base.notification_banner.text
project.favorite.title

Չընդունված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N1018-Ն, 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 194-Ն ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 638-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N1018-Ն,  2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 194-Ն ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 638-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

  1. Անհրաժեշտությունը.

«Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ն ընդգրկված է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքի ցանկերում: Ընկերության 100% պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի տնօրինման լիազորությունը ՀՀ կառավարության 29.04.2010թ. թիվ 474-Ն որոշմամբ վերապահվել է  Պետական գույքի կառավարման կոմիտեին: Բաժնետոմսերը ՀՀ առողջապահության նախարարության կողմից հանձնվել են Պետական գույքի կառավարման կոմիտեին 20.12.2017թ.-ի հանձնման-ընդունման ակտով: Նշված որոշումներով ընկերությանը տրամադրվել է 2,147,058.9 հազ.դրամի բյուջետային վարկեր, որոնք ենթակա են մարման սկսած 2019 թվականի հունիսի 10-ից։

Ընկերությունը մեկնարկային վիճակի բերելու և գործարկման համար անհրաժեշտ գործողություններ իրականացնելու նպատակով, նախագծով սահմանվում է ընկերությանը տրամադրված բյուջետային վարկերի մարման ժամկետը երկարաձգել երկու տարով։

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

«Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ին տրամադրված բյուջետային վարկերի գումարները, ՀՀ կառավարության որոշումների համաձայն, ծախսվել են ընկերության շենքի կառուցման (միայն արտաքին կոնստրուկցիաներ) աշխատանքների իրականացման, ներքին ինժեներական համակարգերի, արտաքին ինժեներական համակարգերի, ներքին հարդարման աշխատանքների և նշված աշխատանքների տեխնիկական վերահսկողության իրականացման, սարքավորումների ձեռքբերման և մոնտաժման աշխատանքների իրականացման նպատակով։ Վերջիններս նախատեսված էր ավարտին հասցնել և ընկերությունը գործարկել 2014 թվականին։ Համաձայն ընկերության կառավարչի ներկայացրած մաստեր-պլանի, 2015 թվականին ընկերության գործարկելու պայմաններում, նախատեսված էր սկսել վարկերի մարումն ըստ ՀՀ կառավարության որոշուների ժամանակացույցի, սակայն, տարբեր հանգամանքներից կախված ընկերության գործարկումը հետաձգվեց անորոշ ժամկետով և ՀՀ կառավարության կողմից կատարվեցին մայր որոշումների փոփոխություններ՝ վարկերի մարման ժամկետների երկարաձգման համար։

         

  1. Կարգավորման նպատակը և բնույթը.

Վարկային պարտավորությունների մարման իրատեսական ժամանակացույցի սահմանում։

 

  1. Ակնկալվող արդյունքը

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը կնպաստի «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ի գործարկման նախապատրաստմանը և պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի արդյունավետ մասնավորեցմանը:

 

  • project.old_project_time.text

    17.07.2019 - 04.08.2019

  • project.type.title

    Որոշում

  • project.area.title

    Պետական գույքի կառավարում

  • project.ministry.title

    Պետական գույքի կառավարման կոմիտե

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 4547

project.print.title

project.sentences.title

home.european_union.image_alt
home.european_union.text