base.notification_banner.text
project.favorite.title

Լրամշակվող

«ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ», «ԻՐԱՎԱՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

«Ազգային փոքրամասնությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի նպատակն առավել համակարգված ձևով սահմանել Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց սահմանումը, նրանց իրավունքները և պաշտպանության անհրաժեշտ մեխանիզմներ, սահմանել հանրապետական գործադիր մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների խնդիրները այդ ոլորտում։ Նախագծով նախատեսվում է նաև ստեղծել Ազգային փոքրամասնությոնների պալատ, որը կծառայի որպես հարթակ ազգային փոքրամասնությունների հարցերը քննարկելու և լուծումներ առաջարկելու համար։ 

 «Իրավահավասարության ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագծով սահմանվում են խտրականության հասկացությունը և տեսակները, կանոնակարգվում են խտրականության վերացմանն ուղղված և խտրականությունից պաշտպանվելու իրավական մեխանիզմները, ինչպես նաև Իրավահավասարության խորհրդի կարգավիճակը, խնդիրները և գործունեությունը։

Նախագծերի նպատակն է ապահովել Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր անձի և քաղաքացու իրավունքների ու ազատությունների իրականացման հավասար հնարավորություններ՝ անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից։

  • project.old_project_time.text

    15.07.2019 - 31.07.2019

  • project.type.title

    Օրենք

  • project.area.title

    Արդարադատություն

  • project.ministry.title

    Արդարադատության նախարարություն

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 16976

project.print.title

project.sentences.title

31.07.2019

«Ազգային փոքրամասնությունների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածով նախատեսվում է զանգվածային լրատվության միջոցների մատչելիությունն ազգային փոքրամասնությունների համար։ Առաջարկում ենք հոդվածում կատարել փոփոխություն եւ ամրագրել, որ ընտրությունների, հանրաքվեների ժամանակ ընտրության կարգի եւ գործընթացի վերա-բերյալ հանրային հեռուստատեսությամբ եւ հանրային ռադիոյով մատուցվող տեղե-կատվությունը պետք է հրապարակվի նաեւ ազգային փոքրամասնությունների լեզուներով»:

31.07.2019

«Իրավահավասարության ապահովման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ խտրականությունը գործողություն, անգործություն, կարգավորում, վերաբերմունք կամ քաղաքականություն է, որն արտահայտվել է անձի իրա-վունքների եւ ազատությունների տարբերակմամբ, բացառմամբ, սահմանափակմամբ կամ նախապատվությամբ, երբ՝ առկա չեն հետապնդվող իրավաչափ նպատակի, ժողովրդավարական հասարակությունում դրա անհրաժեշտության եւ նպատակի ու ընտրված միջոցների միջեւ ողջամիտ համաչափության պայմանները՝ կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական, կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից՝ իրական կամ ենթադրյալ։ Նշված սահմանման մեջ ներառված չէ խտրականության դրսեւորումը սեռական կողմնորոշման եւ գենդերային պատկանելիության հիմքով, ինչն առաջակում ենք ամրագրել նախագծով։

31.07.2019

Նախագծի 5-րդ հոդվածում, ի թիվս այլնի, նշվում է նաեւ վիկտիմիզացիայի սահմանումը, համաձայն որի՝ վիկտիմիզացիան դիտավորյալ գործողություն կամ անգործություն է, որը սույն օրենքի շրջանակում իր իրավունքների պաշտպանության նպատակով իրավասու մարմիններին դիմում կամ բողոք ներկայացրած կամ ենթադրյալ խտրականության փաստը հրապարակած անձի համար հանգեցրել է բացասական հետեւանքների։ Հարկ է նշել, սակայն, որ հնարավոր են դեպքեր, երբ անձն առհասարակ բարձրաձայնի սույն օրենքի շրջանակներից դուրս կատարվող որեւէ հարց (օրինակ՝ իր աշխատանքային պայմանների վերաբերյալ) եւ արդյունքում նա ենթարկվի խտրականության եւ դա հանգեցնի իր համար բացասական հետեւանքների, սակայն այդ պարագայում նշված օրենքով նախատեսված կարգավորումները չեն տարածվի այդ իրավիճակի նկատմամբ եւ անձը կզրկվի իր իրավունքների արդյունավետ պաշտպանության հնարավորությունից։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք վերաձեւակերպել օրենքում տեղ գտած վիկտիմիզացիայի նշված նեղ սահմանումը։

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text