30.04.2019
Նախագծով ներկայացված հիմնական առաջարկությունների վերաբերյալ «Քաղաքաշինություն և Տնտեսություն» ՀԿ-ն ներկայացրել է կարծիք 21.08.2018թ 13:06:33 իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում և դրան հարակից գրություններում, որոնց կրկին չենք անդրադառնա: Առիթներ ունեցել ենք ներկայացնելու քննարկվող խնդիրների հիմնովին լուծելուն ուղղված առաջարկություններ` ճանապարհ նախանշելով համակարգային լուծումներ պարունակող բարեփոխումների մեկ օրենսդրական փաթեթով առաջարկությունների նախագծերի մշակումը: Հակառակ դեպքում կունենանք էպիզոդիկ լուծումներ` իրենց հնարավոր բացասական հետևանքներով կամ իրավական նորմերի անհիմն կրկնություններով: Այնուամենայնիվ, նախորդ նախագծի համեմատ ներկայացված լրացուցիչ դրույթների վերաբերյալ առաջարկում ենք. 1. Նախագծի 1-ին հոդվածի առաջարկվող 1.1 կետում կատարել փոփոխություն, որով սահմանամերձ, լեռնային և բարձրլեռնային համայնքների տարածքներում հողամասերի սեփականատերերը կազատվեն կադաստրային արժեքների տարբերությունը մուծելուց` տնտեսության զարգացումը խթանելու նպատակով: