09.04.2019
1. Առաջարկվում է «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ` էլեկտրոնային եղանակով) կարգը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 14-ի N 759 ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի N 1402-Ն որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման (այսուհետ՝ Որոշում) նախագծի նախաբանից հանել «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 10-րդ մասին կատարված հղումը, քանի որ նշված իրավահարաբերությունները դուրս են Որոշման նախագծի կարգավորման առարկայի շրջանակից և նույն հոդվածի համաձայն՝ դեղի առևտրային անվանումով դեղատոմսի բացթողնման հիմնավորմանը ներկայացվող պահանջները սահմանում է Լիազոր մարմինը: