base.notification_banner.text
project.favorite.title

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ _______________ 2019 թվականի N ________ -Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18 –Ի N 1327-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

project.digest.title

project.digest.no project.digest.username_date project.digest.status project.digest.text project.digest.uploaded_file project.digest.conclusion project.digest.article
1 2 3 4 5 6
1 24.07.2019 05:06:13 Պարզ չէ թե ինչ է պատճառը բժշկական հավատարմագրման կարգի նման բարդացման համար, քանի որ այն իրականացնելու համար անձը պետք է անցնի բազում հետազոտություններ, որոնք մեծ գումար արժեն: Տրանսպորտային միջոցների անվտանգ շահագործումը խիստ կարևոր է հանրային առողջության պահպանման տեսանկյունից, հետևաբար տրանսպորտային միջոց վարելու համար անհրաժեշտ ֆիզիկական և մտավոր կարողություններին ներկայացվող նվազագույն պահանջների սահմանումը և տրանսպորտային միջոց շահագործելու համար խոչընդոտ հանդիսացող առողջական խնդիրների հատկանիշների դեպքում պարտադիր բժշկական հավատարմագրման պահանջ սահմանելը բխում է բնակչության անվտանգության ապահովման պահանջից: Գործող որոշմամբ վարորդական իրավունքի վկայական ունեցող և վարորդի թեկնածու համարվող անձանց տրանսպորտային միջոց վարելու պիտանիության հարցը որոշվում է պետական պատվերի շրջանակներում, մինչդեռ Նախագծով նախատեսված բժշկական հավատարմագրումը պահանջում է բժշկական հետազոտություններ, որոնք ներառված չեն պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով արտահիվանդանոցային ծառայությունների ցանկում:
2 24.07.2019 05:09:36 Նախագիծը հակասում է նաև ՀՀ կառավարության գործունեության ծրագրի 5.4 կետին, որի համաձայն Ապրանքների եւ ծառայությունների շուկաներում գործելու համար պետության սահմանած` ինստիտուցիոնալ կամ այլ տնտեսական (լիցենզավորման պահանջներ եւ այլն) արգելքները կամ սահմանափակումները կհասցվեն նվազագույնի եւ կորոշվեն բացառապես այնպիսի սահմաններում, որոնք ունեն կենսական կարեւորություն: Տրանսպորտային միջոց շահագործելու համար խոչընդոտ հանդիսացող առողջական խնդիրների բացակայության պարագայում «A», «A1», «AM», «B», «B1» և «BE» կարգերի/ենթակարգերի տրանսպորտային միջոց վարելու համար վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելու համար պարտադիր բժշկական հավատարմագրում չի նախատեսվում: Իսկ «C», «CE», «C1», «C1E», «D», «DE», «D1» եւ «D1E» կարգերի և ենթակարգերի (մասնագիտական) տրանսպորտային միջոց շահագործելու բժշկական հավատարմագրման պահանջը բխում է բնակչության անվտանգության ապահովման պահանջից:
home.european_union.image_alt
home.european_union.text