ պարզապես բացակայելու դեպքում խնդիր է առաջանում և ստիպված պետք է գրանցելու համար գնանք այլ քաղաք: |
Ընդունվել է ի գիտություն
|
|||
30 | 22.03.2019 07:09:01 | Շատ լավ նախագիծ է |
Ընդունվել է ի գիտություն
|
|||
31 | 22.03.2019 07:11:17 | Պետռեգիստրի հերթերից պրծանք, շատ լավ որոշում է |
Ընդունվել է ի գիտություն
|
|||
32 | 22.03.2019 07:30:41 | Մարզերում պետռեգիստրում աշխատում է մեկական աշխատող, իսկ որոշ քաղաքներում հունվարից /օրինակ Թալինում/ գրասենյակ ընդհանրապես չկա և ստիպված ենք գնալ այլ քաղաքներ կորցնելով և ժամանակ և գումար: Միանշանակ դրական փոփոխություն է: |
Ընդունվել է ի գիտություն
|
|||
33 | 22.03.2019 07:37:04 | Բիզնեսի զարգացման, առաջխաղացման համար շատ կարևոր է յուրաքանչյուր քայլը, այն պետք է լինի մտացված, օպտիմալ, իսկ այս նախագծի շնորհիվ սկսնակ բիզնեսով զբաղվողներին հնարավորությու կնձեռվի իրենց առաջին քայլերը սկսել ճիշտ կետից, չէ որ բիզնեսի առաջին շփումը հիմնականում հաշվապահների հետ է և կարծում եմ ճիշտ կլինի որ այդ գործառույթը իրականացնեն հաշվախահները: |
Ընդունվել է ի գիտություն
|
|||
34 | 22.03.2019 08:46:28 | Քանի որ մարզերում պետռեգիստրում մնացել են մեկական աշխատողներ, խնդիր է առաջանում, եթե պետռեգիստրի աշխատողը արձակուրդ է գնում, կամ բացակայում է աշխատանքից, իրավաբանական անձ գրանցելու կամ, որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելու համար մարդիկ ստիպված պետք է գնան հարևան քաղաք: Այս դեպքում իմ կարծիքով այդ խնդիրը լիովին լուծված կհամարվի: |
Ընդունվել է ի գիտություն
|
|||
35 | 22.03.2019 09:00:45 | Շատ լավ որոշում է, ամսվա վերջին օրը պետռեգիստրում ԱՁ-ն գրանցվելուց չեն զգուշացնում, որ էդ մեկ օրվա համար 5.000 դրամ պետք է վճարենք,կարելի է հաջորդ ամսվա 1-ով գրանցվել |
Ընդունվել է ի գիտություն
|
|||
36 | 22.03.2019 10:10:42 | Նախագիծը շատ լավն է մի շարք առումներով. կազատվենք անվերջ թվացող հերթերից՝ խնայելով մեր ժամանակը, հուսանք սպասարկումը կիրականացվի վերապատրաստված մասնագետների կողմից ու ներկայիս նման ամեն մասնագետի դիրքորոշման պատճառով փաստաթղթերի փաթեթը կազմակերպության փոփոխությունների հետ կապված մի քանի անգամ չենք ներկայացնի: |
Ընդունվել է ի գիտություն
|
|||
37 | 23.03.2019 02:30:43 | Բիզնեսի հիմնադրման գործընթացը առավել մատչելի և պարզ դարձնելու համար շատ լավ նախաձեռնություն է: |
Ընդունվել է ի գիտություն
|
|||
38 | 23.03.2019 07:47:35 | Շատ լավ նախագիծ է,քանի որ մարզերում պետռեգիստրում մնացել են մեկական աշխատողներ, խնդիր է առաջանում, եթե պետռեգիստրի այդ միակ աշխատողը արձակուրդ է գնում, կամ հիվանդանում է և բացակայում, ստիպված պետք է գրանցելու համար գնանք հարևան քաղաք: Գոնե այլընտրանքներ կունենանք այս դեպքում |
Ընդունվել է ի գիտություն
|
|||
39 | 23.03.2019 07:50:03 | Նախագծի ընդունմանը դրական եմ վերաբերում: Քանի որ գործունեություն սկսող ոչ բոլոր մարդիկ են ծանոթ ոլորտին վերաբերվող հարցերին, հետևաբար հենց սկզբից հաշվապահների հետ շփումը ավելի դրականորեն կանդրադառնա հետագա պլանավորած ծրագրերի վրա: |
Ընդունվել է ի գիտություն
|
|||
40 | 23.03.2019 13:10:34 | Այս նախագիծը հնարավորություն կտա լուծել շատ կարևոր խնդիր, որը առկա է ՀՀ մարզերում: Պետական ռեգիստրի մարզային գործակալությունները աշխաատում են մեկական աշխատողով, ինչը խնդիրներ է առաջացնում քաղաքացիների համար, երբ այդ աշխատակիցները գտնվում են արձակուրդում կամ բացակայում են, որովհետև այս դեպքում քաղաքացիները պետական գրանցում ստանալու համար պետք է գնան հարևան քաղաք: |
Ընդունվել է ի գիտություն
|
|||
41 | 25.03.2019 01:55:54 | Բիզնեսի հիմնադրման գործընթացը առավել մատչելի և պարզ դարձնելու համար շատ լավ նախաձեռնություն է: |
Ընդունվել է ի գիտություն
|
|||
42 | 25.03.2019 05:19:55 | Նախագիծն ունի մի շարք առավելություններ, որոնցից կարելի է նշել այն, որ հաշվառվելուց առաջ անձինք հաշվապահի օգնությամբ մանրամասնորեն ծանոթանում եմ իրենց իրականացնելիք գործունեության հետ կապված բոլոր նրբություններին, որը նրանց օգնում է շատ հարցերում ճիշտ կողմնորոշվել: |
Ընդունվել է ի գիտություն
|
|||
43 | 25.03.2019 05:47:17 | Հուսով եմ մրցակցային պայմաններում ծառայությունների որոշ տեսակների գներ կվերանայվեն, մասնավորապես՝ նախքան պետական գրանցման համար դիմում ներկայացնելը՝ պետական գրանցման համար պահանջվող փաստաթղթերի կազմումը |
Ընդունվել է ի գիտություն
|
|||
44 | 26.03.2019 03:22:20 | Պետռեգիստրում գրանցվելուց հիմնականում չեն զգուշացնում, որ 20 օրվա ընթացքում պետք է հարկման ռեժիմի հայտարարություն ներկայացնենք ինչպես նաև ամսվա վերջին օրը պետռեգիստրում ԱՁ-ն գրանցվելուց չեն զգուշացնում, որ էդ մեկ օրվա համար 5.000 դրամ պետք է վճարենք,կարելի է հաջորդ ամսվա 1-ով գրանցվել,կարծում եմ հաշվապահները հաստատ կզգուշացնեն: |
Ընդունվել է ի գիտություն
|
|||
45 | 26.03.2019 03:34:46 | Կարծում եմ շատ լավ նախագիծ է և եթե հաշվապահական գրասենյակների կողմից այս գործառույթները իրականացվեն ապա սպասարկող գրասենյակների թիվն էլ կավելանա ու վերջապես կազատվենք հերթերից: |
Ընդունվել է ի գիտություն
|
|||
46 | 26.03.2019 03:43:07 | Երևանի միակ գործող պետռեգիստրում լրիվ նույն տեսակի գրանցում իրականացնելուց իրար կողք նստած տարբեր մասնագետներ տարբեր դիրքորոշումներ են ունենում, և ստացվում է մի դեպքում գործարքը գրանցվում է, իսկ մյուս դեպքում՝ մերժվում, ամեն դեպքում շատ լավ է, որ որակավորման պահանջներ են դրվել հաշվապահների վրա, գոնե էս դեպքում գործ կունենանք պրոֆեսիոնալների հետ: |
Ընդունվել է ի գիտություն
|
|||
47 | 27.03.2019 02:51:49 | Քանի որ մարզերում պետռեգիստրում մնացել են մեկական աշխատողներ, խնդիր է առաջանում, եթե պետռեգիստրի այդ միակ աշխատողը արձակուրդ է գնում, կամ հիվանդանում է և բացակայում, ստիպված պետք է գրանցելու համար գնանք հարևան քաղաք: Գոնե այլընտրանքներ կունենանք էս դեպքում: |
Ընդունվել է ի գիտություն
|
|||
48 | 27.03.2019 04:02:16 | Շատ լավ նախագիծ է, ըստ էության նոր գրանցվող բիզնեսի առաջին շփումը հիմնականում հաշվապահների հետ է, նրանք էլ կիրականացնեն այդ գործառույթները |
Ընդունվել է ի գիտություն
|
|||
49 | 27.03.2019 04:09:38 | Շատ լավ որոշում է, պետռեգիստրում գրանցվելուց հաճախ չեն զգուշացնում, որ շրջհարկ վճարող համարվելու համար 20 օրվա ընթացքում պետք է հայտարարություն ներկայացնենք, ինձ թվում է հաշվապահները հաստատ կզգուշացնեն |
Ընդունվել է ի գիտություն
|
|||
50 | 03.04.2019 06:59:34 | վերապահում պետք է մոտենալ, ինչքանով կլինի մրցակցային պայմանները կապահովվեն և ոչ թե արդեն որոշել են անփանց ու ուղղորդեն, |
Ընդունվել է ի գիտություն
|