project.favorite.title
Ուղարկվել է ՀՀ ազգային ժողով
Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու և ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին
-
3 - project.vote.yes
-
1 - project.vote.no
project.digest.title
project.digest.no | project.digest.username_date | project.digest.status | project.digest.text | project.digest.uploaded_file | project.digest.conclusion | project.digest.article |
---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
1 | 06.06.2019 04:37:06 | ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 1. 1-ին հոդվածի 1-ին մասի վերաբերյալ գտնում եմ, որ «, իրավաբանական անձի բաժնետոմասի (բաժնեմասի, փայի) դիմաց բաժնետոմասի (բաժնեմասի, փայի) սեփականատիրոջը հանձնումը» ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 589-րդ հոդվածի համաձայն կարող է համարվել հողամասի փոխանակումը փայի կամ բաժնեմասի փոխարեն: 2. 1-ին հոդվածի 2-րդ մասի բացառությունը ոչ թե պետք է վերաբերվի վճարման անդորագիր ներկայացնելու, այլ ողջ 64-րդ հոդվածի 9-րդ մասի պահանջին: Դա ուղղակի բխում է նաև լրացվող 64.1-ին հոդվածի բովանդակությունից: |
Չի ընդունվել
|
|||
2 | 06.06.2019 04:37:06 | 3. 64.1-ին հոդվածի 1-ին մասի վերաբերյալ գտնում եմ նպատակահարմար միանվագ վճարվող գումարի չափը ոչ թե սահմանել որոշակի գումար, այլ ընդհանուր գումարի տոկոս, քանի որ սույն օրենքի նախագծի համաձայն նույն 20 միլոն դրամը պետք է վճարի և աայն անձը, որի հողամասի կադաստրային աչժեքը կազմում է 22 միլիոն դրամ և այն անձը, որի հողամասի կադաստրային արժեքը կազմում է 100 միլոն դրամ: |
Չի ընդունվել
|
|||
3 | 06.06.2019 04:37:06 | 4. Կարծում եմ, որ հիփոթեքի պայմանագրի կնքումը և այդ պայմանագրի կատարման նկատմամբ հսկողությունը համայնքների ղեկավարների վրա դնելն այնքան էլ նպատակահարմար չէ, քանի որ շատ համայքներ հողամասի սեփականատիրոջ կողմից պայմանագրի պահանջների խախտման դեպքում դժվարանալու են մտնել համապատասխան դատական պրոցեսների մեջ: Կարծում եմ, որ այս դեպքում կարելի է կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի տարաժամկետ վճարի պայմանագրի պայմանները (404-405 հոդվածներ), որի համաձայն տարաժամկետ վաճառված ապրանքը գնորդին հանձնելու պահից մինչեւ դրա համար վճարելը համարվում է վաճառողի մոտ գրավ դրված` ի ապահովումն ապրանքի համար վճարելու գնորդի պարտավորության կատարման: Իսկ այս պայմանագրի պահանջների կատարման նկատմամբ հսկողությունը կարելի է վերապահել պետական որևէ մարմնի վրա: |
Չի ընդունվել
|
|||
4 | 06.06.2019 04:37:06 | 5. Առաջարկում եմ հանել 64.1-ին հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունը, քանի որ տվյալ պնդիրը լիովին կարգավորված է նույն հոդվածի 4-րդ մասում: 6. 3-րդ հոդվածի վերաբերյալ հայտնում եմ, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 189-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն գույքը կարող է ընդհանուր սեփականությանը պատկանել սեփականության իրավունքում սեփականատերերից յուրաքանչյուրի բաժինը որոշելով (բաժնային սեփականություն) կամ առանց այդ բաժինները որոշելու (համատեղ սեփականություն): Սրանից ուղղակի բխում է, որ եթե գույքը բնեղենով առանձնացված է, ապա այն չի կարող համարվել համատեղ սեփականությունը: Բացի այդ իրավաբանական անձինք չեն կարող հանդիսանալ հնդհանուր համատեղ սեփականության իրավունքի սուբյեկտ: ՀՀ քաղաքացիական |
1) Չի ընդունվել
Նախագծի 64.1-ին հոդվածի 4-րդ (խմբագրված նախագծում արդեն 5-րդ) մասը սահմանում է նախատեսված միանվագ վճարված գումարի վճարման անդորրագիրը չներկայացնելու իրավական հետևանքը:
2) Ընդունվել է ի գիտություն
|
|||
5 | 06.06.2019 04:37:06 | օրենսգիրքը ընդհանուր համատեղ սեփականության իրավունքի սուբյեկտ է ճանաչում միայն ամուսինների սեփականությունը: Ընդհանուր համատեղ սեփականություն են հանդիսանում նաև սեփականաշնորհված այն բնակարանները, որոնք սեփականաշնորհման որոշմաբ չեն սեփականաշնորհվել, որպես ընդհանուր բաժնային: Ընդհանուր համատեղ սեփականության գույքի հիփոթեքի հարցը կարգավորված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասով, որի համաձայն համատեղ սեփականության ներքո գտնվող գույքը տնօրինվում է բոլոր մասնակիցների համաձայնությամբ, անկախ այն բանից, թե մասնակիցներից ով է կնքում գույքը տնօրինելու գործարքը: Իսկ ընդհանուր բաժնային սեփականության մասով խնդիրը լիովին կարգավորված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 192-րդ հոդվածով, որով ուղղակի նախատեսված է, որ ով, բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի իր բաժինը վաճառել, նվիրել, կտակել, գրավ դնել կամ այլ կերպ տնօրինել` դրա հատուցելի օտարման դեպքում պահպանելով սույն օրենսգրքի 195 հոդվածում նախատեսված կանոնները: Նույնը վերաբերվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 265-րդ հոդվածին: |
Ընդունվել է ի գիտություն
|