base.notification_banner.text
project.favorite.title

Ուղարկվել է ՀՀ ազգային ժողով

««ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

«Լիցենզավորման մասին» և «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքների արդյունավետ կիրարկման, քաղաքաշինության բնագավառում անհրաժեշտ մասնագիտական շուկայական պահանջարկի ձևավորման, շենք շինությունների շինարարության որակի բարձրացման և բնակչության կյանքի անվտանգ պայմանների ապահովումը:

  • project.old_project_time.text

    12.06.2019 - 27.06.2019

  • project.type.title

    Օրենք

  • project.area.title

    Քաղաքաշինություն

  • project.ministry.title

    Քաղաքաշինության կոմիտե

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 9940

project.print.title

project.sentences.title

27.06.2019

Առաջարկում ենք շրջանառությունից հանել ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը(այսուհետ՝ Նախագիծ), որի հիմնավուրումը կներկայացնենք ստորև ներկայացվող առաջարկություններով և նրանցում առկա փաստարկներով:

27.06.2019

Առաջարկում ենք պարզաբանել, թե ինչու կոմիտեի կողմից 12.06.2019թ ներկայացվում է օրենքի նախագիծ, որը ամբողջությամբ հակասում է «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքի դրույթներին, քանի որ առաջարկվում է նշված օրենքով նախատեսված աշխատանքները դարձնել լիցենզավորվող գործունեություն՝ դրանց համար արտոնագրեր տրամադրելու փոխարեն: Իսկ նույն կոմիտեի ղեկավարը՝ որպես համազեկուցող 16.06.2019թ ՀՀ ազգային ժողովում ներկայացնում է նույն անվամբ օրենքի նախագիծ, որի դրույթները հիմնավորում և ապահովում են «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքով նախատեսված գործընթացների իրականացումը:

27.06.2019

2. Առաջարկում ենք պարզաբանել և հստակեցնել այն պատասխանատու մարմինը(ները), որի անգործունեության կամ ոչ պատշաճ աշխատանքի կամ 06.12.2017թ. ընդունված «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքի և հարակից օրենքների փոփոխությունների այն անկատար հոդվածները, որոնք բացասական ազդեցություն են ունեցել քաղաքաշինության բնագավառում գործունեություն իրականցող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի քաղաքաշինական գործունեության վրա, ինչի մասին նշվում է Նախագծի <<Հիմնավորում>> բաժնի 1-ին կետի 1-ին պարբերությունում:

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text