base.notification_banner.text
project.favorite.title

Լրամշակվող

«ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀՀ ֆինանսների նախարարության և «Իլիուզիոն Պրոդակշն» ՍՊԸ–ի (այսուհետ՝ Ընկերություն) միջև 08.02.2016թ. կնքված համաձայնագրով Ընկերությունը 22.11.2015թ. կնքված ՀՀ ՖՆ ՇՀԾՁԲ 15/4-15-9 պետական գնումների պայմանագրի շրջանակում ստանձնել է ՀՀ ՖՆ կարիքների համար երկու տեսաֆիլմի պատրաստման աշխատանքները.առաջին ֆիլմը` ՀՀ սահմանային անցակետերի արդիականացման ծրագրի, երկրորդը` Դիլիջանի ուսումնական կենտրոնի մասին: Սակայն հաշվի առնելով, որ վերոնշյալ կառույցների շինարարական աշխատանքերն ավարտվել են սահմանված ժամկետներից ուշ, ինչպես նաև ՖՆ-ից ՊԵԿ-ի տարանջատման արդյունքում ֆիլմերի նկարահանման օբյեկտներն անցել են ՊԵԿ-ի իրավասության տակ` ֆիլմերի նկարահանման աշխատանքները չեն իրականացվել: Ուստի, անհրաժեշտություն է առաջացել մշակել «Գնման պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ՝ ծառայությունների մատուցման ժամկետը երկարաձգելով մինչև սույն թվականի հոկտեմբերի 1-ը:

  • project.old_project_time.text

    18.04.2019 - 04.05.2019

  • project.type.title

    Որոշում

  • project.area.title

    Պետական եկամուտներ

  • project.ministry.title

    Պետական եկամուտների կոմիտե

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 5802

project.print.title

project.sentences.title

home.european_union.image_alt
home.european_union.text